Աստծո ձեռքը
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աստծո ձեռքը (իսպ.՝ La Mano de Dios), ամենահայտնի ֆուտբոլային գոլերից մեկը, որը խփվեց արգենտինացի Դիեգո Մարադոնայի կողմից 1986 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը։
Հունիսի 22-ին «Ացտեկա» ստադիոնում, 51-րդ րոպեին Խորխե Վալդանոյի փոխանցումից հետո Դիեգո Մարադոնան գրավեց անգլիացիների դարպասը ձախ ձեռքի հարվածով։ Գլխավոր մրցավարը հաշվեց խփված գնդակը՝ համարելով, որ այն խփվել է ձեռքով, չնայած անգլիացիների բողոքին։ Խաղից հետո՝ հարցազրույցի ժամանակ, Մարադոնան հայտնեց, որ գոլը խփվել է, ոչ թե իր, այլ «Աստծո ձեռքով»։