[go: up one dir, main page]

Jump to content

Անրի Լեկոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Լեկոնտ
ֆր.՝ Henri Leconte
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվհուլիսի 4, 1963(1963-07-04)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրLillers[1]
Հասակ185 սանտիմետր սմ
Քաշ79 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1980 թվական
Կարիերայի ավարտ1994 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչPatrice Dominguez?
Պարգևավճար, USD3 917 596
Մենախաղ
Խաղեր Հ/Պ377–269[1]
Տիտղոսներ9
Ամենաբարձր վարկանիշ5 (1986 թվականի սեպտեմբերի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1985)
ՖրանսիաԵզրափակիչ (1988)
Ուիմբլդոն1/2 (1986)
ԱՄՆ1/4 (1986)
Օլիմպիական խաղեր1/4 (1988, զուգախաղ)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ200–141[1]
Տիտղոսներ10
Ամենաբարձր վարկանիշ6 (1985 թվականի մարտի 18)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 (1990)
ՖրանսիաՀաղթանակ (1984)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1985, 1987)
ԱՄՆԵզրափակիչ (1985)
Ավարտել է կարիերան

Անրի Լեկոնտ (ֆր.՝ Henri Leconte, ծնվել է 1963 թվականի հուլիսի 4-ին, Լիլիեր, Պա-դը-Կալե, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պորֆեսիոնալ թենիսիստ։ 1984 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող տղամարդկանց զուգախաղում, 1991 թվականի Դևիսի Գավաթի տիրակալ և 1986 թվականի Աշխարհի թիմային գավաթի տիրակալ Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Լեկոնտի պատանաեկան կարիերայի բարձրագույն նվաճումը եղել է 1980 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակը պատանիների շրջանում։ 1981 թվականից նա հանդես է գալիս պրոֆեսիոնալի կարգավիճակում։ Նույն թվականին նա շահում է իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը, նոյեմբերին հաղթանակ տանելով Բոլոնիայում, ամերիկացի Սեմի Ջամալվայի հետ զույգով։

1982 թվականին Լեկոնտը հաղթում է «Սաթելիտ» շարտի բոլոր հինգ մրցաշարերում, որոնք խաղարկվում էին Ֆրանսիայում, տարբեր ծածկույթների վրա։ Հուլիսին նա Դևիսի Գավաթում իր առաջին խաղն է անց կացնում Ֆրանսիայի հավաքականի կազմում, Յանիկ Նոայի զույգով հաղթելով Չեխոսլովակիայի իրենց մրցակիցներին, իսկ նոյեմբերին, Ստոկհոլմում, շահում է իր առաջին ATP մրցաշարը մենախաղում, առավելության հասնելով մրցաշարի տանտեր Մաթս Վիլանդերի նկատմամբ։ տարվա ընթացքում նա նաև հաղթում է զուգախաղի երեք մրցաշարերում, նրանցից երկուսը Նոայի հետ։ Հավաքականի հետ միասին նա հասնում է մինչև Դևիսի Գավաթի եզրափակիչ, սակայն եզրափակիչ խաղում ոչինչ չի կարողանում հակադրել ԱՄՆ-ից մրցակիցներին և զիջում է բոլոր երեք խաղերում։ 1983 թվականին նա երկու անգամ զիջում է ATP մրցաշարերի եզրափակիչներում, հանրահայտ մրցակիցների՝ Գիլիերմո Վիլաս և Ջոն Մաքինրոյ, հաղթանակ է տանում զուգախաղի մեկ մրցաշարում և Նոայի հետ միասին հասնում է մինչև Մոնտե Կարլոյի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, իսկ հավաքականի հետ հասնում է մինչև Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։ Նա տարին ավարտում է մենախաղի աշխարհի ուժեղագույն 30 թեիսիտների շարքում։

1984-1988 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի Լեկոնտի գլխավոր հաջողությունները կապված են զուգախաղում ելույթների հետ։ Տարվա ընթացքում նա կրկին հաղթում է երեք մրցաշարում, այդ թվում Նոայի հետ միասին Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նրա հաշվին նաև մեկ հաղթանակ է մենախաղում։ 1985 թվականի սկզբին նա հասնում է զուգախաղի թենիսիտների վարկանիշի 6-րդ հորիզոնականին, բարձրագույնին իր զուգախաղի կարիերայի ընթացքում։ Նույն թվականի վերջին նա երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, սակայն այս անգամ ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նրանք Նոայի հետ միասին զիջում են չորս սեթում, որոնցից երեքը թայ-բրեյքում, աշխարհի լավագույն զույգերից մեկին՝ Ռոբերտ Սեգուսո և Կեն Ֆլեկ։ Լեկոնտը նաև շարունակում էր վեր բարձրանալ մենախաղի վարկանիշում՝ հաղթանակ տանելով երկու մրցաշարում, ևս մեկ անգամ հասնելով եզրափակիչ և երկու անգամ դուրս գալով Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Նրան հաջողվում է մի քանի անգամ հաղթանակ տանել համաշխարհային թենիսի առաջին տասնյակի մրցակիցների նկատմամբ։ Աշխարհի թիմային առաջնության ժամանակ նա առավելության է հասնում Մաթս Վիլանդերի և Իվան Լենդլի նկատմամբ, ում հղթում է նաև Ուիմբլդոնում, իսկ բացի այդ, մրցաշրջանի ընթացքում երկու անգամ հաղթում է Անդրես Գոմեսին։ Արդյունքում նա անձամբ է մտնում աշխարհի ուժեղագույն թենիսիտների տասնյակի մեջ և իրավունք է նվաճում մասնակցել Մասթերս ամփոփիչ մրցաշարին, որն անց էր կացվում 1986 թվականի հունվարի սկզբին։ Սակայն այնտեղ, առաջին իսկ շրջանում, նրան կանգնեցնում է ռևանշ վերցրած Գոմեսը։ Միևնույն ժամանակ, հավաքականի կազմում ելույթներում, Լեկոնտը միայն երկու հաղթանակ է տանում չորս պարտության դեպքում և արդյունքում նրա թիմը դուրս է մնում Դևիսի Գավաթի Համաշխարհային խմբից։

Լեկոնտը, որպես թիմային խաղացող, իրեն արդարացնում է հաջորդ տարի, երբ աշխարհի թիմային առաջնության ժամանակ ութ հանդիպումներից շահում է յոթում և Ֆրանսիայի հավաքականին հաղթանակի է հասցնում այդ մրցաշարում։ Հավաքականի հետ նա նաև հաղթում է՝ հաղթանակ տանելով իր բոլոր վեց հանդիպումներում, Դևիսի Գավաթի Եվրոպական խմբում, թիմին վերադարձնելով Համաշխարհային խումբ։ Այդ մռցաշրջանում նա համեմատաբար քիչ է հանդես գալիս զուգախաղում, սակայն կարողանում է ամերիկացի Շերվուդ Սթյուարթի հեի միասին հասնել մինչև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Մենախաղում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ ոչ միայն Ֆրպանսիայում, այլ նաև Ուիմբլդոնում, որտեղ զիջում է Բորիս Բեկկերին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև, սեպտեմբերին ATP երկու մրցաշարում անընդմեջ հաղթանակից հետո, բարձրանում է մենախաղի թենիսիտների շրջանում վարկանիշի 5-րդ հորիզոնական, ամենաբարձրը կարիերայի ընթացքում։ Դա նրան թույլ է տալիս երկրորդ անգամ անընդմեջ մասնակցություն ունենալ Մասթերս ամփոփիչ մրցաշարում, սակայն այնտեղ նա պարտություն է կրում խմբային մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում և դուրս է մնում հետագա պայքարից։ Հաջորդ տարի, սակայն, նրա հաղթանակների շարանը մոտենում է ավարտին։ Այդ տարի նրա բարձրագույն նվաճումը դառնում են Ուիմբլդոնի մրացաշարի քառորդ եզրափակիչը և Փարիզի հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչը և արդյունքում նա դուրս է մնում աշխարհի 20 ուժեղագույն թենիսիտների շարքից, իսկ զուգախաղում, որտեղ շատ էր խաղում, սակայն քիչ հաջողությամբ, նույնիսկ առաջին հարյուրյակի սահմաններից դուրս։

1988 թվականին տեղի է ունենում Լեկոնտի վերադարձը թենիսի էլիտայի շարքերը։ Նա չորս անգամ խաղում է մրցաշարերի մենախաղի եզրափակիչներում, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ զիջում է Մաթս Վիլանդերին։ Այդ մրցաշարերից երկուսում նա հաղթանակ է տանում և կարիերայում երրորդ անգամ իրավունք է նվաճում մասնակցել Մասթերս ամփոփիչ մրցաշարին, սակայն այնտեղ կրկին չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը, միայն մեկ հաղթանակ տանելով Ստեֆան Էդբերգի նկատմամբ։ Զուգախաղում նրան հաջողվում է հասնել մինչև Սեուլի Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա խաղընկերն էր Գի Ֆորժեն։ Ֆորժեի հետ միասին նրանք նաև հաղթում են Նիցցայի մրցաշարում և մի քանի անգամ կիսաեզրափակիչ են հասնում այլ մրցաշարերում, իսկ Իվան Լենդլի հետ միասին դուրս է գալիս Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչ։ Հավաքականի հետ նա հասնում է Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։

1989-1996 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի մայիսին Լեկոնտը վիրահատություն է տանում ողնաշարի վրա և մրցաշարից դուրս է մնում մինչև սեպտեմբեր։ Մարզավիճակին վերադառնալը ձգձգվում է և նա կրկին կորցնում է տեղը աշխարհի ուժեղագույն թենիսիտների շարքում։ Նա ուժեղագույնների հարյուրյակ վերադառնում է միայն 1990 թվականի մայիսին, Մոնտե Կարլոի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, որն ընդգրկվել էր վերջերս ստեղծված ATP տուրի հեղիանակավոր մրցաշարերի շարքը՝ АТР Մասթերս, որի ճանապարհին հաղթում է Անդրես Գոմեսին, այդ պահին աշխարհի թիվ 9 ռակետ, իսկ անմիջապես դրանից հետո նա վերադառնում է նաև Թոփ-50, հասնելով մինչև կիսաեզրափակիչ Համբուրգի ATP Մասթերս ևս մեկ մրցաշարում և ճանապարհին հաղթելով աշխարհի թիվ 6 ռակետ Աարոն Կրիկշտեյնին։ Այնուհետև, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ճանապարհին, նա առավելության է հասնում Անդրեյ Չեսնոկովի նկատմամբ՝ աշխարհի թիվ 10 ռակետ։ Սակայն, հետագայում նրան չի հաջողվում զարգացնել գրունտային ծածկույթում ձեռք բերած հաջողությունները և նա մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականում։

1991 թվականին Լեկոնտը հասնում է իր բարձրագույն նվաճմանը որպես թիմային խաղացող՝ Ֆրանսիայի հավաքականի հետ նա տիրում է Դևիսի Գավաթին։ Այդ մրցաշրջանի ընթացքում նա հաղթում է իր բոլոր վեց հանդիպումներում, այդ թվում եզրափակիչի Փիթ Սամփրասի հետ մենախաղային հանդիպումում և օլիմպիական չեմպիոններ Սեգուսոյի և Ֆլեկի հետ հանդիպումում, Գի Ֆորժեի հետ զույգով։ Անհատական մակարդակում նա չի փայլում, միայն մեկ անգամ դուրս գալով եզրափակիչ զուգախաղում և մրցաշրջանը եզրափակում է առաջին հարյուրյակի սահմաններից դուրս ինչպես զուգախաղում, այնպես էլ մենախաղում։ 1992 թվականին նա հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի կիսաեզրափակիչ, իրավունք նվաճելով մասնակցել Մեծ Սաղավարտի գավաթին։ Այդ մրցաշարում, կարիերայի ընթացքում չորրորդ ամփոփիչ մրցաշարում, նա հասնում է մինչև երկրորդ շրջան, որտեղ պարտվում է Փիթ Սամփրասին։

Լեկոնտի կարիերայում վերջին նշանակալից հաջողությունները թվագրվում են 1993 թվականով։ Այդ տարի, զբաղեցնելով վարկանիշային 141-րդ հորիզոնականը, նա հաղթում է Հալլեի մրցաշարում, հերթականությամբ դուրս թողնելով աշխարհի 10-րդ ռակետ Պետր Կորդային և 9-րդ ռակետ Անդրեյ Մեդվեդևին։ Այդ տարում նա Գի Ֆորժեի հետ զույգով նաև հաղթում են Ինդիան Ուելսի ATP «Մասթերս» մրցաշարում։ Արդյունքում նա տարին եզրափակում է զուգախաղի վարկանիշի առաջին հարյուրյակում և նրա շեմին՝ մենախաղում։ ATP մրցաշարերում իր վերջին եզրափակիչը ան անց է կացնում այն նույն Հալլեում, 1994 թվականին, որտեղ այս անգամ Ֆորժեն նրան հաղթում է զույգերի մրցաշարում։ Պրոֆեսիոնալ մրցաշարերում իր վերջին հանդիպումները նա խաղացել է 1996 թվականի հակտեմբերին, ֆրանսիական Բրեստի «չելենջերում»։

Դիրքը ATP վարկանիշում մրցաշրջանի վերջին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
1996 1001 792
1995 134 303
1994 94 178
1993 101 92
1992 61 147
1991 161 106
1990 30 153
1989 115 653
1988 9 35
1987 21 129
1986 6 93
1985 16 22
1984 27 7
1983 28 55

Կարիերայի ընթացքում մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն (35)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ(9)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1982 նոյեմբերի 1 Ստոկհոլմ, Շվեդիա Հարդ (i) Շվեդիա Մաթս Վիլանդեր 7-64, 6-3
2. 1984 հուլիսի 16 Mercedes Cup,
Շտուտգարտ, Գերսանիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջին Մայեր 7-69, 6-0, 1-6, 6-1
3. 1985 ապրիլի 8 Nice International Open, Ֆրանսիա Գրունտ Պարագվայ Վիկտոր Պեչի 6-4, 6-4
4. 1985 դեկտեմբերի 9 Family Circle NSW Open,
Սիդնեյ, Ավստրալիա
Խոտածածկ Նոր Զելանդիա Կելի Էվերնլեն 6-76, 6-2, 6-3
5. 1986 սեպտեմբերի 8 Ժնև, Շվեյցարիա Գրունտ Ֆրանսիա Թիերի Տուլան 7-5, 6-3
6. 1986 սեպտեմբերի 15 Համբուրգ, Գերմանիա Գրունտ Չեխոսլովակիա Միլոսլավ Մեչիրժ 6-2, 5-7, 6-4, 6-2
7. 1988 ապրիլի 11 Swatch Open, Նիցցա (2) Գրունտ Ֆրանսիա Ժերոմ Պոտիե 6-2, 6-2
8. 1988 նոյեմբերի 21 Բրյուսել, Բելգիա Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ 7-63, 7-66, 6-4
9. 1993 հունիսի 14 Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Ուկրաինա Անդրեյ Մեդվեդև 6-2, 6-3

Պարտություններ (7)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1983 հուլիսի 18 Կիցբյուել, Ավստրիա Գրունտ Արգենտինա Գիլիերմո Վիլաս 6-7, 6-4, 4-6
2. 1983 հոկտեմբերի 10 Australian Indoors, Սիդնեյ Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ 1-6, 4-6, 5-7
3. 1984 փետրվարի 6 U.S. National Indoor Championships,
Մեմֆիս, ԱՄՆ
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմի Քոնորս 3-6, 6-4, 5-7
4. 1985 հոկտեմբերի 14 Australian Indoors, Սիդնեյ (2) Հարդ (i) Չեխոսլովակիա Իվան Լենդլ 4-6, 4-6, 6-76
5. 1986 հունիսի 16 Բրիստոլ, Մեծ Բրիտանիա Խոտածածկ Հնդկաստան Վիջայ Ամրիտրաժ 6-76, 6-1, 6-8
6. 1988 ապրիլի 25 Համբուրգ, Գերմանիա Գրունտ Շվեդիա Կենտ Կարլսոն 2-6, 1-6, 4-6
7. 1988 մայիսի 23 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Շվեդիա Մաթս Վիլանդեր 7-5, 6-2, 6-1

Հաղթանակներ (10)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1981 նոյեմբերի 23 Բոլոնիա, Իտալիա Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սեմի Ջամալվա Հունգարիա Բալաժ Տարոցի
Չեխոսլովակիա Տոմաշ Շմիդ
7-6, 6-4
2. 1982 մարտի 29 Donnay International Open,
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Ավստրալիա Պոլ Մակնամի
Հունգարիա Բալաժ Տարոցի
5-7, 6-4, 6-3
3. 1982 հոկտեմբերի 11 Swiss Indoors, Բազել Հարդ (i) Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրից Բյունինգ
Չեխոսլովակիա Պավել Սլոժիլ
6-2, 6-2
4. 1982 հոկտեմբերի 18 Վիեննա, Ավստրիա Գորգ Չեխոսլովակիա Պավել Սլոժիլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Դիքսոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տերի Մուր
6-1, 7-6
5. 1983 ապրիլի 11 Էկս ան Պրովանս, Ֆրանսիա Գրունտ Ֆրանսիա Ժիլ Մորետոն Չիլի Իվան Կամուս
Իսպանիա Սերխիո Կասալ
2-6, 6-1, 6-2
6. 1984 մայիսի 28 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Չեխոսլովակիա Պավել Սլոժիլ
Չեխոսլովակիա Տոմաշ Շմիդ
6-4, 2-6, 3-6, 6-3, 6-2
7. 1984 հուլիսի 23 Կիցբյուել, Ավստրիա Գրունտ Ֆրանսիա Պասկալ Պորտե Զիմբաբվե Կոլին Դաուդսվել
Լեհաստան Վոյց՚եխ Ֆիբակ
2-6, 7-6, 7-6
8. 1984 հոկտեմբերի 29 Ստոկհոլմ, Շվեդիա Հարդ (i) Չեխոսլովակիա Տոմաշ Շմիդ Հնդկաստան Վիջայ Ամրիտրաժ
Ռումինիա Իլիե Նաստասե
3-6, 7-6, 6-4
9. 1988 ապրիլի 11 Swatch Open, Նիցցա (2) Գրունտ Ֆրանսիա Գի Ֆորժե Շվեյցարիա Հայնց Գյունտհարդ
Իտալիա Դիեգո Նարգիսո
4-6, 6-3, 6-4
10. 1993 մարտի 1 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ֆրանսիա Գի Ֆորժե Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լյուկ Ջենսեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Մելվիլ
6-4, 7-5

Պարտություններ (9)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1982 ապրիլի 19 Բորնմուտ, Մեծ Բրիտանիա Գրունտ Ռումինիա Իլիե Նաստասե Ավստրալիա Պոլ Մակնամի
Միացյալ Թագավորություն Բաստեր Մոտրամ
6-3, 6-7, 3-6
2. 1983 մարտի 28 Monte-Carlo Open, Մոնակո Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Շվեյցարիա Հայնց Գյունտհարդ
Հունգարիա Բալաժ Տարոցի
2-6, 4-6
3. 1984 հունվարի 23 Ֆիլադելֆիա, ԱՄՆ Գորգ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պիտեր Ֆլեմինգ
2-6, 3-6
4. 1985 օգոստոսի 27 ԱՄՆ բաց առաջնություն, Նյու Յորք Հարդ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Սեգուսո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կեն Ֆլեկ
7-6, 6-7, 6-7, 0-6
5. 1988 ապրիլի 18 Monte-Carlo Open, Մոնակո (2) Գրունտ Չեխոսլովակիա Իվան Լենդլ Իսպանիա Սերխիո Կասալ
Իսպանիա Էմիլիո Սանչես
0-6, 3-6
6. 1990 հունիսի 11 Stella Artois Championships,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Չեխոսլովակիա Իվան Լենդլ Միացյալ Թագավորություն Ջերեմի Բեյթս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կևին Կարեն
2-6, 6-7
7. 1991 մարտի 4 Newsweek Champions Cup,
Ինդիա Ուելս, ԱՄՆ
Հարդ Ֆրանսիա Գի Ֆորժե Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե
Իսպանիա Խավիեր Սանչես
6-7, 6-3, 3-6
8. 1992 հոկտեմբերի 5 Թուլուզ, Ֆրանսիա Հարդ (i) Ֆրանսիա Գի Ֆորժե Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրեդ Պիրս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Բայրոն Տալբոտ
1-6, 6-3, 3-6
9. 1994 հունիսի 13 Gerry Weber Open, Հալլե, Գերմանիա Խոտածածկ Հարավաֆրիկյան Հանրապետություն Գերի Մյուլեր Ֆրանսիա Օլիվիե Դելատր
Ֆրանսիա Գի Ֆորժե
4-6, 7-6, 4-6

Թիմային մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (2)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1986 ARAG World Team Cup
Թիմային Աշխարհի գավաթ
{{{2}}} Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Թ. Տուլան, Գ. Ֆորժե
{{{2}}} Շվեդիա
Մ. Վիլանդեր, Յ. Նյուստրյոմ, Ա. Յարիդ
2-1
2. 1991 Դևիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Գ. Ֆորժե
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ա. Աղասի, Փ. Սամփրաս, Ռ. Սեգուսո, Կ. Ֆլեկ
3-1

Պարտություններ (1)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1982 Դևիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Յ. Նոա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ջ. Մայեր, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ
1-4

Կարիերայում կենտրոնական մրցաշարերի մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 Ընդամենը Հ/Պ կարիերայում
Ավստրալիայի բաց առաջնություն A A A A A 4 շրջան A 3 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1R A A 2 շրջան A A 0 / 7 8-7
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1/4 1/2 1 շրջան Ե A 1/4 2 շրջան 1/2 1 շրջան 1 շրջան A 1 շրջան 0 / 15 27-15
Ուիմբլդոն A 2 շրջան 1 շրջան 2 շրջան A 1/4 1/2 1/4 4 շրջան A 2 շրջան 3 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան A 0 / 13 26-13
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն A A 1 շրջան A 3 շրջան 4 շրջան 1/4 4 շրջան 3 շրջան A 2 շրջան A 3 շրջան 1 շրջան A A A 0 / 9 17-9
Մասթերս / АТР Աշխարհի առաջնություն A A A A A 1 շրջան Խ A Խ A A A A A A A A 0 / 3 1-6
Օլիմպիադա - 2 շրջան - 2 շրջան - A 0 / 2 2-2
Турнир 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 Итого В/П за карьеру
Ավստրալիայի բաց առաջնություն A A A A A A A 3 շրջան A A 1/4 A A A A A A 0 / 2 4-2
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան Հ 3շրջան 1/2 A A A A A 2 շրջան 1/4 1 շրջան A 1 շրջան 1 / 11 17-10
Ուիմբլդոն A A A A A 2 շրջան 1 շրջան 2 շրջան A A A A A A A A A 0 / 3 2-3
ԱՄՆ բաց առաջնություն A 1 շրջան A A 1 շրջան Ե A 1 շրջան 2 շրջան A A A A A A A A 0 / 5 6-5
Օլիմպիադա - 1/4 - 2 շրջան - A 0 / 2 3-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 ATP վեբկայք
  2. GeneaStar
  3. Roglo — 1997. — ed. size: 10000000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Լեկոնտ» հոդվածին։