[go: up one dir, main page]

Jump to content

Անժելիկա Վառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելիկա Վառում
Բնօրինակ անունռուս.՝ Мария Юрьевна Варум
Ի ծնե անունՄարիա Վառում
Նաև հայտնի է որպեսАнжелика Варум
Ծնվել էմայիսի 26, 1969(1969-05-26)[1] (55 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ, դենս փոփ և ռուսական շանսոն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավար, երգերի հեղինակ, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ, դաշնամուր և սինթեզատոր
Լեյբլ«Varum Records Company»
ԱմուսինԼեոնիդ Ագուտին
Պարգևներ
Կայքavarum.com
 Anzhelika Varum Վիքիպահեստում

Անժելիկա Վառում (ռուս.՝ Анжелика Варум, իսկական անունը՝ Մարիա Յուրևնա Վառում (ռուս.՝ Мари́я Ю́рьевна Вару́м), մայիսի 26, 1969(1969-05-26)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)[2], Էստրադայի գործիչների միջազգային միության անդամ[2]։

Երգչուհու առաջին՝ «Good Bye, мой мальчик» ալբոմը թողարկվել է 1991 թվականին, որից հետո թողարկվել են ևս 13 ալբոմներ։ Նրա 60-ից ավելի երգեր դարձել են հիթ և պարբերաբար հնչում են տարբեր ռադիոալիքներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վառումը ծնվել է 1969 թվականի մայիսի 26-ին Լվովում՝ կոմպոզիտոր Յուրի Վառումի (1949—2014) ու թատերական ռեժիսոր Գալինա Շապովալովայի ընտանիքում[3]։

Մարիան դաշնամուրի դիմաց նստել է 5 տարեկանից, իսկ կիթառը ձեռքը վերցրել է դպրոցական տարիներին։ Արդեն ավարտական տարիներին նա դպրոցական թատրոնի հետ գնում էր հյուրախաղերի՝ կիթառի վրա նվագելուն զուգահեռ ուկրաինական ազգային երգեր կատարելով։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Մոսկվայի Բորիս Շուկշինի անվան թատերական ինստիտուտը[4], բայց չկարողացավ քննությունները հանձնել ուկրաինական ակցենտի պատճառով։ Դրանից հետո նա սկսեց աշխատել հոր ակումբում որպես հետին պլանի երգիչ։ Մի քանի տարի նա հանդես էր գալիս որպես հետին պլանի երգչուհի մի շարք էստրադային երգիչների համար[3]։

1990 թ. հոր խնդրանքով[3] ձայնագրել է «Կեսգիշերային կովբոյ» (ռուս.՝ «Полуночный ковбой») երգը, որ շատ կարճ ժամանակում տարածվեց ու սիրվեց։ Հաջողություն ունեցավ նաև Վառումի առաջին ձայնասկավառակը՝ «Good Bye, мой мальчик» (1991)։

Երկու տարի անց Անժելիկան ձայնագրեց «Լյա-լյա-ֆա» (ռուս.՝ «Ля-ля-фа») ձայնասկավառակը, որը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ։ Այն ընդգրկում էր 11 երգ, այդ թվում՝ «Նկարիչը, որ նկարում էր անձրև» (ռուս.՝ «Художник, что рисует дождь»)[5], որի համար ռեժիսոր Օլեգ Գուսևը նկարահանեց Անժելիկայի առաջին տեսահոլովակը։

1995 թվականի սկզբին թողարկվեց «Ընտրյալներ» ձայնասկավառակը, որոշ ժամանակ անց՝ նույն տարվա վերջում, թողարկվեց «Աշնանային ջազ» (ռուս.՝ «Осенний джаз») ալբոմը, որը՝ որպես 1995 թվականի լավագույն ալբոմ, արժանացավ «Օվացիա» մրցանակի, համանուն տեսահոլովակը ճանաչվեց տարվա լավագույն տեսահոլովակ, Անժելիկա Վառումը՝ տարվա լավագույն երգչուհի։

  • Հայրը — Յուրի Վառում (1949—2014)[6], խորհրդային ու ռուս կոմպոզիտոր։
  • Մայրը — Գալինա Շապովալովա, թատրոնի ռեժիսոր։
  • Եղբայրը — Միխայիլ Վառում (ծնվել է 1990 թ.)[7]։
  • Առաջին ամուսինը — Մաքսիմ Նիկիտին, Անժելիկայի նախկին համադասարանցին։ Նրանք աշխատել են միասին և ամուսնացած են եղել 8 տարի[8]։
  • Երկրորդ ամուսինը— Լեոնիդ Ագուտին (ծնվել է 1968 թ. հուլիսի 16-ին), ռուս երգիչ, բանաստեղծ-երգահան, կոմպոզիտոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2008)։ Նրանք միասին են 1997 թվականից։ Ամուսնացել են 2000 թվականի հուլիսի 14-ին[9] (այլ տվյալներով՝ հուլիսի 18-ին) Ռուսաստանում, սակայն հարսանիքը տեղի է ունեցել Վենետիկում։
    • Դուստրը — Ելիզավետա Վառում[10](ծնվել է 1999 թ. փետրվարի 9-ին)։ 2003 թվականից ապրում է Մայամիում Անժելիկայի ծնողների ու եղբոր հետ։ Սովորում է քոլեջում։ Ստեղծել է իր ռոք խումբը՝ «Without Gravity» (արաբ․՝ «Առանց ձգողականության»‎‎), որի հետ ելույթ է ունենում դպրոցական համերգներում, խմբի համար գրում է երաժշտություն, նվագում է կիթառ[11]։

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1991 «Вавилон» (հայերեն՝ Բաբելոն) Դմիտրի Մեսխիև «Ля-ля-фа» (հայերեն՝ Լյա-լյա-ֆա)
«Барабашка»
1992 «Человек-свисток» (հայերեն՝ Մարդ-սուլիչ) Ալեքսանդր Ցեկալո
1993 «Художник, что рисует дождь» (հայերեն՝ Նկարիչը, որ նկարում է անձրև) Օլեգ Գուսև
1995 «Осенний джаз» (հայերեն՝ Աշնանային ջազ) «Осенний джаз» (հայերեն՝ Աշնանային ջազ)
1996 «Не сегодня» (հայերեն՝ Ոչ այսօր) «В двух минутах от любви» (հայերեն՝ Սիրուց երկու րոպե հեռու)
«Ни ответа, ни привета» (հայերեն՝ Ոչ պատասխան կա, ոչ ողջույն)
«Зимняя вишня» (հայերեն՝ Ձմեռային բալ) Եվգենի Սերդյուկովսկի «Зимняя вишня» (հայերեն՝ Ձմեռային բալ)
1997 «Другая женщина» (հայերեն՝ Ուրիշ կինը)
«Королева» (հայերեն՝ Թագուհի)
(feat. Լեոնիդ Ագուտին)
Օլեգ Գուսև «Только она» (հայերեն՝ Միայն նա)
1999 «Все в твоих руках» (հայերեն՝ Ամեն ինչ քո ձեռքերում է)
(feat. Լեոնիդ Ագուտին)
Արմեն Պետրոսյան «Служебный роман» (հայերեն՝ Ծառայողական սիրավեպ)
2000 «Не жди меня» (հայերեն՝ Մի՛ սպասիր ինձ) Օլեգ Գուսև
«I Wanna Be Loved by You» (հայերեն՝ Ուզում եմ` սիրես ինձ)
2001 «Будешь рядом ты» (հայերեն՝ Կողքիս կլինես դու) Ֆյոդոր Բոնդարչուկ «Stop любопытство!» (հայերեն՝ Կանգ առ, հետաքրքրասիրությու՛ն)
«Stop любопытство!» (հայերեն՝ Կանգ առ, հետաքրքրասիրությու՛ն)
2002 «Если ты когда-нибудь меня простишь» (հայերեն՝ Եթե երբևէ ինձ ներես)
(feat. Լեոնիդ Ագուտին)
«Пожар» (հայերեն՝ Հրդեհ) «Музыка» (հայերեն՝ Երաժշտություն)
2004 «Самая лучшая» (հայերեն՝ Լավագույնը)
(feat. Վիա Սլիվկի)
Օլեգ Գուսև
2007 «Ты и я» (հայերեն՝ Դու ու ես) Ֆյոդոր Բոնդարչուկ
«Две дороги, два пути» (հայերեն՝ Երկու ճանապարհ, երկու ուղի)
(feat. Լեոնիդ Ագուտին)
2008 «Где ты» (հայերեն՝ Որտեղ ես դու), (երեք տարբերակ) Ալեքսեյ Դուբրովին
2009 «Если он уйдет» (հայերեն՝ Եթե նա գնա) «Если он уйдет» (հայերեն՝ Եթե նա գնա)
«Давай забудем» (հայերեն՝ Արի մոռանանք) Անժելիկա Վառում
2011 «Как не думать о тебе» (հայերեն՝ Ինչպես չմտածել քո մասին)
(feat. Լեոնիդ Ագուտին)
Անդրեյ Սերգեև «Две звезды» (հայերեն՝ Երկու աստղ)
2012 «Где ты» (հայերեն՝ Որտեղ ես դու) «Сумасшедшая» (հայերեն՝ Խելագարը)
2013 «Сумасшедшая» (հայերեն՝ Խելագարը) Սերգեյ Տկաչենկո
«Я всегда с тобой» (հայերեն՝ Ես միշտ քեզ հետ եմ)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 — Ջուլիա
  • 1995 — Հին երգեր գլխավորի մասին (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1996 — Հին երգեր գլխավորի մասին 2 (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1997 — Հին երգեր գլխավորի մասին 3 (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1998 — Հին երգեր գլխավորի մասին 4 (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 1999 — Երկինքն ալմաստների մեջ— Վիկա
  • 1999 — Դ. Դ. Գ. Դետեկտիվ Դուբրովսկու գործը — Լենա Պոսադսկայա
  • 2000 — Հին երգեր գլխավորի մասին. հետգրություն (երաժշտական հեռուստաֆիլմ)
  • 2003 — Կամենսկայա- 3. երբ աստվածները ծիծաղում են — Սվետլանա Մեդվեդևա
  • 2005 — 12 աթոռ
  • 2006 — Առաջին շտապօգնություն
  • 2008 — 2008 ամանորյա գիշերն Առաջինում
  • 2009 — 2009 ամանորյա գիշերն Առաջինում
  • 2010 — Գեղեցկությունը պահանջում է...

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի` 2011 թ. դեկտեմբերի 29-ի № 1708 հրամանը «Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակներով պարգևատրելու մասին»: Արխիվացված 2013-08-01 Wayback Machine // graph.document.kremlin.ru
  3. 3,0 3,1 3,2 Անժելիկա Վառումի կենսագրությունը // c-cafe.ru
  4. Яна Атискова. «Анжелика Варум: улыбка всегда с ней». Արխիվացված 2012-01-17 Wayback Machine // h.ua (2 августа 2007 года)
  5. Կնոջ գաղտնիքներ. Անժելիկա Վառում // babilon.md (27 ապրիլի, 2012 թ.)
  6. Մահացել է երաժիշտ Յուրի Վառումը // itar-tass.com (6 հունիսի, 2014 թ.)
  7. Անժելիկա Վառումը նոր ալբոմ է ձայնագրում // newsmusic.ru (23 նոյեմբերի, 2009 թ.)
  8. Անժելիկա Վառումը «Вокруг ТВ» կայքում: // vokrug.tv
  9. Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վառումը նշել են անագե հարսանիքը(չաշխատող հղում) // kp.by (15 հուլիսի 2010 թ.)
  10. Ինչու՞ չեն Լեոնիդ Ագուտինի դուստրերը կրում նրա ազգանունը // eg.ru (15 հուլիսի, 2013 թ.)
  11. Լեոնիդ Ագուտին. «Երբ իմ դուստրերը վերջապես ծանոթացան, ես երջանկությունից ժպտում էի հիմարի նման»: // 7days.ru (հուլիս, 2013 թ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Վառում» հոդվածին։