Աննա Ֆրոյդ
Աննա Ֆրոյդ Anna Freud | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1895[1][2][3][…] կամ 1896[4] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1982[1][2][7][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6] |
Գերեզման | Գոլդերս Գրին[8] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն Ավստրիա |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Զիգմունդ Ֆրոյդ[9], մայր՝ Մարտա Բերնայս[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Vienna Psychoanalytic Society?, Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | annafreud.org |
Anna Freud Վիքիպահեստում |
Աննա Ֆրոյդ, Աննա Ֆրեյդ (գերմ.՝ Anna Freud, դեկտեմբերի 3, 1895[1][2][3][…] կամ 1896[4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6] - հոկտեմբերի 9, 1982[1][2][7][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6]), ավստրիական ծագմամբ բրիտանացի հոգեբան և հոգեվերլուծաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր դուստրը․ Մելանի Քլայնի հետ համարվում է մանկական հոգեվերլուծության հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան Զիգմունդ Ֆրոյդի և Մարթայի կրտսեր դուստրը, ընտանիքի վերցերորդ երեխան։ Աննան սկզբում տարրական դպրոցի ուսուցչուհի էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, թողնելով դասավանդելը, Աննան դառնում է հոր քարտուղարը և հիվանդապահը, սկսում զբաղվել հոգեվերլուծությամբ։ Շատ շուտով նա դառնում է Վիեննայի հոգեվերլուծական ընկերության անդամ, ներկայանում զեկույցներով։
1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո, Ֆրոյդների ընտանիքը ձերբակալվում է և Աննան հոր հետ ընդմիշտ հեռանում է Վիեննայից բնակվելով Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայում նա շարունակում է զբաղվել հոգեվերլուծությամբ՝ զարգացնելով հոր գաղափարները, հատկապես մանկության հոգեվերլուծության բնագավառում։ 1947 թվականին Աննա Ֆրոյդը Լոնդոնում հիմնում է Հեմպստեդյան կլինիկան, այն ժամանակվա խոշորագույն մանկական հոգեվերլուծական կենտրոններից մեկը։ Կյանքի վերջին տարիներին աշխատում է Յելսի համալսարանում և շարունակում զարգացնել իր գաղափարները մանկական հոգեվերլուծության ոլորտում։
Աննա Ֆրեյդը Մահանում է 1982 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Նա չուներ սեփական երեխաներ և ամուսնացած չի եղել։
Գիտական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով հոր գիտական հայացքների ժառանգորդը՝ Աննան առաջին հերթին զարգացրել է Եսի հոգեվերլուծական պատկերացումները՝ հոգեբանության մեջ հիմնելով նորֆերեյդական մի ուղղություն՝ էգո-հոգեբանություն։ Նրա գլխավոր գիտական գործունեությունը վերաբերում էր մարդու պաշտպանական մեխանիզմների տեսության ստեղծմանը, մեխանիզմներ, որոնց միջոցով Եսը հավասարվում էր Իդին։ Աննան հետազոտում է նաև ագրեսիան, Մելանի Քլայնի հետ հիմնում է մանկական հոգեվերլուծությունը և մանկական հոգեբանությունը։ Նա մշակում է երեխաների հետ աշխատանքի մեթոդներ (այդ թվում խաղային) վերանայում հոգեվերլուծության տեսության դրույթները։
Աննա Ֆրոյդի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում երեխաներն էին, մի անգամ նա նույնիսկ ասել է․
Ես չեմ կարծում, որ իմ կենսագրությունը հետաքրքիր է։ Իմ ամբողջ կյանքը կարելի է նկարագրել մեկ նախադասությամբ՝ ես աշխատել եմ երեխաների հետ։ |
Կյանքի վերջում, ունենալով պատվավոր պրոֆեսորի տիտղոս աշխարհի շատ համալսարաններում, հետաքրքրվում է երեխաներին վերաբերող մեկ այլ ուղղությամբ՝ ընտանեկան իրավունքով, Յելսի համալսարանի իր աշխատակիցների հետ տպագրում երկու աշխատանք։
Ընտրյալ գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոգեվերլուծության ներածություն մանկավարժների համար (Einführung in die Psychoanalyse für Pädagogen, 1926)
- Էգոն և պաշտպանության մեխանիզմները (Das Ich und die Abwehrmechanismen, 1936)
- Երեխաների հոգեվերլուծական բուժումը (The Psychoanalytic Treatment of Children, 1946)
- Նորման և պաթոլոգիան մանկության մեջ․ զարգացման գնահատումը (Normality and Pathology in Childhood։ Assessment of Development, 1965)
- Երեխայի հետաքրքրություններից այն կողմ (1973) Ջ․ Գոլշտայնի և Ա․ Սոլնիտի համահեղինակությամբ
- Երեխայի գլխավոր հետաքրքրություններին ընդառաջ (1979) Ջ․ Գոլշտայնի և Ա․ Սոլնիտի համահեղինակությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 176. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Anna Freud, Dr. — University of Vienna.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 204. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Kindred Britain
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fenichel, Otto (1946). The Psychoanalytic Theory of Neurosis. London. ISBN 0203981588.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Gay, Peter (1988). Freud: A Life for Our Time. London: J. M. Dent & Sons. ISBN 0-333-48638-2.
- Phillips, Adam (1994). On Flirtation. London: Harvard University Press. ISBN 0674634403.
- Young-Bruehl, Elisabeth (2008). Anna Freud: A Biography. London: Yale University Press. ISBN 978-0-300-14023-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆրոյդ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1982 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի հոգեվերլուծողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ավստրիացի կին հոգեբույժներ
- Ավստրիացի հոգեբաններ
- Ավստրիացի բժիշկներ
- Ավստրիացի կին գրողներ
- Ավստրիացի գիտնականներ
- 20-րդ դարի ավստրիացի գրողներ