[go: up one dir, main page]

Jump to content

Ամֆոտերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամֆոտերություն հին հունարեն՝ (ἀμφότεροι-երկակի, փոխադարձ), որոշ միացությունների հատկությունն է ցուցաբերել և՛ հիմնային, և՛ թթվային հատկություններ։ Ամֆոտեր հասկացությունը, որպես երկակի հատկություն առաջին անգամ ձևավորվել է 1814 թ. Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի և Լ. Տենարի կողմից։ Ա. Գրանչը թթվահիմնային փոխազդեցությունների մասին ընդհանուր քիմիական թեորիայի շրջանակներում (1917-1927 թթ) ամֆոտերությունը բնութագրել է իբրև որոշ միացությունների կողմից ցուցաբերելու ինչպես թթվային, այնպես էլ հիմնային հատկություններ՝ կախված միջավայրից և ռեագենտների բնույթից, որոնք մասնակցում են այդ միջավայրի ստեղծմանը, հատուկ ուշադրություն դարձնելով լուծիչի բնույթին[1]։ Թթվային հատկություն ցուցբերելով նյութը հանդիսանում է պրոտոնի դոնոր, իսկ հիմնային հատկություն ցուցաբերելով՝ ակցեպտոր։ Օրինակներ կարող են հանդիսանալ ալյումինը, ալյումինի օքսիդը, ալյումինի հիդրօքսիդը, մանգանը, մանգանի օքսիդը, հիդրօքսիդը, ցինկը, դրա օքսիդն ու հիդրօքսիդը և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Танганов Б.Б. Химические методы анализа. - Улан-Удэ, 2005.- 550 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 338