[go: up one dir, main page]

Jump to content

Իտալաիսպանական կապուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իտալաիսպանական կապուկ (լատինական կապուկ)` 40 կամ 48 քարտերից բաղկացած խաղաքարտերի տարբերակ է, որն օգտագործվում է Իտալիայի և Իսպանիայի ավանդական խաղաքարտերով խաղերի համար։ Այսօր այն տարածված է Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Լատինական Ամերիկայում։

Իսպանական 48 քարտանոց կապուկ։

Առաջին խաղաքարտերը հայտնվել են ժամանակակից Չինաստանի տարածքում[1], այնուհետև տարածվել Մերձավոր Արևելքում, և հետո հասել Մամլուքյան Եգիպտոս։ Հենց արաբական մշակույթն է 14-րդ դարում քարտերը բերել Պիրենեյան թերակղզի։ Նրանց անվանումը՝ naipes, առաջացել է արաբական nā'ib բառից, որով Մամլուքյան սուլթանությունում կոչում էին քարտերը։ Խաղաքարտերի տեսակը նման է Հյուսիսային Իտալիայի կապուկին և իտալական տարո քարտերին[2] ։ Այս կապուկը օգտագործվում է օկուլտիզմում` Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում, բայց այն նաև ակտիվորեն կիրառվում է խաղաքարտերով խաղերի և գուշակության մեջ։ Այս կապուկը հիշատակվում է մի շարք գեղարվեստական գրքերում։

Կապուկը օգտագործում է հետևյալ խորհրդանիշները՝ նկարագրելու համար խաղաքարտերի տիպերը.

Կապուկում կա 48 քարտ։ Թվային քարտերի համար կա 9 արժեք (1-ից 9-ը), իսկ պատկերային քարտերի համար՝ 3 արժեք (10-12)։ Սովորաբար այն վաճառվում է երկու comodines-ով (ջոկերներով), և ընդհանուր քարտերի քանակը կազմում է 50։ Երեք պատկերային քարտերը, որոնք համապատասխանում են ֆրանսիական վալետին, թագուհուն և թագավորին, և ունեն նույն արժեքները, կոչվում են sota (որի վրա պատկերված է զինակիր կամ սպասավոր), caballo («ձի», այսինքն՝ ասպետ) և rey (թագավոր)։ Կան նաև փոքր կապուկներ, որոնք բաղկացած են 40 քարտերից և որոնցում բացակայում են ութնյակները, իննյակները և ջոկերները։ Կային դեպքեր, երբ հին խաղաթղթերում կար reina (թագուհի) անունով մի քարտ, որը արժեքով ավելի բարձր էր caballo-ից։ Այս կապուկներում ոչ թվեր, և ոչ էլ տառեր կան պատկերային քարտերի վրա։

Այս քարտերի տեսակը կարելի է որոշել նաև քարտի պատկերի շուրջ եղած շրջանակի միջոցով՝ եթե այն «ընդհատվում է» («la pinta») մեկ անգամ՝ դա գավաթներն են, երկու անգամ՝ սրերը, երեք անգամ՝ մտրակները, իսկ եթե անընդհատ է՝ մետաղադրամները (ներկայումս երբեմն տեսակի նշանը ցուցադրվում է շերտերով՝ (las rayas).1 շերտ՝ oros, 2՝ copas, 3՝ espadas, 4՝ bastos)։ Այս նշումը ստացել է «la pinta» անվանումը, որը հղում է անում արտահայտությանը՝ le conocí por la pinta («Ես նրան ճանաչեցի իր նշանի միջոցով»)։ La pinta-ն առաջին անգամ հայտնվել է 17-րդ դարի կեսերին։

Հնարավոր է նաև գտնել ֆրանսիական կապուկ 52 քարտերով, իսպանական պատկերներով։

  • Botifarra (Կատալոնիայում)
  • Brisca
  • Cinquillo
  • Continental
  • Escoba
  • Mao
  • Mentiroso (ցանկացած կապուկով)
  • Mus (Բասկերի երկրում, ունի մի քանի տարբերակներ կախված տարածաշրջանից)
  • Պինոչո
  • Pocha
  • Scopa
  • Scopone
  • Tute
  • Տրուկո
  • Tressette, tresette

Իսպանական կապուկով ամենահայտնի խաղը «Մուս»-ն է («Mus»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Playing card». David Parlett. 2018-12-17. Արխիվացված է օրիգինալից 2021-02-04-ին. Վերցված է 2020-08-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Dummett, Michael The Game of Tarot. — London: Duckworth, 1980. — С. 10—32.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jürgen Göring Stich um Stich. — Berlin: Verlag Neues Leben, 1977. — С. 19. — 189 с.