Իլինիսա
Տեսակ | լեռ և ստրատոհրաբուխ |
---|---|
Երկիր | Էկվադոր |
Տեղադրություն | Machachi? |
Բարձրություն (ԲԾՄ) | 5245 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 352041 |
Իլինիսա (իսպ.՝ Illiniza), ստրատոհրաբուխ Հարավային Ամերիկայում, Էկվադորում։ Հրաբուխն ունի երկու հիմնական գագաթ` Իլինիսա Նորթեն` ծովի մակարդակից 5248 մ բարձրության վրա, և Իլինիսա Սուրը` 5126 մ բարձրությամբ։ Հրաբուխն ակտիվ չէ, վերջին ժայթքման տարեթիվն անհայտ է։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլինիսա հրաբուխը տեղակայված է էկվադորյան Կոտոպախի պրովինցիայում (նահանգում), երկրի մայրաքաղաքից մոտ 60 կմ հարավ-արևելք։ Հրաբուխն ունի երկու գագաթ. Իլինիսա Նորթե (կամ Հյուսիսային Իլինիսա, իսպ. Illiniza Norte) բարձր գագաթը, ծովի մակարդակից 5248 մ բարձրության վրա, և Իլինիսա Սուր (կամ Հարավային Իլինիսա, իսպ. Illiniza Sur) գագաթը, ծովի մակարդակից 5126 մետր բարձրության վրա։ Գագաթների միջև հեռավորությունը ավելի քան 1,8 կմ է։ Գագաթները ծածկված են սառցադաշտերով։ Հրաբխի մեծ մասը ձևավորվել է պլեյստոցենում։ Իլինիսա Նորթե գագաթը հանդիսանում է հրաբխի մնացորդն է, իսկ երիտասարդ Իլինիսա Սուրը կազմված է հիմնականում անդեզիտ-դացիտային ժայռերից և շրջապատված է պիրոկլաստիկ հանքավայրերով։ Իլինիսա Սուրի վրա կա մի փոքր կալդերա, որը մասամբ լցված է սառած լավայով[1]։ Իլինիսա հրաբուխը գտնվում է Իլինիսի էկոլոգիական արգելոցի տարածքում, որը նաև հայտնի է Իլինիսայի Ազգային այգի անունով (անգլ. Illinizas Ecological Reserve, կամ Illinizas National Park, իսպ. Reserva Ecologica Los Illinizas)[2]: Հրաբուխները հիմնականում բաղկացած են դացիտային, անդեզիտային և բազալտային լեռնային ապարներից, երբեմն հանդիպում են ռիոլիթային ապարներ[3]։
Ժայթքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին ժայթքումների մասին տեղեկությունները բացակայում են[4]։ Հրաբխի հարավում է գտնվում Tishigcuchi լավային գմբեթը, որն ակտիվ է եղել Հոլոցենի ժամանակաշրջանում։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հրաբուխը կարող է ժայթքել[1] նաև հետագայում։
Նվաճման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ի փետրվարի 8-ին Էդուարդ Ուիմփերը, Ժան-Անտուան Կառելը և Լուի Կառելը փորձեցին բարձրանալ Իլինիսա Սուրը, բայց չհաջողվեց։ Դրանից հետո Ուիմփերը ևս երկու անգամ փորձեց բարձրանալ սարը (1880 թ. Փետրվար-հունիսին), բայց անհաջող[5]։ Իլինիս Սուր առաջին անգամ բարձրացել են Ժան-Անտուանը և Լուի Կառելը` 1880 թվականի մայիսին։ Իլինիս Նորթեն նվաճվել է 1912-ի մարտին Ա. Վիլավիչենցոյի և էկվադորցի լեռնային ուղեկցորդ և ալպինիստ Ն. Մարտինեսի[6] կողմից։
2012 թվականի հոկտեմբերի 21-ին Էկվադորի երեք ալպինիստ (Մարիա Ֆերնանդա Չաչա, 22 տարեկան, Սերխիո Գոմես Վիսկկաո, 28 տարեկան, Ֆրեդի Վելազկես, 34 տարեկան) մահացավ Իլինիս Սուրի գագաթից իջնելիս 300 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Նրանց մահը պատճառ հանդիսացավ Էկվադորի շրջակա միջավայրի պահպանության մասին հարցը նախարարությունում քննարկմանը այն մասին, որ ծովի մակարդակից ավելի քան 5000 մետր բարձրության վրա գտնվող բոլոր երթուղիները պետք է ուղեկցվեն փորձառու ուղեկցողներով։ Արդյունքում որոշվեց, որ 2013 թվականից սկսած, ազգային պարկերում ցանկացած ծայրահեղ սպորտ պետք է իրականացվի տուրիստական գործակալությունների միջոցով։ Այս գործակալությունները պետք է գործեն ազգային զբոսայգիների տարածքում հաստատված զբոսաշրջության և ժամանցի կանոններին համապատասխան։ Բոլոր զբոսաշրջիկները, ովքեր որոշում են զբաղվել ծայրահեղ սպորտով, պետք է ստորագրեն մի փաստաթուղթ, որն ազատում է ազգային պարկերին իրենց կյանքի և առողջության համար պատասխանատվությունից, ինչպես նաև պետք է պատրաստ լինի իրենց պահանջով ներկայացնել ապահովագրություն և առաջարկվող ուղի վերահսկող կազմակերպություններին[7][8]։
Գագաթ բարձրանալու ուղիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլինիսա Նորթեն ավելի թեթև է Իլինիսա Սուրի համեմատ, չնայած նրան, որ ավելի բարձր է։ Իլինիսա Նորթի մայրուղին ունի II կատեգորիա ըստ UIAA դասակարգման (կամ F կատեգորիա ըստ IFAF դասակարգման)։ Իլինիսա Սուրի մայրուղին նույնպես ունի II կատեգորիա ըստ UIAA դասակարգման (սակայն ըստ IFAF դասակարգման այն ունի PD+ բարդություն, որն ավելի բարդ է, քան F-ը)։ Երկու մայրուղիներն անցնում են Refuge des Illinizas (Nuevos Horizontes) մոտով, որը գտնվում է ծովի մակարդակից 4700 մ բարձրության վրա Իլինիսա Սուր գագաթի հյուսիս-արևելյան կողմի ստորոտում։ Իլինիսա Սուր գագաթը բարձրանալ կարելի է հյուսիս-արևելյան կողմից, Իլինիսա Նորթ գագաթը` հարավային կողմից[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Illiniza Geological Background» (անգլերեն). Smithsonian Institution's Global Volcanism Program. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Illinizas Ecological Reserve - Volcanoes, Lagoons and Legends» (անգլերեն). ecuador.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Illiniza Additional Information» (անգլերեն). Smithsonian Institution's Global Volcanism Program. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Illiniza» (անգլերեն). Volcano Global Risk Identification and Analysis Project (VOGRIPA). Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Emil William Henry Triumph and Tragedy: The Life of Edward Whymper. — Troubador Publishing Ltd, 2011. — 288 с. — ISBN 1848769474
- ↑ Rob Rachowiecki, Mark Thurber Ecuador: Climbing and Hiking Guide. — Viva Publishing Network, 2008. — С. 113. — 308 с. — ISBN 0979126452
- ↑ «Cotejarán datos de acreditación de guías de montaña» (իսպաներեն). Ministerio del Ambiente Ecuador. 23-10-2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «New climbing regulations under discussion in Ecuador and Peru» (անգլերեն). The British Mountaineering Council (BMC). 09-12-2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Illiniza S - Routes» (ֆրանսերեն). camptocamp.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Illiniza N - Routes» (ֆրանսերեն). camptocamp.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Illiniza Norte (Iliniza Norte)» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- «Illiniza Sur (Iliniza Sur)» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- «Illiniza Information» (անգլերեն). mountain-forecast.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլինիսա» հոդվածին։ |
|