Աշա
Հոդվածների շարք նվիրված |
Հիմնական |
Բարի և չար ուժեր |
Սրբազան տեքստեր և աշխատություններ |
Ավեստա |
Էպոսներ և լեգենդներ |
Դենքարդ · Բունդահիշն |
Մշակույթ և խորհրդանիշներ |
Տարածում և հալածանք |
Զրադաշտականությունը Իրանում |
Կարդացեք նաև |
Աշա (aša) կամ վեդայական ṛta (ա րտա), զրադաշտական կրոնափիլիսոփայության մեջ այս տերմինը ենթադրում է տիեզերական՝ աստվածային նախախնամությամբ դրված սահմանումներ, որոնցով կանոնակարգվում կամ ընթանում է այս աշխարհը[1]։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում իրանցիները հավատում էին, որ գոյություն ունեն բնության՝ աստվածային նախախնամությամբ սահմանված օրենքները, որոնց ամբողջականությունը կոչվում էր «աշա»։ Աղոթքները, կրոնական երգերը յասնաներն ու զոհաբերությունները, որոնք կատարվում էին մաքուր մարդկանց կողմից, համաձայն տվյալ օրենքների, հնարավորություն էին տալու ավելի ամրապնդել մարդկային առաքինություններն ու բարերարները։ Զոհաբերությունները նվիրված աշային թույլ էին տալիս մարդկանց, յուրաքանչյուրն իր ու ընդհանուրի համար ամրապնդել ճշմարտությունը, արդարությունը, հավատարմությունը, որոնց թուլացնում էին չարքերն ու դևերն իրենց գործունեությամբ։ Աշայի հիմնական գաղափարը հետևյալն էր.
համակարգված է այն նյութական աշխարհը, որտեղ խոսում ու զոհաբերում են հանուն ճշմարտության, իսկ ճշմարտությունը այնտեղ է, որտեղ գոյություն ունեն բարոյապես մաքուր հնչած երգեր, աղոթքներ և արված զոհաբերություններ
Հակադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուտը և ճշմարտության աղավաղումը, որոնք հակադրվում էին աշային, ավեստերենում կոչվում էին դրուգ կամ դրուհ։ Զրադաշտականները համոզված են, որ մարդկային հասարակության ներկայացուցիչները բաժանված են երկու խմբերի՝ աշայի պաշտպանների, արդարամիտների՝ աշավանների և չարի հետևորդների՝ դրուհվանտների։ Ուշ պղնձե և վաղ բրոնզե դարերում, երբ իրանական սարահարթում նոր էին ձևավորվում ցեղեր և ցեղային միություններ, որոնք հետագայում վերաճելու էին տվյալ տարածաշրջանի առաջին պետական միավորների, կարևոր նշանակություն էր տրվում փոքր հասարակական համայնքներում արդարության, հավասարության և ճշմարտության նշանակությանը բոլոր անդամների միջև։
Խոսքի-խոստման նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին զրադաշտական հասարակություններում ու հասարակարգերում հսկայական նշանակություն էր տրվում տվյալ անձի տված երդմանը կամ խոստմանը՝ խոսքին։ Խոսքը կամ խոստումը, որը տրվում էր այս կամ այն անձի կողմից, պետք է հարգանք առաջացներ համայնքի մյուս անդամների մոտ. պետք է լիներ համապատասխան աշայի։
Խոստումները բաժանվում էին երկու տեսակի՝ երդում, որը կոչվում էր վարունա ու ենթադրում էր տվյալ անձի տված խոստումն իր կամ հասարակության մյուս անդամների առջև և համաձայնություն՝ միթրա, որն արդեն կնքվում էր հասարակության անդամների միջև։ Եթե համայնքի անդամնը խախտում էր երդումը կամ համաձայնությունը, ապա համապատասխանաբար նա պետք է փորձությունների ենթարկվեր ջրով՝ վարունայի խախտման դեպքում, կամ էլ կրակով՝ միթրայի խախտման դեպքում։
Օգտագործումը անուններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհում աշա -ա րտա տերմինը լայնորեն օգտագործվել է անձնանուններում։ Հատկապես նման մասնիկով անուններ տարածված էին Մերձավոր Արևելքում, Իրանական սարահարթում։ Հելլենիստական դարաշրջանում նաև այդ ավանդույթն անցավ արևմուտք։ Աշայի օգտագործման օրինակ է հանդիսանում նաև իրանական ծագում ունեցող Արտաշես անունն, ինչպես նաև հայոց արքա Արտաշես Ա-ի կողմից կառուցված մայրաքաղաք՝ Արտաշատը, որին հույները անվանում էին Արտաքսատա[2]։