Արագորն
Արագորն | |
---|---|
Տեսակ | Middle-earth man? և կինոհերոս |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ստեղծագործություն | «Մատանիների տիրակալը» |
Առաջին հիշատակում | «Մատանիների տիրակալը» |
Ներկայացված է | Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն, Մատանիների տիրակալը. Երկու ամրոց, Սիլմարիլիոն և Appendices of The Lord of the Rings? |
Սեռ | արական |
Ազգություն | մարդ |
Բնակության վայր | Էրիադոր, Ռիվենդել |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Տարիք | 210 |
Ծննդյան տարեթիվ | Ե. Դ. 2931 թ. մարտի 1 |
Մահվան տարեթիվ | Չ. Դ. 210 թ. |
Ընտանիք | Արվեն |
Երեխաներ | Էլդարիոն |
Մականուն | Օտարական, Իսիլդուրի հաջորդ, Տելկոնտար, Թափառաշրջիկ, Դունադան, Թորոնգիլ, Էստել |
Կոչում | արքա |
Պաշտոն | Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքա |
Մասնագիտություն | թրավոր և զորավար |
Դերը կատարել են | Վիգգո Մորտենսեն |
Aragorn Վիքիպահեստում |
Արագորն (սինդ․ Aragorn), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր հերոսներից մեկը, Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության առաջին արքան։
Անուններն ու մականունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինդարինում Արագորնը նշանակում է «պաշտելի արքա» (revered king)։
Օտարական/Թափառաշրջիկ անգլ.՝ Strider, մականուն, որը տվել էին Արագորնին հյուսիսային Միջերկրի բնակիչները, երբ նա հետախույզների առաջնորդն էր։
Դունադան (Dúnadan), այսպես էին անվանում նրան Ռիվենդելում։
Թորոնգիլ (Thorongil), անուն, որը օգտագործել է Արագորնը 2957-2980 թթ.: Այն նշանակում է Աստղային Արծիվ։
Էստել, այսպես էր նրան կոչում Էլրոնդը մանուկ հասակում։ Այսպես Արագորնին անվանեցին մինչև քսան տարեկանը, երբ նա իմացավ իր իրական անունը։ Էլֆերենից թարգմանաբար նշանակում է «հույս»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդը և մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագորն 2-րդը (անվանվել է ի պատիվ իր նախորդներից Արագորն 1-ինի) Արատորն 2-րդի և Գիլրաէնի որդին, ծնվել է Ե. Դ. 2931 թ.-ի մարտի 1-ին։ Արագորն 2-րդը Իսիլդուրի 39-րդ ժառանգն էր, Մատանու պատերազմից հետո՝ Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքան։ Արվենի ամուսինը, Էլդարիոնի և մի քանի աղջիկների հայրը։
Երբ Արագորնը երկու տարեկան էր, նրա հորը սպանեցին օրկերը։ Նա մեծանում է Ռիվենդելում, Էլրոնդի մոտ։ Նրա մոր ցանկությամբ, գաղտնի էր պահվում նրա ինքնությունը, նույնիսկ իրենից, մինչև՝ Ե. Դ. 2951 թ.:
Գործունեությունը մինչև Մատանու պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]20 տարեկանում Արագորնը իմանում է իր իսկական անունը։ Նույն թվականին Արագորնը հանդիպում է և սիրահարվում Արվենին, Էլրոնդի 2700-ամյա դստերը։ Նրա հետ խոսակցությունից հետո Արագորնը 30 տարով լքում է Ռիվենդելը։
Ե. Դ. 2956 թ. հանդիպում է Գենդալֆին և ընկերանում նրա հետ։
2980 թ. նա նորից հանդիպում է Արվենին, որը հրաժարվում է իր անմահ կյանքից հանուն Արագորնի։ Էլրոնդը, վախենալով, որ նրանց ամուսնությունից հետո այլևս դստերը չի տեսնի, պայման է կապում Արագորնի հետ, որ նրանք կամուսնանան միայն այն դեպքում, երբ Արագորնը կդառնա Արնորի և Գոնդորի արքան։
Մասնակցությունը Մատանու պատերազմին և գահին հաստատվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ե. Դ. 3018-3019 թթ. Արագորնը մասնակցեց Մատանու պատերազմին։ 3018 թ. նա դարձավ Մատանու եղբայրության անդամ։ Բոռոմիրի մահից հետո նա Լեգոլասի և Գիմլիի հետ ուղևորվում է ազատելու գերի հոբիտներին։
Ե. Դ. 3019 թ. մայիսի 1-ից սկսած՝ Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքա։ Նույն թվականին ամուսնացավ Արվենի հետ և ապրեց նրա հետ 120 տարի։
Մահացավ Չ. Դ. 120 թ.: Նրան հաջորդեց իր որդի Էլդարիոնը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Королёв К. Энциклопедия «Толкин и его мир». — Москва: Локид-Пресс, 2005. — С. 29. — 494 с. — 7100 экз. — ISBN 5-98601-018-3
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագորն» հոդվածին։ |
|