[go: up one dir, main page]

Jump to content

Աշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշեր
Աշերը 2010 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունUsher
Ի ծնե անունԱշեր Ռեյմոնդ IV
Ծնվել էհոկտեմբերի 14, 1978 (46 տարեկան)
Դալաս, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԱտլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՓոփ, R&B, սոուլ, հիփ հոփ, պարային
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան, դերասան, պարող, գործարար
Երգչաձայնտենոր[1]
Գործիքներվոկալ[2]
Գործունեություն1991-ներկա
ԼեյբլLaFace Records, Arista Records, Jive Records, RCA Records
ԿրթությունNorth Springs High School?
ԿապվածՋերմեյն Դյուպրի, Ջասթին Բիբեր, Շոն Քոմբս, Ռիկո Լավ, Լուդաքրիս, Ռիք Ռոս, Լիլ Ջոն, Ար Քելլի
ԱմուսինGrace Miguel?
Պարգևներ
Կայքushernow.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Usher Raymond Վիքիպահեստում

Աշեր Ռեյմոնդ IV (անգլ.՝ Usher Raymond IV, հոկտեմբերի 14, 1978(1978-10-14)[4], Դալաս), ամերիկացի երգիչ-երգահան, պարող և դերասան։ Աշերը հայտնի դարձավ 1997 թվականին, իր «My Way» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, որի «Nice & Slow» սինգլը Billboard Hot 100 երգերի հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այդ ալբոմը նաև 6 անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել RIAA-ի (Recording Industry Association of America, Ամերիկայի ձայնագրման արդյունաբերական ընկերություն) կողմից։ Այս հաջողություններից հետո, 2001 թվականին Աշեր թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «8701»: Այս ալբոմը 4 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ RIAA ընկերության կողմից, իսկ ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլները նաև գլխավորել են Billboard Hot 100-ը։

2004 թվականին թողարկվում է Աշերի «Confessions» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակով և Աշերին դարձրել է 2000-ականների ամենաշատ վաճառվող արտիստներից մեկը։ Ալբոմը RIAA-ի կողմից ստացել է ադամանդե սերտիֆիկատ։ Այս ալբոմի «Yeah!», «Burn» «Confessions Part II», և «My Boo» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008 թվականին թողարվում է Աշերի «Here I Stand» անվամբ հինգերորդ ստուդիական ալբոմը, որը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Love In This Club» սինգլը Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել։

2010 թվականին Աշերը թողարկում է իր «Raymond v. Raymond» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ Այս ալբոմը նաև RIAA-ի կողմից նաև ստացել է պլատինե սերտիֆիկատ։ Billboard Hot 100-ում առաջին հորիզոնականն են գրավում ալբոմի «OMG» և «Love in This Club» սինգլները։ 2010 թվականին Աշերը նաև թողարկում է «Versus» կոչվող մինի ալբոմը, որի «DJ Got Us Fallin' In Love» սինգլը գլխավորում է Billboard Hot 100-ը։ 2012 թվականին թողարկվում է «Looking 4 Myself» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այս ալբոմը ի տարբերություն նախորդների, թողարկման առաջին շաբաթում ավելի ցածր վաճառք գրանցեց։

RIAA-ն Աշերին ճանաչում է ամենավաճառվող արտիստներից մեկը Միացյալ Նահանգների երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ։ Ամբողջ աշխարհում նա վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնագրությունը, որից 23 միլիոնը միայն Միացյալ Նահանգներում։ Իր կարիերայի ընթացքում Աշերը ստացել է բազմաթիվ մրցանականեր, այդ թվում այդ թվում 8 Գրեմմի։ 2009 թվականի վերջին Billboard ամսագիրը նրան ճանաչել է 2000-ականների իր Hot 100 հիթ շքերթի համար մեկ արտիստը։ Նույն ամսագիրը նրան նաև ճանաչել է 2000-ականների 2-րդ ամենահաջողակ արտիստը։

Աշերի ծննդավայր Դալաս քաղաքը, Տեխաս:

Ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին Դալասում, Տեխաս[5]։ Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Աշերը եղել է ընդամենը 1 տարեկան։ Նա իր մանկությունը անց է կացրել Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում, որտեղ 9 տարեկանում նա երգել է տեղի եկեղեցական երգչախմբում[6]։ Աշերի ընտանիքը այնուհետև տեղափոխվում է Ատլանտա, որտեղ նա ավելի լուրջ է սկսում զբաղվել երաժշտությամբ[7]։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1996: Կարիերայի սկիզբ և «Usher»

[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարեկանում Աշերը դարձավ NuBeginnings կվինտետի անդամ, որի կազմակերպիչը Դերիլ Ուիլերն էր։ 1991 թվականին Աշերը ձայնագրեց 10 երգ այդ խմբի հետ, որոնք ընդգրկվեցին «Nubeginning Featuring Usher Raymond IV» ալբոմում[8]։ Այդ ալբոմի թողարկումից հետո, Աշերը իր մոր խորհրդով այլևս չշարունակեց համագործակցել այդ խմբի հետ, քանի որ ըստ նրա մոր՝ դա «վատ փորձ» էր[6]։ Այդ ալբոմը վերաթողարկվեց 2002 թվականի ապրիլին Hip-O Records լեյբլի կողմից[6][9]։

13 տարեկանում Աշերը մասնակցեց «Աստղի որոնում» (անգլ.՝ Star Search) հեռուստաշոուին, որտեղ նրան նկատեց LaFace Records ձայնագրման լեյբլի ներկայացուցիչներից մեկը և Աշերին ներկայացրեց այդ լեյբլի համահիմնադիր Էլ Էյ Ռեյդին։ Այնուհետև նա ստորագրեց պայմանագիր այդ ընկերության հետ և դարձավ դրա անդամ[10][11]։ Աշերի մայրը, ով աշխատում էր բժշկական տեխնոլոգ, թողեց իր աշխատանքը և սկսեց զբաղվել որդու կարիերայով։ 1993 թվականին Աշերը ձայնագրեց «Call Me A Mack» երգը, որը դարձավ «Poetic Justice» ֆիլմի սաունդթրեք[8]։ 1994 թվականի օգոստոսի 30-ին թողարկվեց նրա դեբյուտային «Usher» ալբոմը, որը զբաղեցրեց 167-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[12]։ Ալբոմի երգացանկը ընդգրկում է 14 ստեղծագործություն, որոնցից երեքը՝ «Can U Get wit It», «Think of You» և «The Many Ways» երգերը թողարկվել է որպես սինգլներ։ Ամերիկացի ռեփեր Շոն Քոմսը ալբոմի հինգ երգերի պրոդյուսերն է[10]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, Աշերն շարունակեց կատարելագործել իր երգեցողությունը և սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա։ Այս ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի երգչուհի Մոնիկայի «Let's Straighten It Out» երգում[13], ինչպես նաև ձայնագրեց «I Swear I'm In Love» երգը «Kazaam» (1996) ֆիլմի համար[14]։

1997-2003: «My Way» և «8701»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշերն իր «My Way» կոչվող երկրորդ ալբոմը թողարկելու նպատակով սկսեց համագործակցել պրոդյուսեր Ջերմեյն Դյուպրիի հետ[15]։ Այն թողարկվեց 1997 թվականի սեպտեմբերի 16-ին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[12]։ Ալբոմը Միացյալ Նահանգներում 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ[16]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «You Make Me Wanna...» ստեղծագործությունը, գլխավորեց Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթը[17], իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[18]։ Այն դարձավ Աշերի առաջին սինգլը, որն Միացյալ Նահանգներում ստացավ ոսկե և պլատինե սերտիֆիկատներ[16]։ Այս երգը նաև առաջադրվեց Գրեմմիի «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» անվանակարգում, սակայն ստացավ մրցանակը[19]։ «My Way» ալբոմի երկրորդ սինգլը «Nice & Slow»-ն է, որը գլխավորելով Billboard Hot 100-ը՝ դարձավ Աշերի առաջին հիթը, որն Միացյալ Նահանգներում զբաղեցեց առաջին հորիզոնականը[18]։ 1997 թվականի վերջին Աշերը սկսեց ելույթներով հանդես գալ Շոն Քոմսի «No Way Out» համերգային շրջագայության ժամանակ[20]։ Հաջորդ տարի ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը նրան ընդգրկեց իր «The Velvet Rope» համերգային շրջագայությունում՝ որպես շոուի բացում կատարող երգիչ[21]։ Աշերի առաջին համերգային ալբոմը, որը կրում է «Live» անվանումը, թողարկվել է 1999 թվականին և ստացել է ոսկե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[16]։

Աշերն իր երրորդ ալբոմը, որն ի սկզբանե անվանված էր «All About U», նախատեսել էր թողարկել 2001 թվականի սկզբին[22]։ Ավելի ուշ ալբոմը վերանվանվեց «8701» և վաճառքի դուրս եկավ նույն տարվա հուլիսի 1-ին[23]։ Այն Billboard 200-ում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[12], սակայն գլխավորեց Կանադայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները[24][25]։ Ալբոմը 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[16]։ Ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլներն շաբաթներ շարունակ մնացին Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականում[18]։

2002 թվականին Շոն Քոմսը համագործակցությամբ Աշերի և ռեփեր Լունի հետ թողարկեց իր «I Need a Girl (Part One)» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[26]։ Նույն տարվա փետրվարին Աշերի «U Remind Me երգը» Գրեմմի մրցանակաբաշխությունում ստացավ «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» մրցանակը[27]։ Հաջորդ տարի այդ նույն մրցանակն ստացավ «U Don't Have to Call» երգը[28], որի շնորհիվ Աշերը դարձավ երրորդ արտիստը (Սթիվի Ուանդերից և Լյութեր Վանդերոսից հետո), ով այդ անվանակարգում հաղթում է երկու տարի անընդմեջ։

2004-2009: «Confessions» և «Here I Stand»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշերն 2004 թվականի օգոստոսի 29-ին Մայամիում:

2004 թվականի մարտի 23-ին թողարկվեց Աշերի չորրորդ ալբոմը, որը կրում է «Confessions» անվանումը։ Ալբոմը թողարկման առաջին շաբաթում վաճառեց մոտավորպես 1.1 միլիոն օրինակով և գլխավորեց Billboard 200-ը[12][29]։ Հետագայում ամբողջ աշխարհում վաճառվեց այդ ալբոմի 20 միլիոն օրինակ[30], որից միայն 10 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում[31], ինչի շնորհիվ ալբոմը ստացել է ադամանդե սերտիֆիկատ ամերիկյան RIAA ընկերության կողմից[16]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Yeah!» ստեղծագործությունը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Լուդաքրիսն ու Լիլ Ջոնը, դարձավ միջազգային հիթ և գլխավորեց մի շարք երկրների հիթ շքերթներ, այդ թվում Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ը[18]։ Ալբոմի «Burn» և «Confessions Part II» սինգլները նույնպես գլխավորեցին Billboard Hot 100-ը, ընդ որում «Burn»-ը 8 շաբաթ շարունակ[18]։ «My Boo» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը, 2004 թվականի սեպտեմբերին նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը այդ հիթ շքերթում[18]։ Ալբոմի վերջին «Caught Up» սինգլը նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[18]։

«Confessions» ալբոմի շնորհիվ Աշերն ստացավ մի շարք մրցանակներ, այդ թվում 4 Ամերիկյան երաժշտական մրցանակ, 2 MTV եվրոպական երաժշտական մրցանակ, 2 MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ և 3 Համաշխարհային երաժշտական մրցանակ[32][33][34][35]։ 2004 թվականին նա ճանաչվեց «Տարվա արտիստ» Billboard մրցանակաբաշխությունում[36]։ 2005 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում նա հաղթեց 3 անվանակարգում. «Դուետի կամ խմբի R&B վոկալ կատարում» մրցանակը «My Boo» երգի համար, «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» «Yeah!» երգի համար և «Լավագույն ժամանակակից R&B ալբոմ» մրցանակը «Confessions» ալբոմի համար[37]։ 2004 թվականի նա իր մասնակցությունն ունեցավ Լիլ Ջոնի «Lovers and Friends» երգում, որը 2005 թվականի սկզբին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[38]։ 2007 թվականին Աշերն համագործակցեց ամերիկացի ռեփեր Ար Քելլիի հետ և նրանք թողարկեցին «Same Girl» սինգլը, որն ընդգրկվեց ռեփերի «Double Up» ալբոմում[39]։

Աշերը երգում է Շակիրայի և Սթիվի Ուանդերի հետ Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ միջոցառմանը (2009):

2008 թվականի մայիսի 26-ին թողարկվեց Աշերի «Here I Stand» կոչվող հինգերորդ ալբոմը, որը առաջին շաբաթում ունեցավ 433.000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[40]։ Այն նաև գլխավորեց Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները։ Հետագա տարիներին ամբողջ աշխարհում վաճառվել է այդ ալբոմի 5 միլիոն օրինակ[41], որից 1.5 միլիոնը Միացյալ Նահանգներում[42]։ Այդ ալբոմը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր նկատել են Աշերի աճն ու հասունությունը ալբոմի երգերում։ Ալբոմի «Love In This Club» (Յանգ Ջիզիի մասնակցությամբ) սինգլը դարձավ միջազգային հիթ և 3 շաբաթ շարունակ մնաց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում[18]։ Այդ սինգլը գլխավորեց Նոր Զելանդիայի հիթ շքերթը, ինչպես նաև բարձր հորիզոնականներ զբաղեցրեց Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Բելգիայում, Կանադայում և մի շարք այլ երկրներում։ Ալբոմի «Love in This Club Part II» սինգլը, որն համագործակցություն է երգչուհի Բիյոնսեի և ռեփեր Լիլ Ուեյն հետ, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[18]։ Ամերիկյան և միջազգային հիթ շքերթներում համեմատաբար ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցրեցին ալբոմի «Moving Mountains», «Here I Stand» և «Trading Places» սինգլները[18]։ Ալբոմը գովազդելու նպատակով Աշերը նաև սկսեց համերգային շրջագայություն, որի հանդիսատեսը միայն կանայք էին[43]։ 2009 թվականի հունվարի 18-ին Աշերը Շակիրայի և Սթիվի Ուանդերի հետ ելույթ ունեցավ Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ միջոցառմանը, որը անցկացվեց Լինքոլն Մեմորիալ (անգլ.՝ Lincoln Memorial) կառույցի առջև[44]։ Նույն տարվա հուլիսի 7-ին նա կատարել է «Gone Too Soon» երգը Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված արարողությանը[45]։

2010-2011: «Raymond v. Raymond»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշերը 2010 թվականի դեկտեմբերին:

Երգչի «Raymond v. Raymond» անվանումը կրող վեցերորդ ալբոմը վաճառքի դուրս եկավ 2010 թվականի մարտի 26-ին[46]։ Թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 329.107 օրինակով և գլխավորեց Միացյալ Նահանգների Billboard 200-ը[47]։ Ավստրալիական և բրիտանական հիթ շքերթներում ալբոմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդգրկվեց Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի և Թայվանի հիթ շքերթների տասնյակում։

Ալբոմի առաջին սինգլը է «Papers»-ն է, որը գլխավորել է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթը, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը։ «Hey Daddy (Daddy's Home)» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Plies-ը, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում և 24-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[18][48]։ Ալբոմի «Lil Freak» սինգլը, որն համագործակցություն է ռեփեր Նիքի Մինաժի հետ, զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում և ութերորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում[18][48]։ Ալբոմի ամենամեծ հաջողություն ունեցած սինգլը «OMG»-ն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Will.i.am-ը։ Այդ սինգլը ստացավ դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերին դուր եկավ երգի պարային/ակումբային տրամադրությունը[49], իսկ որոշները քննադատեցին երգում օգտագործվող Auto-Tune-ը[50]։ «OMG» սինգլը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում[18]։ Այն նաև գլխավորեց Ավստրալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթները։

Կատարողական արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշերի երգերը հիմնականում R&B ժանրում են[51], սակայն նաև ներառում են տարրեր փոփ, սոուլ, դանս և հիփ հոփ ժանրերից։ Նրա «Raymond v. Raymond» և «Looking 4 Myself» ալբոմների երգացանկը ընդգրկում է բազմաթիվ էլեկտրոփոփ և դանս փոփ ժանրերի երգեր[52]։ 2004 թվականին թողարկված «Confessions» ալբոմից հետո, Աշերի մեծ թվով երգեր ինքնակենսագրական բնույթ ունեն, որոնք անդրադառնում են նրա ապրելակերպին, հարաբերություններին և սիրուն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից Աշերը հանդիպել է TLC խմբի նախկին անդամ Ռոզոնդա Թոմասի հետ, սակայն նրանք բաժանվել են 2003 թվականի դեկտեմբերին[53]։ 2005 թվականի նոյեմբերից նա սկսել է հանդիպել ոճավորող Թամեկա Ֆոսթերի հետ, ով մի քանի տարի շարունակ եղել է նրա անձնական ոճավորողը[54]։ Նրանք ամուսնացել են 2007 թվականի օգոստոսի 3-ին Ատլանտայում[55], իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 1-ին, նույն քաղաքում տեղի է ունեցել նրանց մեծ հարսանեկան արարողությունը[56]։ Նրանք միասին ունեն 2 երեխա[57][58]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20200201154957/http://www.criticofmusic.com/2013/05/vocal-range-and-profile-usher.html
  2. Montreux Jazz Festival Database
  3. 3,0 3,1 https://www.grammy.com/artists/usher/16167
  4. Internet Broadway Database — 2000.
  5. Millner, Denene (1999 թ․ նոյեմբերի 9). «JOINING THE CLASS STRUGGLE R&B SUPERSTAR PLAYS THE LEADER OF A SCHOOL REVOLT IN 'LIGHT IT UP'». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Usher: King Me». MTV. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  7. «Driven: Usher». Vh1. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 «Early Usher Recordings Get A Nubeginning». MTV. 2002 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  9. «Hip-O Turns Back The Clock On Usher». Billboard. 2002 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 «Usher: Biography». Allmusic. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  11. «Usher». Billboard. 2008 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  13. «Panther: Review». Allmusic. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  14. «I Swear I'm In Love – Usher». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  15. «10 Years Later: Jermaine Dupri Talks Chilli & Usher, Cheating On Janet Jackson & The Making Of "Confessions"». Bossip. 2014 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Gold and Platinum». Recording Industry Association of America. էջ 2. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  17. «Usher on Michael Jackson, Justin Bieber and the struggle to stay a superstar». The Guardian. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  19. «Grammys Flashback '98: Usher's Stepping Stone». ETonline.com. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  20. «P. Diddy Directing Video For Usher's 'I Don't Know'». MTV. 2001 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  21. «Usher Scores Opening Slot For Janet Jackson Tour». MTV. 1998 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  22. «Usher Blames Album Delays On Napster Leaks». MTV. 2001 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  23. «Usher Turns U Into 8701». MTV. 2001 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  24. «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  25. «U.K. Charts Welcome Robbie, Usher At No. 1». MTV. 2001 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  26. «Diddy's 'Remix' Leads Five Top-10 Debuts». Billboard. 2002 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  27. «Usher». EMI. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  28. «2003 Grammy Award Winners». The New York Times. 2003 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  29. D'Angelo, Joe (2004 թ․ մարտի 31). «Usher Makes Record-Breaking Debut Atop Albums Chart». MTV News. Viacom Media Networks. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  30. «Usher Confessions part II Video». Black Entertainment Television. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  31. «Usher's 'Confessions' Album Hits 10 Million in U.S. Sales». Billboard. 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
  32. «Usher sweeps American Music Awards». Entertainment Weekly. 2004 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  33. «Usher Nabs MTV Europe Awards». People. 2004 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  34. «2004 MTV Video Music Awards». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  35. «Usher, Outkast Clean Up At World Music Awards». MTV. 2004 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  36. «2004 Billboard Music Awards Winners». Billboard. 2004 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  37. «MTV News: 2005 Grammy Winners». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  38. Reid, Shaheem (2005 թ․ հունվարի 24). «Lil Jon, Usher, Luda... How 'Bout Another Video?». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  39. Reid, Shaheem (2007 թ․ մայիսի 4). «R. Kelly And Usher Get Played By The 'Same Girl'». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  40. «Usher Scores Second Best Sales Debut Of '08». Billboard. 2008 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  41. «Usher». WKRQ. Bonneville International. 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  42. «Usher: Raymond vs Raymond – The National Newspaper». Thenational.ae. 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  43. «Usher Plans to Perform for 'Women Only'». People. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  44. «Photos of Shakira». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  45. «Michael Jackson memorial: Usher sings 'Gone Too Soon'». Los Angeles Times. 2009 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  46. «Raymond V Raymond: Usher» (German). Amazon.de. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Usher Scores Third Straight No 1 on Billboard». Billboard. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  48. 48,0 48,1 «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  49. «Usher, "Raymond v. Raymond"». Billboard. 2010 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  50. «Listen Up: 'Raymond' verdict finds Usher guilty of mediocrity». USA Today. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
  51. Slavik, Nathan (2012 թ․ հունիսի 15). «Usher - Looking 4 Myself». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  52. Maerz, Melissa (2012 թ․ հունիսի 14). «Looking 4 Myself Review». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  53. Peterson, Todd (2004 թ․ փետրվարի 20). «TLC's Chilli Dishes on Ex-Beau Usher». People. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  54. «Usher, Fiancée Expecting a Baby». People. Time Inc. 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  55. Wulff, Jennifer (2007 թ․ օգոստոսի 4). «Usher Marries Tameka Foster in Private Ceremony». People. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  56. Wihlborg, Ulrica (2007 թ․ սեպտեմբերի 1). «Usher & Tameka Foster Finally Get a Wedding». People. Time Inc. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  57. Aswad, Jem (2007 թ․ նոյեմբերի 28). «Usher, Tameka Raymond Welcome Baby Boy». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  58. Dyball, Rennie (2008 թ․ դեկտեմբերի 11). «Usher Welcomes Baby No. 2». People. Time Inc. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշեր» հոդվածին։