Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավրիոն[1](հուն․՝ Λαύριον, ή Λαύριο), փոքր քաղաք Հունաստանում՝ Ատտիկայի հարավ-արևելքում։ Գտնվում է ծովի մակարդակից 10 մ բարձրության վրա Եգեյան ծովի Պետալիա ծովածոցում, Մակրոնիսոս կղզու դիմաց, Սունիոն հրվանդանից 8 կմ հյուսիս արևելք, Սունիոն հրվանդանից 8 կմ հյուսիս-արևելք, Աթենքի Էլեվտերիոս Վենիզելոս միջազգային օդակայանից 26 կմ հարավ-արևելք և Աթենքից 42 կմ հարավ-արևելք։ Լավրեոտիկի համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է՝ Արևելյան Ատտիկե ծայրամասային միավորի Ատտիկա ծայրամասում։ Քաղաքում կա Պիրեյոսի և Ռաֆինայի նավահանգիստներից մի քիչ փոքր ծովային նավահանգիստ։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Լավրիոնի հանքերը։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 7078 մարդ է[2]։
Էրգաստիրիա (Εργαστήρια) քաղաքը հիմնադրվել է 1879 թվականին, 1908 թվականին վերանվանվել է Լավրիոն[3]։Անվանումը ստացել է, քանի որ գտնվում է Լավրիոն կամ Լավրի (հին հունարեն՝ Λαύριον, Λαύρειον και Λαύρεον, լատին․՝ Laurium) լեռան մոտ[4][5]։ Լավրիոն անվանումը ծագել է հին հունարեն՝ λαύρα «անցում, կիրճ» բառից և կապված է Լավրիոնի հանքերի հետ[6]։
Քաղաքով է անցնում Սունիոն-Մարկոպուլոն Ազգային ճանապարհ 9-ը։
Լավրիոնի շրջանը համարվում է մայրաքաղաքի սահմաններից դուրս Ատտիկայում արդյունաբերական առավել զարգացած կենտրոններից մեկը։ Լավրիոնի խոշոր ձեռնարկություններն արտադրել են տեքստիլ, քիմիկատներ, լուցկիներ, մետաղից իրեր, իսկ 1990-ականներին, երբ դադարեցրել են իրենց աշխատանքը, հազարավոր աշխատողներ մնացել են առանց աշխատանքի, ինչը սոցիալական լարվածություն է ստեղծել Ատտիկայում։ Լավրիոնի զարգացմանը նպաստող պատճառներից էին Երկրորդ աշխարհամարտից առաջ Ատտիկայի ծայրամասում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի հետ կապը, «գավառական արտադրության» համար առավելությունները, որոնք կիրառվել են Լավրիոնի նկատմամբ, մայրաքաղաքին մոտիկությունը և այլն։ Սակայն դա չի խանգարել շրջանի արագ անկմանը։
1890 թվականին ստեղծվել է Սունիոն համայնքը՝ Էրգասիրիա կենտրոնով։ 1891 թվականին համայնքը վերանվանվել է Լավրեոտիկի[7]։ Անտիկ շրջանի աշխարհագրությունում Լավրիոտիկը (հին հունարեն՝ Λαυρειωτική) Լավրիոն լեռան շրջանն էր[8]։ Համայնքային միության մեջ է մտնում 9 բնակավայր։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 9611 մարդ է։ Մակերեսը 35,484 կմ² է։
Բնակավայր
|
Բնակչություն (2011), մարդ
|
Այոս Էրասիմոս
|
281
|
Անո Տորիկոն
|
215
|
Էրգատիկես Կատիկես
|
823
|
Տորիկան
|
227
|
Կատո Պոսիդանիա
|
397
|
Կատո Սունիոն
|
127
|
Լավրիոն
|
7078
|
Լեգրենա
|
289
|
Պանորմոս
|
174
|
Տարի
|
Բնակչություն, մարդ
|
1991 |
8908[9]
|
2001 |
8699[9]
|
2011 |
7078
|