Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլբաո (բասկերեն՝ Bilbo, իսպաներեն՝ Bilbao), քաղաք Իսպանիայի հյուսիսում։ Բիլբաոն Բիսկայա պրովինցիայի կենտրոնն է։ Այն Բասկերի երկրի ամենամեծ մունիցիպալիտետն է և 10-րդ խոշորագույնը Իսպանիայում[1]։ Բիլբաոյում զարգացած է ծանր արդյունաբերությունը. արդյունաբերությամբ այն երկրորդն է Իսպանիայում՝ զիջելով միայն Բարսելոնային[2][3]։
Հնում Բիլբաոյի տեղում եղել է ձկնորսական բնակավայր։ 1300 թվականի հունիսի 15-ին քաղաքը հիմնադրել է Բիսկայայի տիրակալ Դիեգո Լոպես V դե Արոն[4]։
Հետագայում առևտրի համար իր բարենպաստ դիրքի ու քաղաքայի անկախության շնորհիվ, որից Բիլբաոն օգտվում էր որպես Բիսկայայյի քաղաք, այն սկսել է արագ զարգանալ։ Իսպանիայի ներքին պատերազմները քիչ են անդրադարձել քաղաքի վրա, սակայն այն շատ է տուժել Ֆրանսիայի հետ պատերազմի պատճառով[5]։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 439)։
|