Բիասկա (իտալերեն՝ Biasca ), քաղաք ՇվեյցարիայիՏիչինո իտալախոս կանտոնում, Շվեյցարական ռիվիերայում՝ Ժնևի լճի ափին։ Զբաղեցնում է շուրջ 59 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով՝ բնակիչների թվաքանակը եղել է 6.115: Նրանց 35.6%-ը օտարերկրացիներ էին[2]; 1997–ից 2007 թվականներն ընկած մեկ տասնամյակի ընթացքւմ բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխությունը կազմել է -1.2%[3]:
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 830 թվականին՝ որպես Aviasca (Պֆեֆերս վանքի աբբայության Liber viventium-ում)։ 1119 թվականի մի փաստաթղթում էլ նշվել է Abiasca անվանաձևով[4]։ Պատմիչների վկայությամբ՝ եղել է բավականին հարուստ, ճոխ բնակավայր, որը երկու անգամ՝ 1514 և 1745 թվականներին գրեթե ամբողջությամբ ավերվել է ջրհեղեղից[6]։
Միջնադարյան զինանոցն ու Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին ընդգրկված են Շվեյցարիայի պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Բիասկա քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև նրան միացված Պոնտիրոնե գյուղը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[7]։
↑Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t.1, Ch.Delagrave, 1876, p.295
↑«Kantonsliste A-Objekte:Ticino»(PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ignazio Cassis». parlament.ch. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.