Ավաչինյան սոպկա կամ Ավաչա (ռուս.՝ Авачинская сопка), գործող կրկնակի հրաբուխԿամչատկայի հարավում, ԿամչատկայիՊետրոպավլովսկից հյուսիս։ Բարձրությունը 2741 մ է։ Կազմված է հրաբխային լավաներից, տուֆից և մոխրից։ Հաճախակի են արտավիժումները (1730-ից սկսած՝ 15 անգամ)։ Մշտապես ծխում է։ Կոնաձև գագաթը գտնվում է խառնարանում։ 1000 մ բարձրության վրա կա հրաբխագիտական կայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 606)։