[go: up one dir, main page]

Jump to content

Բիզերտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բիզերտե
ԵրկիրԹունիս Թունիս
ՀամայնքBizerte Governorate?[1]
Մակերես34 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն142 966 մարդ (2014)
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ
Փոստային դասիչ7000
Ավտոմոբիլային կոդBI
Պաշտոնական կայքcommune-bizerte.gov.tn(արաբ.)
Բիզերտե (Թունիս)##
Բիզերտե (Թունիս)

Բիզերտե (Բիզերտա) (արաբ․՝ بنزرت), քաղաք Թունիսում։ Բնակչություն՝ 114 հազար (2004 թ.)։ Նավահանգիստ Միջերկրական ծովում։ Գտնվում է Բլանկո հրվանդանի մոտ։ Ամենահյուսիսային քաղաքը Թունիսում, ինչպես նաև ամբողջ Աֆրիկայում։ Այն ծովափնյա հանգստավայր է եվրոպական դասի հյուրանոցներով, որոնք գտնվում են ափի երկայնքով։ Հիմնական տեսարժան վայրերն են հին նավահանգիստը, արաբական քաղաքը, 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի պահպանված ֆրանսիական շինություններով ափը, ինչպես նաև երկու հին ամրոցներ, որոնք բաց են զբոսաշրջիկների համար։ Հին նավահանգիստը Բիզերտեի ամենահմայիչ վայրն է՝ սպիտակ տներով, սրճարաններով և վառ գույներով մեծ նավակներով[2]։

Սիդոնի փյունիկեցիները հիմնել են Բիզերտեն՝ Թունիսի հնագույն քաղաքներից մեկը, մ.թ.ա. մոտ 1100 թվականին[3][4]։ Բիզերտե նավահանգիստը պատմության մեջ կարևոր դեր է խաղացել իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ։

XVI դ. Բիզերտեն դարձավ Միջերկրական ծովի ծովահենների բազան։

1881 թվականին Ֆրանսիան գրավեց Թունիսը և վերահսկողություն ձեռք բերեց Բիզերտեյի վրա, քաղաքում կառուցեց ծովային մեծ նավահանգիստ։ 1891 թվականից մինչև 1895 թվականը ջրանցք է փորվել՝ ուղղակիորեն կապելով Միջերկրական ծովը Բիզերտե լճի հետ։ Ձևավորված թմբի վրա կառուցվել է ժամանակակից քաղաք։ 1895 թվականին նավահանգիստը բացվեց միջազգային առևտրի համար։

1961 թվականին Ֆրանսիայի և Թունիսի միջև զինված հակամարտություն սկսվեց Բիզերտեյի ծովային ռազմաբազայի շուրջ, որը հայտնի է որպես Բիզերտեի ճգնաժամ։ 1961 թվականի հուլիսին երեք օրվա ընթացքում զոհվեց 700 թունիսցի (1200 վիրավոր), ֆրանսիացիները կորցրեցին 24 մարդ (100-ը վիրավորվեցին)[5]։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդիպումները և այլ միջազգային ճնշումները Ֆրանսիային մղեցին համաձայնության. Ֆրանսիացի զինվորականները վերջնականապես լքեցին Բիզերտը 1963 թվականի հոկտեմբերի 15-ին[5]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզերտեի տնտեսությունը շատ բազմազան է։ Կան մի քանի ռազմակայաններ և շուրջօրյա զբոսաշրջություն։ Որպես զբոսաշրջային կենտրոն, տարածաշրջանը, սակայն, այնքան հայտնի չէ, որքան Թունիսի արևելյան ափը։ Կա արտադրություն (տեքստիլ, ավտոպահեստամասեր, խոհարարական սպասք), ձկնորսություն, մրգեր և բանջարեղեն, ցորեն։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Բիզերտեի մոտավոր բնակչությունը կազմում է 182,662 մարդ՝ 392,4/կմ² խտությամբ.[6]։ 2014 թվականին արական սեռի ներկայացուցիչները կազմում են բնակչության 50,3%-ը, իսկ կանայք՝ 49,7%-ը[6] ։ Մինչև 60 և ավելի տարեկան բնակչության թիվը հասել է 12,4%-ի, իսկ քաղաքային բնակչությունը կազմում է բնակչության 60,4%-ը[7]։

Բիզերտեն վայելում է շոգ ամառային միջերկրածովյան կլիման՝ մեղմ, անձրևոտ ձմեռներով և տաք, չոր ամառներով։ Միջերկրական ծովի քամին ամառներն ավելի զով և խոնավ է դարձնում, քան Թունիսի ներքին տարածքներում:

Բիզերտե (1981–2010, extremes 1901–2021)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.0
(80.6)
27.2
(81)
33.5
(92.3)
34.2
(93.6)
40.4
(104.7)
46.0
(114.8)
46.6
(115.9)
48.9
(120)
45.0
(113)
40.5
(104.9)
34.0
(93.2)
27.2
(81)
48.9
(120)
Միջին բարձր °C (°F) 15.6
(60.1)
16.0
(60.8)
18.0
(64.4)
20.4
(68.7)
25.0
(77)
29.1
(84.4)
32.3
(90.1)
32.8
(91)
29.6
(85.3)
25.8
(78.4)
20.5
(68.9)
16.8
(62.2)
23.49
(74.27)
Միջին օրական °C (°F) 11.2
(52.2)
11.3
(52.3)
12.8
(55)
15.1
(59.2)
19.0
(66.2)
23.1
(73.6)
26.0
(78.8)
26.6
(79.9)
23.9
(75)
20.4
(68.7)
15.7
(60.3)
12.5
(54.5)
18.13
(64.64)
Միջին ցածր °C (°F) 7.0
(44.6)
6.9
(44.4)
8.1
(46.6)
10.1
(50.2)
13.5
(56.3)
17.2
(63)
20.1
(68.2)
21.0
(69.8)
19.0
(66.2)
15.8
(60.4)
11.4
(52.5)
8.4
(47.1)
13.21
(55.78)
Ռեկորդային ցածր °C (°F) −4.2
(24.4)
−1.4
(29.5)
−0.4
(31.3)
1.0
(33.8)
3.1
(37.6)
8.0
(46.4)
8.0
(46.4)
10.0
(50)
8.9
(48)
4.9
(40.8)
0.0
(32)
−0.5
(31.1)
−4.2
(24.4)
Տեղումներ մմ (դյույմ) 88.8
(3.496)
73.9
(2.909)
57.6
(2.268)
50.6
(1.992)
23.2
(0.913)
10.6
(0.417)
2.2
(0.087)
6.8
(0.268)
44.3
(1.744)
61.3
(2.413)
93.4
(3.677)
115.2
(4.535)
627.9
(24.719)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 11.3 10.3 9.6 6.5 3.9 1.6 0.6 1.1 4.0 7.8 9.5 11.4 77.6
% խոնավություն 83 80 78 78 75 70 68 69 75 78 83 83 77
Միջին ամսական արևային ժամ 142.6 163.9 217.0 237.0 303.8 330.0 384.4 356.5 267.0 207.7 153.0 133.3 2896,2
Միջին օրական արևային ժամ 4.6 5.8 7.0 7.9 9.8 11.0 12.4 11.5 8.9 6.7 5.1 4.3 7.9
Աղբյուր #1: Institut National de la Météorologie (precipitation days 1961–1990 and extremes 1950–2021)[8][9][10][note 1]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes 1901–1992)[12] OGIMET[13] Arab Meteorology Book (humidity and sun)[14]
Բիզերտտեյի ծովի միջին ջերմաստիճանը[12]
Հուն Փետ Մարտ Ապր Մայիս Հուն Հուլ Օգոստ Սեպ Հոկ Նոյ Դեկ
14.6 °C (58.3 °F) 14.0 °C (57.2 °F) 14.3 °C (57.7 °F) 15.1 °C (59.2 °F) 17.2 °C (63.0 °F) 19.9 °C (67.8 °F) 23.4 °C (74.1 °F) 24.9 °C (76.8 °F) 23.8 °C (74.8 °F) 21.7 °C (71.1 °F) 18.8 °C (65.8 °F) 16.2 °C (61.2 °F)
  1. The Station ID for Bizerte is 11414111.[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. [1]
  3. «Bizerte, Ya Hasra, le blog de Mahmoud ABIDI». 2013 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  4. ABIDI, M. «Bizerte, Ya Hasra, le blog de Mahmoud ABIDI». Bizerte, Ya Hasra, le blog de Mahmoud ABIDI (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  5. 5,0 5,1 Nations, Food and Agriculture Organization of the United (2018 թ․ հոկտեմբերի 31). Regional Conference on building a future for sustainable small-scale fisheries in the Mediterranean and the Black Sea (անգլերեն). Food & Agriculture Org. ISBN 978-92-5-130553-9.
  6. 6,0 6,1 [2]
  7. [3]
  8. «Les normales climatiques en Tunisie entre 1981 2010» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  9. «Données normales climatiques 1961–1990» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  10. «Les extrêmes climatiques en Tunisie» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Réseau des stations météorologiques synoptiques de la Tunisie» (ֆրանսերեն). Ministère du Transport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. 12,0 12,1 «Klimatafel von Bizerte / Tunesien» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. «60714: Bizerte (Tunisia)». ogimet.com. OGIMET. 2021 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Appendix I: Meteorological Data» (PDF). Springer. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզերտե» հոդվածին։