Բեզոն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բեզոն | |||
ֆր.՝ Bezons[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Bezons?, Սենա և Ուազա, Վալ-դը-Ուազ և arrondissement of Argenteuil? | ||
Մակերես | 4,16 կմ² | ||
ԲԾՄ | 41 մետր, 22 մետր, 52 մետր | ||
Բնակչություն | ▲32 017 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95870[3] | ||
Պաշտոնական կայք | ville-bezons.fr(ֆր.) | ||
| |||
Բեզոն (ֆր.՝ Bezons), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 16 կիլոմետր դեպի հարավ-արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 27.300[5]: Այդ ցուցանիշով Ֆրանսիայի բնակավայրերի շարքում զբաղեցնում է 312-րդ տեղը[6]։
2016 թվականի հունվարի 1ից Բեզոնը, միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի համաձայն, ներգրավվել է Իվլին դեպարտամենտի ագլոմերացիոն համայնքում, միաժամանակ շարունակելով վարչականորեն մնալ Վալ դ՛Ուազ դեպարտամենտի կազմում[7]։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը միջնադարյան պատմական փաստաթղթերում հիշատակվել է Bisunciae, Bezons (XV դար), Bezunz ձևերով[8]։
Մերովինգների իշխանության օրոք Բեզոնում դրամ է հատվել, և, ամենայն հավանականությամբ, բնակավայրի անվանումն առնչվում է հենց այս երևույթի հետ[9]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 18.676 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 14.224-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 76,2 տոկոս՝ 1999 թվականի 73,4%-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 4.452 անձանցից 1.730-ը սովորողներ էին, 1.060-ը՝ թոշակառուներ, 1.662-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 10.757 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 17.130 եվրո[11]։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժիլ Շատլե (1944-1999) - փիլիսոփա
- Շառլ-Ֆրանսուա Դոբինյի (1817-1878) - իմպրեսիոնիստ նկարիչ, ում անունն է կրում Բեզոնի փողոցներից մեկը
- Նադյա Դոտի - երգչուհի
- Հենրի IV (1553-1610) - Ֆրանսիայի արքա։ Ըստ ավանդազրույցի՝ սիրել է բազում սիրուհիների հետ ժամանակ անցկացնել Բեզոնում, Vert Galant առանձնատանը։ Բեզոնյան մեկ այլ առանձնատանը՝ Gabrielle d'Estrées-ում ապաստանել է արքայի սիրուհիներից մեկը։
- Կլոդին Լոքեն (1965-), նկարչուհի, քանդակագործուհի, դասավանդել է Le Grand Cerf մասնագիտական լիցեյում[12].
- Գի դը Մոպասան (1850-1893) - մեծանուն գրող. հաճախ այցելել է Բեզոն, հիացել Սեն գետով և բնության այլ տեսարաններով
- Կարոլ Ռոշե (1974) - դերասանուհի
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեզոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[13] :
- Սեկսարդ, Հունգարիա, 1967 թվականից
- Դաունպատրիկ, Հյուսիսային Իռլանդիա, 1984 թվականից
- Բենի Զեյդ, Պաղեստին[14] ·[15].
- Չագիտիլիո, Նիկարագուա
2002 թվականի փետրվարին քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ավելի սերտացնել բարեկամական հարաբերությունները Նիկարագուայի Չագիտիլիո քաղաքի հետ։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները(Cassini[16] и INSEE[17]):
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականի փետրվարի 13-ին Բեզոնի քաղաքային խորհրդի բոլոր անդամները միաձայն որոշում են կայացրել Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի մարտիկ, իսրայելական նախարարներից մեկի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված Մաջդի ալ Ռիմավիին շնորհել Բեզոնի պատվավոր քաղաքացու կոչում՝ այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով նրա մղած պայքարին[18][19]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեզոնին բնորոշ է մեղմ կլիման, որի վրա նկատելի է ոչ շատ հեռու գտնվող օվկիանոսի ազդեցությունը։ Արևային ժամերի միջին տարեկան քանակը մոտավորապես 1720 է[20].
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտեմբ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամսվա առավել. ջերմ. (°C) | 6 | 7 | 13 | 15 | 19 | 21 | 24 | 24 | 21 | 15 | 9 | 7 | 14,8 |
Ամսվա նվազագույն. ջերմ. (°C) | 1 | 1 | 3 | 6 | 9 | 12 | 14 | 14 | 11 | 8 | 4 | 2 | 7,1 |
Միջին ջերմաստ. (°C) | 4 | 4 | 7 | 10 | 14 | 17 | 19 | 19 | 16 | 12 | 7 | 5 | 11,2 |
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[21] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը
-
Համայնքապետարանը
-
Սեն Մարտեն եկեղեցին
-
Գաբրիել Պերիի անվան դպրոցը (1958 թ.)
-
Գաբրիել Պերին
-
Առաջին աշխարհամարտի զոհերի հուշարձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ http://www.capretraite.fr/annuaire-maison-de-retraite/maison-de-retraite-les-parenteles-de-bezons_ville-3574-m.html
- ↑ Le Parisien : Argenteuil-Bezons, le casse-tête de la dissolution d'une agglomération
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ Dictionnaire historique des environs de Paris du docteur Ermete Pierotti
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ «Claudine Loquen». www.art-culture-france.com. le 6 décembre 2019. Վերցված է le 6 décembre 2019-ին.
- ↑ Comité de jumelage et relations internationales
- ↑ Leon, Eli. Paris suburb honors Palestinian assassin of Israeli minister. Israel Hayom. 2013-03-11.
- ↑ French town honours Israeli minister 'killer'. Al Jazeera English. 2013-03-11.
- ↑ http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
- ↑ INSEE: Population depuis le recensement de 1962
- ↑ Убийца израильского министра стал почетным гражданином французского города
- ↑ Убийца Рехавама Зеэви стал почетным гражданином в пригороде Парижа Արխիվացված 2013-03-13 Wayback Machine
- ↑ «Météo France - Climatologie». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ L'aéroport Roissy-Charles-de-Gaulle distant de Կաղապար:Unité à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website (Ֆրանսերեն)
- Mérimée database – Cultural heritage (Ֆրանսերեն)
- Land use (IAURIF) Արխիվացված 2022-01-02 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզոն» հոդվածին։ |
|