[go: up one dir, main page]

Jump to content

Գերման (Գոզիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրոպոլիտ Գերման
Γεώργιος Κοτζάς
Դիմանկար
Ծնվել է25․03․1771
ԾննդավայրԴիմիցանա
Մահացել է30․05․1826
Մահվան վայրՆաֆպլիոն
Քաղաքացիություն Հունաստան
ԱզգությունՀույն
Կրոնուղղափառություն
ԿրթությունPatriarchal School of Xirokrini?
ՄասնագիտությունՀոգևորական
Զբաղեցրած պաշտոններMetropolitan of Old Patras?, օրենսդիր ասամբլեայի անդամ, Ֆիլիկի Էթերիայի անդամ և եպիսկոպոս
ԱնդամությունՖիլիկի Էթերիա
Ստորագրություն
 Palaion Patron Germanos Վիքիպահեստում

Միտրոպոլիտ Գերման (հուն․՝ Μητροπολίτης Γερμανός, աշխարհում՝ Գեորգիոս Կոձաս, հուն․՝ Γεώργιος Κοτζάς կամ Կոձիաս (Κοντζιάς) կամ Կոզիաս (Κόζιας) կամ Գոզիաս (Γκόζιας)), մարտի 25, 1771(1771-03-25)[1], Dimitsana - մայիսի 30, 1826(1826-05-30)[1], Նաֆպլիոն (Պելոպոնես)։ Եպիսկոպոս է եղել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում, Հին Պատրասի մետրոպոլիտ։

Հունաստանի պաշտոնական պատմագրության համաձայն, Ավետման տոնի օրը՝ 1821 թվականի մարտի 25-ին (հուլյան օրացույցով), նա օրհնեց Պելոպոննեսի Սուրբ Լավրա քաղաքում (Կալավրիտայից ոչ հեռու) օսմանյան լծի դեմ Հունաստանի ազգային ապստամբության դրոշը։

Ներկայիս Հունաստանում Գերմանը համարվում է ազգային հերոս, իսկ մարտի 25-ի Ավետման տոնը նշվում է նաև, որպես անկախության տոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերման Գոզիսը ծնվել է Արկադիից հյուսիս-արևմուտք գտնվող Դիմիցանայում, ոսկերիչ Իոհան Գոզիսի ընտանիքում, ով իրեն համարում էր հին լակոնցիների հետնորդը։ Գերմանը կրթությունը սկսել է Դիմիցանայի ուսումնարանում, այնուհետև տեղափոխվել է Արգոս։

Նաֆպլիոնացի միտրոպոլիտ Արգոսացի Հակոբը, նկատելով երիտասարդի արտասովոր ունակությունները, ընդունեց նրան միտրոպոլիտի քարտուղար և սկսեց նրան հովանավորել։

Սուրբ Լավրայի վանքում Մետրոպոլիտ Գերմանը օրհնում է լավրերին[2]

Շուտով Գեորգին վանական դարձավ ստանալով Գերման անունը և ձեռնադրվեց սարկավագ։ Նա հոգևորական էր Իզմիրում։

1815 թվականին կանչվեց Կոնստանդնուպոլիս Սինոդում ներկա լինելու համար։

1819 թվականին Գերմանը դարձավ, ապստամբ՝ Ֆիլիկ Էթերիայի (հուն․՝ Φιλική Εταιρεία[3]) գաղտնի կազմակերպության ակտիվ անդամ։ Այս կազմակերպության նպատակն էր հակաթուրքական ապստամբության պատրաստվելը։

Կոստանդնուպոլսեցի պատրիարք Գրիգորի 5-րդի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Գրիգորի 5-րդը, սուլթանի հրամանով, ապստամբության սկսելուն պես Կոստանդնուպոլսի եկեղեցու բոլոր սինոդների հետ միասին մահապատժի ենթարկվեց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1025957687 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Սուրբ Լավրայի վանք // Աթենքի եպիսկոպոսություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  3. Соколов И. И.. Константинопольская церковь в XIX веке. Опыт исторического исследования. — Т. I. — СПб., 1904. — С. 187.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Петрунина О. Е. Герман // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XI. — С. 245—246. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]