Բրունու Ֆերնանդեշ
Ֆերնանդեշը 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Bruno Miguel Borges Fernandes | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Մայա | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2004 | Ինֆեստա | ||
2004-2012 | Բոավիշտա | ||
2005-2010 | → Պաստելեյրա | ||
2012-2013 | Նովարա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 | Նովարա | 23 | (4) |
2013-2016 | Ուդինեզե | 86 | (10) |
2016-2017 | Սամպդորիա | 33 | (5) |
2017-ներկա | Սպորտինգ Լիսաբոն | 33 | (11) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Պորտուգալիա Մ19 | 2 | (0) |
2014 | Պորտուգալիա Մ20 | 5 | (1) |
2014-2017 | Պորտուգալիա Մ21 | 17 | (6) |
2016 | Պորտուգալիա Մ23 | 4 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բրունու Ֆերնանդեշ (պորտ.՝ Bruno Fernandes, սեպտեմբերի 8, 1994[1][2][3], Մայա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սպորտինգ Լիսաբոնի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերնանդեշը Բոավիշտայի ակադեմիայի սան է։ 2012 թվականի օգոստոսի 27-ին նա միացավ Նովարային՝ շարունակելու իր զարգացումը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ Չիտադելայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի փետրվարի 22-ին՝ Սպեցիայի դեմ խաղում[6]։ 2012-13 մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[7] և օգնելով իր թիմին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը Սերիա B-ում[8]։
Ուդինեզե
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ամռանը Ֆերնանդեշը համատեղ սեփականության գործարքով միացավ Ուդինեզեին[9]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց նոյեմբերի 3-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում[11]։ 2014 թվականի հունվարի 30-ին Ուդինեզեն գնեց Ֆերնանդեշի տրանսֆերը ամբողջությամբ։ 2016 թվականի ապրիլի 3-ին պորտուգալացին դուբլ ձևակերպեց Նապոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[12]։ Ուդինեզեի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 95 հանդիպման և դառնալով 11 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։
Սամպդորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 16-ին Ֆերնանդեշը տեղափոխվեց Սամպդորիա[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 26-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]։ 2017 թվականի մարտի 4-ին պորտուգալացին դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-1 հաշվով[17]։ Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։
Սպորտինգ Լիսաբոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 27-ին Ֆերնանդեշը 8․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սպորտինգ Լիսաբոն[19]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[20]՝ 100 միլիոն հրաժարագինով[21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Ավեշի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[23]։ Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած առաջին 6 խաղերում Ֆերնանդեշը դարձավ 5 գոլի հեղինակ[23][24][25][26]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցակցրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[27]։ 2018 թվականի հունվարի 7-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ 4 գոլային փոխանցման հեղինակ[28]։ Ապրիլի 28-ին՝ Պորտիմոնենսիի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29]։ 2017-18 մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ[30]՝ օգնելով իր թիմին նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը[31] և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[32]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերնանդեշը ներկայացրել է Պորտուգալիան 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում[33]՝ մասնակցելով առաջնության ամեն խաղին, սակայն Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[34]։
Պորտուգալիայի ազգային հավաքական Ֆերնանդեշը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 28-ին՝ Ֆարերյան կղզիների[35] և Հունգարիայի[36] դեմ խաղերի համար[37], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում[38]։
2018 թվականի մայիսին Կարվալյուն ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում Ֆերնանդու Սանտուշի կողմից[39][40]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 23-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նովարա | 2012–13 | Սերիա B | 23 | 4 | 0 | 0 | — | 23 | 4 | |||
Ուդինեզե | 2013–14 | Սերիա A | 24 | 4 | 4 | 0 | 28 | 4 | ||||
2014–15 | 31 | 3 | 3 | 1 | 34 | 4 | ||||||
2015–16 | 31 | 3 | 2 | 0 | 33 | 3 | ||||||
Ընդհանուր | 86 | 10 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 95 | 11 | ||
Սամպդորիա | 2016–17 | Սերիա A | 33 | 5 | 2 | 0 | — | 35 | 5 | |||
Սպորտինգ Լիսաբոն | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 33 | 11 | 5 | 1 | 14 | 4 | 4 | 0 | 56 | 16 |
Կարիերայի ընդհանուր | 175 | 30 | 16 | 2 | 14 | 4 | 4 | 0 | 209 | 36 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 23-ի դրությամբ[41]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպորտինգ Լիսաբոն
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2017–18[31]
Անհատակա
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական․ 2017–18[32]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Portugal - Bruno Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Novara Calcio 1908 - AS Cittadella, Nov 3, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Spezia Calcio - Novara Calcio 1908, Feb 22, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Bruno Fernandes, the 'Portuguese wanderer' who found the promised land at Sporting CP - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ s.r.o., LiveSport. «Serie B 2012/2013 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Bruno Fernandes, l'ennesimo colpo dell'Udinese | EuroScout - Yahoo Sport». 2016 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Udinese Calcio - Inter Milan, Nov 3, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «SSC Napoli - Udinese Calcio, Dec 7, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Udinese Calcio - SSC Napoli, Apr 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Official: Sampdoria sign Bruno Fernandes | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Ufficiale: Bruno Fernandes alla Sampdoria» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «UC Sampdoria - Atalanta BC, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Cagliari Calcio - UC Sampdoria, Sep 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Mar 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Bruno Fernandes | Football Stats | Sporting Lisbon | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Official: Bruno Fernandes to Sporting | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Sporting complete £7.5m signing of Bruno Fernandes from Sampdoria on a five-year deal». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Sporting: Bruno Fernandes com cláusula de 100 milhões | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Desportivo Aves - Sporting CP, Aug 6, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 23,0 23,1 «Vitória Guimarães SC - Sporting CP, Aug 19, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Sporting CP - GD Estoril Praia, Aug 27, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «CD Feirense - Sporting CP, Sep 8, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Sporting CP - CD Tondela, Sep 16, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Olympiacos Piraeus - Sporting CP, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Sporting CP - CS Marítimo, Jan 7, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Portimonense SC - Sporting CP, Apr 28, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Bruno Fernandes | Football Stats | Sporting Lisbon | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 31,0 31,1 AFP. «Sporting CP win their first League Cup». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 32,0 32,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2017/18 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Group, Global Media (2016 թ․ հուլիսի 14). «Os 17 convocados de Rui Jorge para os Jogos Olímpicos». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Portugal - Faroe Islands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Hungary - Portugal, Sep 3, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Renascença. «Bruno Fernandes chamado para o lugar de Pizzi - Renascença». rr.sapo.pt. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Portugal - Saudi Arabia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Portugal's 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 41,0 41,1 «Bruno Fernandes». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆերնանդեշի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆերնանդեշի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆերնանդեշը transfermarkt-ում
- Ֆերնանդեշը soccerbase.com-ում
- Ֆերնանդեշը WhoScored.com կայքում
- Ֆերնանդեշը Սպորտինգի պաշտոնական կայքում
- Ֆերնանդեշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆերնանդեշը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-10-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Ֆերնանդեշ» հոդվածին։ |
|
|
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բոավիշտայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Նովարայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ