[go: up one dir, main page]

Jump to content

Ապուզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապուզան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Ապուզանազգիներ (Onagraceae)
Ցեղ Ապուզան (Epilobium)
L., 1753

Ապուզան (լատին․՝ Epilobium), թորթոջ, առվի շահպրակ, ապուզանազգիների (իշախոտազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 215 (այլ տվյալներով ՝ 200), ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ ապուզան սակավածաղիկ (E. parviflorum), Ա.թավոտ (E. hirsutum), ապուզան ջղավոր (E. nervosum), ապուզան աղեղնատերև (E. prionophyllum), ապուզան ճահճային (E. palustre) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, ճահճոտ վայրերում, գետերի, լճերի ափերին և աղբյուրների մոտ։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավոր է, հիմքում՝ սողացող ընձյուղներով, երբեմն՝ թաղիքավոր, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները հերթադիր են, հակադիր և օղակաձև, ամբողջաեզր։ Ծաղիկները կանոնավոր են, ծիրանագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառանիստ պատիճանման տուփիկ է։ Սերմերը երկարավուն են, փուփուլավոր։

Կիրառական նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C և այլն։ Մեղրատու է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզան» հոդվածին։