Ալ-Կունեյտրա
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Կունեյտրա | ||
արաբ․՝ القنيطرة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Ալ-Կունեյտրայի մարզ | |
Մինտակա | Ալ-Կունեյտրայի գավառ | |
Նահիյա | Ալ-Կունեյտրայի շրջան | |
Հիմնադրված է | 1000 թ. | |
ԲԾՄ | 942 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն | |
Բնակչություն | 153 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 43 | |
Պաշտոնական կայք | esyria.sy/equnaytra/ | |
| ||
Ալ-Կունեյտրա (արաբ․՝ القنيطرة), լքված քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Կունեյտրայի մարզի համանուն գավառում։ Հանդիսանում է համանուն մարզի վարչական կենտրոնը և գտնվում է ՄԱԿ-ի հսկողության ներքո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում քաղաքը գրավել են Իսրայելական զինված ուժերը։ 1973 թ.-ի Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ սիրիական զինված ուժերի կրկին հսկողություն են հաստատել քաղաքում։ Այդ ժամանակ Ալ-Կունեյտրայում էր կենտրոնացել Սիրիայի զինված ուժերի գրեթե կեսը։ Նույն թվականին սեպտեմբերի 21-ին քաղաքը ռմբակոծվում է Իսրայելի օդուժի կողմից, որից հետո հաջորդել է Իսրայելի ներխուժումը քաղաք և բնակավայրի ամբողջական ոչնչացում։
Պատերազմի ավարտից հետո՝ 1974 թվականի մայիսին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իսրայելի և Սիրիայի միջև կնքվել է համաձայնագիր՝ համաձայն որի Իսրայելի կողմից գրավված տարածքը պետք է դառնա չեզոք գոտի երկու երկրների միջև և գտնվի ՄԱԿ-ի զինված ուժերի հսկողության ներքո։
Մինչև 1973 թվականը Ալ-Կունեյտրայում բնակվում էր 17000 մարդ։
Ալ-Կունեյտրան վերադարձվել է Սիրիային «Սիրիայի և Իսրայելի միջև բաժանարար գոտու» հայտնի համաձայնագրի շրջանակներում 1974 թ.-ի մայիսի 31-ին[1]։
ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Նիս Գորան Հուսինգը Ալ-Կունեյտրա այցելելուց հետո հայտարարել էր, որ քաղաքը ամբողջությամբ թալանվել և ոչնչացվել է[2]։
ԱՄՆ-ի փախստականների և միգրանտների հարցերով հանձնաժաղովը հայտարարել էր, որ Իսրայելի գրավումից հետո իսրայելցիները քաղաքը բուլդոզերներով ավերել են[3]։
1974 թվականից Ալ-Կունեյտրան գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող զինված ուժերի հսկողության ներքո։ Քաղաքը և հարակից տարածքները համարվում են բարձր ռիսկային գոտի ականների առկայության պատճառով։
Սիրիական ճգնաժամի ընթացքում քաղաքը մի քանի անգամ անցել է Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչների հսկողությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ of Forces Agreement Between Israel and Syria; May 31, 1974(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Jeremy Bowen, Six Days: How the 1967 War Shaped the Middle East, էջ. 304. Simon & Schuster Ltd, 2003. ISBN 0-7432-3095-7 (անգլ.)
- ↑ www.refugees.org(չաշխատող հղում)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կունեյտրա» հոդվածին։ |
|