Բարբարա Կուդրիցկա
Բարբարա Կուդրիցկա լեհ.՝ Barbara Kudrycka | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Կոլնո, Kolno County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | scientific professorship degree?[1] (հունիսի 2, 2003) և հաբիլիտացիա[1] (նոյեմբերի 27, 1995) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | University of Białystok? |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, member of the Sejm? և Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Քաղաքացիական հարթակ և Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Կայք | kudrycka.pl |
Barbara Kudrycka Վիքիպահեստում |
Բարբարա Կուդրիցկա (լեհ.՝ Barbara Kudrycka, հունվարի 22, 1956, Կոլնո, Kolno County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ քաղաքական գործիչ, վարչական իրավունքի և պետական կառավարման գիտության պրոֆեսոր, որը Դոնալդ Տուսկի աշխատակազմում 2007-2013 թվականներին եղել է Գիտության և բարձրագույն կրթության նախարարը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Կուդրիցկան ավարտել է Վարշավայի համալսարանի իրավունքի բաժինը։ 1978-1981 թվականներին նա եղել է Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության անդամ։ 1980 թվականին անդամագրվել է «Համերաշխություն» արհմիությանը։ 1985 թվականին ստացել է իրավունքի դոկտորի կոչում, իսկ 1995 թվականին դարձել է Վարշավայի համալսարանի իրավունքի և կառավարման ամբիոնի պրոֆեսորի օգնական։
1998 թվականի մարտից մինչև 2007 թվականի օգոստոսը երեք ժամկետ անընդմեջ եղել է Բիալիստոկի պետական կառավարման դպրոցի ռեկտորը։ Ներկայումս դպրոցի նախագահն է։
2003 թվականի հոկտեմբերից Բիալիստոկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի վարչական իրավունքի ամբիոնի վարիչն է։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից Կուդրիցկան Քաղաքացիական հարթակի ակտիվ անդամ է։
2004-2007 թվականներին Կուդրիցկան եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ։ Նա եղել է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ։ Այս պաշտոնում նա 2007-2013 թվականների համար մշակել է խորհրդարանի 2006 թվականի զեկույցը Եվրոպական վերադարձի հիմնադրամի վերաբերյալ[2]։ Նա եղել է Իրավական հարցերի հանձնաժողովի փոխարինող և Բելառուսի հետ հարաբերությունների գծով խորհրդարանի պատվիրակության անդամ։ 2006-2007 թվականներին նա նաև աշխատել է ԿՀՎ-ի կողմից եվրոպական երկրների բանտարկյալների տեղափոխման և անօրինական կալանավորման ենթադրյալ օգտագործման համար ժամանակավոր կոմիտեում։ 2007 թվականին Լեհաստանի կառավարությունում նրա նշանակումից հետո նրան հաջորդել է Քշիշտոֆ Հոլովչիչը[3]։
2007-2013 թվականներին Կուդրիցկան Դոնալդ Տուսկի կառավարությունում աշխատել է որպես Գիտության և բարձրագույն կրթության նախարար։ Իր պաշտոնավարման ընթացքում նա Չեխիայից, Հունգարիայից և Սլովակիայից իր գործընկերների հետ ձևավորել է աշխատանքային խումբ՝ կիսելու յուրաքանչյուր երկրում կրթական բարեփոխումների անհատական փոփոխությունները[4]։ 2013 թվականին կառավարության վերադասավորումների ժամանակ նրան փոխարինել է Լենա Կոլարսկա-Բոբինսկան՝ մեկ այլ նախկին պատգամավոր[5]։
Կուդրիցկան 2014 թվականի եվրոպական ընտրություններից հետո կրկին դարձել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Խորհրդարանում աշխատելու ընթացքում նա աշխատել է որպես Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ՝ նախագահ Կլոդ Մորաեսի ղեկավարությամբ։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների՝ նա եղել է Ճապոնիայի հետ հարաբերությունների գծով խորհրդարանի պատվիրակության անդամ։
Կուդրիցկան նաև եղել է Եվրախորհրդարանի ստեղծագործական արդյունաբերության միջխմբում[6] և Եվրոպական խորհրդարանի ազնվության հարցերով միջխմբում (թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար և կազմակերպված հանցավորություն)[7]։
Այլ գործունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ, անդամ
- Միջազգային համաներում, անդամ
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերին Կուդրիցկան միացել է խորհրդարանական մեծամասնությանը` կողմ քվեարկելով Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածին վկայակոչող բանաձևին, որով Լեհաստանը կարող է զրկվել ԵՄ-ում ձայնի իրավունքից՝ դաշինքի ընդհանուր արժեքները, ներառյալ օրենքի գերակայությունը խախտելու համար[8]։ Կարճ ժամանակ անց նրա քաղաքական հակառակորդները Կատովիցեի հանրային հրապարակում ինքնաշեն կախաղանից կախել են Կուդրիցկայի և հինգ այլ լեհ քաղաքական գործիչների նկարները[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուդրիցկան ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Polish Science
- ↑ David Cronin (March 7, 2006), MEPs seek safeguards on EU’s ‘migration fund’ European Voice.
- ↑ MEPs taken to Tusk European Voice, November 21, 2007.
- ↑ Jack Meyer (January 15, 2012), Czech Republic, Poland, Hungary and Slovakia Aim to Raise Their Higher Education Profile The New York Times.
- ↑ Andrew Gardner (November 20, 2013), Two MEPs appointed in government reshuffle European Voice.
- ↑ European Parliament Intergroup on Creative Industries European Parliament.
- ↑ Members of the European Parliament on Integrity (Transparency, Anti-Corruption and Organized Crime) European Parliament.
- ↑ 8,0 8,1 Joanna Berendt (November 27, 2017), Protest Targeting Opposition Lawmakers Stirs Outrage in Poland The New York Times.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Կուդրիցկա» հոդվածին։ |
|