[go: up one dir, main page]

Jump to content

Գիլբերտ Ռայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլբերտ Ռայլ
Gilbert Ryle
Ծնվել էօգոստոսի 19, 1900(1900-08-19)[1][2][3][…] Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 6, 1976(1976-10-06)[1][2][3][…] (76 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Մագդալեն քոլիջ
Գործունեության ոլորտordinary language philosophy?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԹագավորական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Եղել է գիտական ղեկավարԴենիել Դենեթ
ԱշակերտներGeoffrey Midgley?
 Gilbert Ryle Վիքիպահեստում

Գիլբերտ Ռայլ (օգոստոսի 19, 1900(1900-08-19)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] - հոկտեմբերի 6, 1976(1976-10-06)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի փիլիսոփա։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մայնդ» «Mind» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ռայլը «ուշ» Վիտգենշտայնի հետ համարվում է առօրյա լեզվի փիլիսոփայության՝ վերլուծական փիլիսոփայության երրորդ փուլի, հիմնադիրը։ Ռայլը փիլիսոփայության հիմնական խնդիրը համարում է նրա «թերապևտիկական» ֆունկցիան, որի էությունը փիլիսոփայի պրոբլեմների այնպիսի «լուծումն» է, երբ բացառվում է այդ պրոբլեմները դնելու հնարավորությունը (անհեթեթության հանգեցնելու մեթոդ)։ Ըստ Ռայլի, փիլիսոփայի պրոբլեմները «կատեգորիկ սխալների» (օրինակ, ի՞նչ է ճշմարտությունը, գիտակցությունը, պատճառը և այլ հարցերի) արդյունք են, երբ փնտրվում է գոյություն չունեցող վերացարկված նաև սուբստանցի վերածած ընդհանուր հասկացությունների սեռային էությունը։ Այս իմաստով, Ռայլը փիլիսոփաներին նմանեցնում է երեխայի, որը տեսնելով դիվիզիայի հեծելավաշտերը, հրետանային մարտկոցները և գնդերը, հարցնում է․ «Իսկ որտե՞ղ է դիվիզիան»։ Նման ձևով ըմբռնված փիլիսոփայությունը վերածվում է «հակափիլիսոփայության»՝ մոլորության հանգեցնող խոսքերի օգտագործումը բացահայտող հատուկ տրամաբանական տեխնիկայի, որը ծնում է փիլիսոփայի պրոբլեմներ և կասկածի ենթարկում փիլիսոփայության գոյությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118793845 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերտ Ռայլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։