Բեքի Ջի
Բեքի Ջի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Becky G |
Ի ծնե անուն | Ռեբեկա Մարի Գոմես |
Նաև հայտնի է որպես | Becky G |
Ծնվել է | մարտի 2, 1997[1][2] (27 տարեկան) Ինգլվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | լատինական փոփ[3], ռեգետոն[4], cumbia?, փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան, պարուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Kemosabe Records?, RCA Records և Hollywood Records |
Պարգևներ | |
Կայք | iambeckyg.com |
Becky G Վիքիպահեստում |
Բեքի Ջի (Ռեբեկա Մարի Գոմես, {{lang-en|Rebbeca Marie Gomez, մարտի 2, 1997[1][2], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռեփ երգիչ, երգահան և պարուհի։ Նա հայտնի է դարձել 2012 թվականին YouTube-ում հայտնի երգերի ռեմիքսներ ավելացնելով։ Այդ թվականին նա համագործակցել է Kemosabe Records ձայնագրման գործակալության հետ, որի սեփականատերը Dr. Luke-ն է։ 2013 թվականի հուլիսի 16-ին նա թողարկել է իր առաջին «Play It Again» մինի ալբոմը։ Ինչպես նաև Բեքին գրել է երգիչների համար երգերի տեքստեր, որոնց մեջ են մտնում՝ «Oath» Շեր Լլոյդ և «Wish U Were Here» Cody Simpson: Նա մասնակցել է այդ 2 երգերի ձայնագրմանը։ Իր և երգիչ Օսթին Մահոունի սիրավեպի մասին շատ լուրեր են տարածվել։ Միայն մայիսի 1-ին Օսթինը հաստատեց իրենց հարաբերությունները MTV ալիքին, ասելով, որ նա երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի եղել։ Հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ Գոմեսը նկարահանվելու է «Կայսրություն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում։ Իսկ փետրվարի 7-ին նա 4 ամսով տեղափոխվել է Վանկուվեր «Հզոր Ռենջերների» նկարահանումներին։ Այդտեղ նա խաղացել է Թրինիի/Դեղին ռեյնջերի դերը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեբեկան ծնվել և մեծացել է Ինգլվուդում, բայց իր վաղ մանկությունն անց է կացրել Մորենո-Վալլիում։ Ֆինանսական խնդիրները նրա ծնողներին ստիպեցին վաճառել իրենց տունը և տեղափոխվել Ինգլվուդում գտնվող նրա պապիկի ավտոտնակը։ Այդ ժամանակ Գոմեսը 9 տարեկան էր[5]։ Գոմեսը ցանկացավ օգնել իր ընտանիքին և սկսեց աշխատել (այդ թվում նաև գովազդի բիզնես)։ Ինչպես նաև ներկայացել է դեռահասների 2 խմբերում՝ G.L.A.M. և B.C.G[6]: Քրիստինա Ագիլերայի և Ջենիֆեր Լոպեսի երգերի շնորհիվ՝ Բեքին իր մեջ հայտնաբերեց երաժշտական տաղանդ։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Բեքին հայտնի փոփ և հիփ հոփ երգերի ռեմիքսներ ավելացրեց YouTube-ում[7]։ Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի ռեփերի նրա քավեր տարբերակները, որոնք ավելացվել էին 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, գրավեցին պրոդյուսեր Dr. Luke-ի ուշադրությունը և պրոդյուսերն առաջարկեց Kemosabe Records-ի հետ համագործակցություն։
2012 թվականի հուլիսի 12-ին երգիչ Քոդի Սիմփսոնը թողարկեց «Wish U Were Here» սինգլը, որտեղ Բեքին երգեց և դարձավ երգի հեղինակներից մեկը։ Ավելի ուշ նա իր «Turn the Music Up» երգը ավելացրեց YouTube-ում։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին բրիտանացի երգչուհի Շեր Լլոյդը թողարկում է «Oath» սինգլը, որտեղ նույնպես երգեց Գոմեսը։ «Oath»-ի ավելի քան 140,000 օրինակներ վաճառվեցին ԱՄՆ-ում և բարձրացավ Billboard Hot 100-ի 73-րդ տողը։ Բեքին Will.i.am-ի հետ թողարկեց «Problem» երգը, որը միացավ «Տրանսիլվանիա հյուրանոց» մուլտֆիլմի սաունդթրեքերի շարքին[8]։ Սեպտեմբերի 13-ից նա թողարկեց այդ երգի տեսահոլովակը։ Բեքին սկսեց աշխատել Ջենիֆեր Լոպեսի «Jenny From the Block» երգի ռեմիքսի վրա, այն անվանելով «Becky from the Block»: Իսկ տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 8-ին[9]։
2013 թվականի մայիսի 6-ին Բեքին թողարկեց «Play It Again» երգի տեսահոլովակը, որը դարձավ իր առաջին մինի ալբոմ «Play It Again»-ի աջակցությամբ, թողարկված 2013 թվականի հուլիսի 16-ին։ Այդ մինի ալբոմն ներառում է նաև 4 երգեր՝ «Can’t Get Enough», որը ձայնագրվել էր Պիտբուլի հետ միասին, «Built for This», «Zoomin' Zoomin'» և «Lovin What You Do.» [10]: 2014 թվականի փետրվարին Բեքին Ժասմին Մարի Վիլեգասի հետ հայտնվեց «Latina» ամսագրի շապիկին։ Բեքին երգակցել է Քեթի Փերրիի «Prismatic World Tour», Դեմի Լովատոյի «DEMI World Tour» և Ջեյսոն Դերուլեյի «Talk Dirty Tour» համերգային շրջագայություններին։
2014 թվականի ապրիլի 23-ին նա թողարկեց իր առաջին «Shower» սինգլը, որը դարձավ նրա՝ Billboard Hot 100-ի մեջ մտնող առաջին հիթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.billboard.com/articles/6251181/becky-g-21-under-21-2014
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ McIntyre H. BTS’s J-Hope Makes History As He’s Set To Headline Lollapalooza // Forbes / S. Forbes — NYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
- ↑ Villa L. Vibra Urbana, Sueños, and More Latin Music Festivals Happening in 2022 — 2022.
- ↑ http://www.latimes.com/entertainment/la-et-c1-beckyg-20130819,0,5615343.story
- ↑ https://www.youtube.com/user/BeckyGOnline/videos
- ↑ https://www.youtube.com/user/BeckyGOfficial
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ http://articles.latimes.com/2013/apr/24/entertainment/la-et-ms-becky-gs-hot-becky-from-the-block-a-joyous-ode-to-inglewood-20130424
- ↑ http://www.rap-up.com/2013/05/06/video-becky-g-play-it-again/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեքի Ջի» հոդվածին։ |
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- RCA Records-ի արտիստներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Բեմական կեղծանուններ