[go: up one dir, main page]

Jump to content

Լիբանիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիբանիոս
Դիմանկար
Ծնվել էմոտ 314[1]
ԾննդավայրԱնտիոք, Հռոմեական կայսրություն
Մահացել է393[1][2][3]
Մահվան վայրԱնտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունհռետոր և գրող
 Libanius Վիքիպահեստում

Լիբանիոս (հին հունարեն՝ Λιβάνιος, 314 - մոտ 393), IV դարի հույն հռետոր, «կրտսեր սոփեստական դպրոցի» ներկայացուցիչ, Հովհան Ոսկեբերանի ուսուցիչ։ Ծնվել է Անտիոքում։ Աշակերտել է Պարույր Հայկազնին։

Սկզբնապես դպրոց է հիմնել Կոստանդնուպոլսում, սակայն 344 թ. տեղափոխվել է Նիկոմիդիա, այնուհետև՝ 354 թ., Անտիոք, որտեղ ապրել և գործել է մինչև վախճանը։ Լիբանիոսը հեթանոս էր, չէր ընդունում քրիստոնեությունը, խորը հուսահատություն էր ապրում, երբ նրա աշակերտներից շատերը քրիստոնյա էին դառնում։ Պատմում են, որ լինելով մահամերձ՝ այն հարցին, թե ում կուզենար փոխանցել իր դպրոցը, պատասխանել է. «Հովհան Ոսկեբերանին, եթե նրան չառևանգեին քրիստոնյաները»։

Թողել է հարուստ գրական ժառանգություն, որը տարածված է եղել դեռևս իր կենդանության օրոք։ Հատկապես հայտնի են նրա ճառերը («Խոսքեր»), որոնցից մեզ են հասել թվով 68-ը։ Դրանք հեղինակի կողմից հաճախ ոչ թե արտասանվում էին, այլ հրատարակվում գրավոր կերպով կամ տարածվում որպես ուղերձներ։ Նրա ճառերից աչքի է ընկնում 348 թ. Նիկոմիդիայում արտասանված Βασιλικός–ը, որը Կոստանդ և Կոստանցիոս կայսրերի ներբող է, Άντιοχικός՝ քովք Անիտոքին և նրա բնակիչներին, 6 ճառ ի պատիվ Հուլիանոս կայսեր, 5 ճառ նվիրված անտիոքացիների ընդվզման և Թեոդոս կայսեր ողորմածությանը (387 թ.), ճառեր բանտերի անմխթար վիճակի, հռետորների ռոճիկի մասին, ի պաշտպանություն մնջախաղի դերասանների, ինչպես նաև հեղինակի թշնամիների դեմ։

Պահպանվել են նաև Լիբանիոսի թվով 1607 նամակ, որոնք կարևոր աղբյուր են IV դարի Հռոմեական կայսրության պատմության ուսումնասիրության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. Alvin
  3. AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբանիոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 604