Ատրեոս
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
---|---|
Սեռ | արական |
Սպանված է | Aegisthus?[1] |
Հայր | Pelops?[2][3] |
Մայր | Hippodamia?[2][3] |
Քույր/Եղբայր | Թիեստես |
Ամուսին | Aerope?[4] |
Զավակներ | Մենելայոս[5], Ագամեմնոն[6], Anaxibia?, Astyoche? և Cyndragora? |
Atreus Վիքիպահեստում |
Ատրեոս, (հին հունարեն՝ Ἀτρεύς), առասպելական հերոս հին հունական դիցաբանության մեջ[7], Միկենեի արքա Պելոպսի և Հիպպոդամիայի որդին, Ֆիեստոսի եղբայրը, Աերոպեի ամուսինը, Ագամեմնոնի և Մենելայոսի հայրը։ Հիշատակվում է «Իլիականում» (II 105) և «Ոդիսականում» (XI 387, XIII 424):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիսսիպոսի[8] սպանությունից հետո փախել է հոր մոտից։ Միկենեի արքա Սֆենելը նրան դարձրեց Մեդեայի[9] կառավարիչ։
Պատգամախոսը Միկենեի բնակիչներին նախազգուշացրել էր, որ նրանք պետք է արքա ընտրեն Պելոպի սերնդից և ուղարկում են Ատրեոսի և Ֆիեստոսի ետևից։ Ֆիեստոսը, Աերոպայի օգնությամբ ձեռք բերելով ոսկե հորթը, գահ բարձրացավ։ Հետագայում, երբ Հելիոսը արևմուտքը դարձրեց արևելք[10]՝ այս կերպ ցույց տալով գահակալման անարդարացի լինելը, Ատրեոսը արտաքսեց Ֆիեստոսին։ Քանի որ Ֆիեստոսը գայթակղել էր նրա կնոջը, Ատրեոսը սպանեց եղբորորդիներին, պատվիրեց նրանց մսից տապակա պատրաստել, և Ֆիեստոսին հրավիրելով հյուրասիրության[11]՝ մատուցեց այն. Հելիոսը հենց այդ պահին փոխեց իր ուղին[12]։ Ֆիեստոսն անիծեց Ատրեոսի ողջ սերնդին։
Ըստ Թուկիդիդեսի՝ Եվրիսֆեյը ճամփորդությունից[13] առաջ թագավորական իշխանությունը վստահում է Ատրեոսին։ Ըստ գուշակության, Ատրեոսն առաջին հերթին բացեց արևի խավարումը։ Եղբայրը նախանձեց նրան և լքեց քաղաքը[14]։ Ըստ մեկնաբանության, իմաստուն վեճի բռնվելով եղբոր հետ, բացեց արեգակի շարժումը՝ երկնքին հակառակ[15]։ Ըստ Հերոդորի, հորթի[16] պատկերով ոսկե գավաթը արքայական իշխանության խորհրդանիշն էր։
Ավելի ուշ Էգիսֆը սպանեց Ատրեոսին[17]։ Ատրեոսի գերեզմանը Միկենեում է[18]։
Ատրեոսի սերունդները կոչվեցին Ատրիդներ։
Պատմական նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրողները Ատրեոս արքային նույնացնում են Ախխիյավի Ատտարիսյասի հետ, որը հիշատակվում է խեթական սեպագիր արձանագրություններում։
Խեթական աղբյուրները Ատտարիսյասին հիշատակում են որպես խեթական արքային հավասարազոր հակառակորդի և Ախխիյավա երկրի տիրակալի (այսինքն՝ Միկենե տերության՝ Ք. ա. XIIIդ.): XX դարում բացահայտվելով՝ այս տեղեկությունները նշանակալի հարստացնում են պատկերացումները հունական հռչակավոր արքայի մասին։
Ատրեոսը և գեղարվեստական գրականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրեոսը գլխավոր գործող անձ է Սոֆոկլեսի «Ատրեոս կամ միկենուհիներ» (հատվ. 140) ողբերգությունում, Դիոգենեսի և Ակցիոսի «Ատրեոս» ողբերգությունում, Սենեկայի «Ֆիեստայում»։ Ատրեոսի անունը հիշատակվում է հին հունական պոեմներում՝ Հոմերոսի «Իլիականում» և «Ոդիսականում»։
Տիեզերական Ավազաբլուրներում Ատրեոսը հիշատակվում է որպես Ատրեոդոսների տոհմի հիմնադիր։
Ատրեոսը մեդիամշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրեոսը "God of War" տեսախաղում Կրատոսի որդին է։ Խաղն այսպես է անվանվել ի պատիվ զոհված զինակից Կրատոսի։ Նրա անունով է կոչվել նաև «Անավարտ պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսը։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրեոս-ի նախնիները | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Любкер Ф. Aegisthus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 26.
- ↑ 2,0 2,1 Атрей (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — Сент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 438.
- ↑ 3,0 3,1 Любкер Ф. Atreus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 182.
- ↑ различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ Любкер Ф. Menelaus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 855—856.
- ↑ Любкер Ф. Agamemnon (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 43.
- ↑ Мифы народов мира (энциклопедия)|Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.123
- ↑ Фукидид. История I 9, 2; Платон. Кратил 395b
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 6 далее
- ↑ Еврипид. Электра 727—736; Еврипид. Ифигения в Тавриде 195—196; Орест 1001—1006; Платон. Политик 269а
- ↑ Софокл. Эант 1293—1294
- ↑ Овидий. Письма с Понта IV 6, 47-48; Сенека. Фиест 789—824; Гигин. Мифы 88
- ↑ Фукидид. История I 9, 2
- ↑ Гигин. Мифы 258
- ↑ Полибий. Всеобщая история XXXIV 2, 6; Страбон. География I 2, 15 (стр.23), со ссылкой на Полибия; Лукиан. Об астрологии 12
- ↑ Геродор, фр.57 Якоби // Торшилов Д. О. Античная мифография. СПб, 1999. С.96
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э II 10-14
- ↑ Павсаний. Описание Эллады II 16, 6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրեոս» հոդվածին։ |
|