[go: up one dir, main page]

Jump to content

Այկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Այկա
հունգ.՝ Ajka
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզՎեսպրեմ
ՀամայնքAjka District?[1]
ՔաղաքապետԲելա Շվարց
Մակերես95,05 կմ²
Բնակչություն29 685 մարդ (2009)
Խտություն329,65 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+(36)88
Փոստային ինդեքս8400
Փոստային դասիչ8400
Պաշտոնական կայքajka.hu (հունգարերեն)
Այկա (Հունգարիա)##
Այկա (Հունգարիա)

Այկա (հունգ.՝ Ajka), քաղաք Հունգարիայի Վեսպրեմ մարզում։ Գտնվում է Բակոնի լեռներում, բնակչությունը՝ 29685 մարդ (2009թ․ տվյալներով)[2]։

Այկայի քաղաքապետարանի շենքի արևմտյան հատվածը երեկոյան (2014թմայիս)

Աշխարհագրություն և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այկան գտնվում է Վեսպրեմ մարզի կենտրոնից 25 կմ արևմուտք և նույնքան հեռավորությամբ դեպի հարավ` Պապա քաղաքից։ Քաղաքից 3 կմ դեպի հյուսիս գտնվում է Е66 ավտոմայրուղին Սեկեշֆեհերվար-Վեսպրեմ-Կյորմենդ-Իլց։ Այկայով է անցնում Սեկեշֆեհերվար-Վեսպրեմ-Ցելդեմելկ երկաթուղին։

Ժամանակակից քաղաքը ստեղծվել է 1960 թ․-ին՝ այստեղ առավել վաղ գոյություն ունեցող 4 գյուղերի միացումից։ Հետագայում քաղաքին են միացվել նաև 4 շրջակա գյուղեր։

Այկա գյուղը՝ նոր քաղաքի կենտրոնը, առաջին անգամ հիշատակվել է 1214թ․-ին, սակայն հիմնադվել է ավելի վաղ։ Գյուղի անունը ծագում է նույնանուն տոհմի անունից, որն էլ իր հերթին կոչված է Իշտվան 1-ինի կնոջ՝ Գիզզել թագուհու շքախմբի անդամներից մեկի, Հեյկո իշխանի անունով։

Ներառյալ մինչև 19-րդ դարի կեսը շարունակում էր մնալ փոքր գյուղ։ 19-րդ դարում շրջակայքում բացվեցին ածխի հանքաշերտեր՝ 1930-ական թվականների բոքսիտների հանքատեղերը։ 1937թ․-ին այստեղ կառուցվել է աշխարհի առաջին կրիպտոն արադրող գործարանը։

Սոցիալիստական դարաշրջանում այստեղ կառուցվեցին ալյումինի ու ապակու հսկա գործարաններ, և Այկան դարձավ խոշոր արդյունաբերական կենտրոն։

2010թ․-ի հոկտեմբերի 4-ին Այկայի «Ajka Timfoldgyar» ալյումինի օքսիդի արտադրամասում տեղի ունեցավ վթար` պայթեց կարմիր (բոքսիտային) շլամի ամբարը։ Ամբարից թափվեց մոտ 1 միլիոն խորանարդ մետր թունավոր նյութ։ Թունավոր թափոնների հոսքերը տարածվեցին 40 քառակուսի կիլոմետրի վրա՝ ծածկելով Այկայի փողոցները, տները և մի քանի մոտակա բնակավայրեր[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ գործում են ալյումինի կոմբինատը, ապակու գործարանը, աղյուսի գործարանը, իսկ քաղաքի շրջակայքում՝ գորշ ածխի և բոքսիտների հանքերը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կաթոլիկ եկեղեցի Տեշոկբերենդ շրջանում (հետագայում Բարոկկո, 1807-1808)
  • Կաթոլիկ եկեղեցի Այկայում (հետագայում Բարոկկո, 1788)
  • Բողոքական եկեղեցի Այկայում (հետագայում Բարոկկո, 1783)
  • Ավետարանական եկեղեցի Այկայում ( հետագայում Բարոկկո, 1786-89)
  • Հանքարդյունաբերության թանգարան
  • Ապակու գործարան

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ․ քաղաքից ոչ հեռու բոքսիտների հանքատեղում հայտնաբերվել են Ceratopsia — Ajkaceratops kozmai ինֆրակարգին պատկանող նոր տեսակի, մոտ 85 միլիոն տարեկան դինոզավրի գանգի ոսկորներ (վերին կավճի սանտոնյան շարք)։ Այդ ժամանակ այս տարածքը եղել է հնագույն Թետիս օվկիանոսի կղզեխմբի կղզիներից մեկը[4]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH.
  2. A MAGYAR KÖZTÁRSASÁG HELYSÉGNÉVTÁRA, 2009(չաշխատող հղում)
  3. Ядовитые отходы с венгерского завода попали в Дунай, Lenta.ru
  4. «В Европе впервые обнаружены останки рогатого динозавра - Наука и техника - История, археология, палеонтология - Палеонтология - Компьюлента». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]



Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այկա» հոդվածին։