[go: up one dir, main page]

Jump to content

Արխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխար

Արխար (Ovis ammon, Архар), վայրի ոչխար։ Տարածված է Միջին և Կենտրոնական Ասիայում։ Ունի աշխարհագրական մի քանի տիպեր (ռասա), որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով, եղջյուրների ձևով և բրդի գույնով։ Պամիրում և Ալթայում խոշոր արխարի կենդանի քաշը մոտ 200 կգ է։ Ապրում են հոտերով (200-300 գլուխ, իսկ որոշ շրջաններում՝ 15-20) դժվարանցանելի կիրճերում, լեռնալանջերի բաց տարածություններում և սարահարթերում։ Հիմնական կերը խոտաբույսերն են։ Ծինը սկսվում է գարնանը։ Արխարն արժեքավոր որսի կենդանի է։ Որսվում է մսի և կաշվի համար։

Արխարի և նրբագեղմ ոչխարների հիբրիդացումից ստացվել է ղազախական արխարամերինոս ցեղը։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 66