Հիմնադրվել է հին հունական Տանաիս քաղաքի (մ.թ.ա. 3-րդ դար-մ.թ. 5-րդ դար) տեղում (այդ քաղաքը կոչվել է Տանաիս (այժմ՝ Դոն) գետի անունով)։ 10-րդ դարում մտել է Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ 1067-ին զավթել են պոլիվցիները և անվանել Ազակ, որը ձևավորվելով դարձել է Ազով։ Ենթադրվում է, որ քաղաքը կոչվել է, այն գրավելու ժամանակ սպանված պոլովցի Ազում (Ազուֆ) իշխանի անունով։ 13-րդ դարից եղել է թաթարական, 1471-ին՝ թուրքական ամրոց. 1774-ից Ռուսաստանի կազմում է[1]։
Ժամանակակից Ազով` մարզայինային ենթակայության քաղաք է, որը գտնվում է Ռոստովի մարզի հարավ-արևմութքում, Դոն գետի ձախ ափին, Տագանրոգի ծոցից 12.5 կիլոմտրի հեռու։
Մարզկենտրոնից` Դոնի Ռոստով քաղաքից 35 կիլոմերտ հեռու։ Քաղաքի տարածքը 66.2 կմ2
Ազովը գտնվում է Դոնի և նրա վտակ Ազովկի գետի ափին, Ազովի ծովի Տագանրոգի ծոցից 15 կմ վրա։ Դարերից ի վեր քաղաքը ստրատեգիական նշանակություն է ունեցել, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա պատմության վրա։ Պատմությունից հայտնի է քաղաքի տարածքում բնակված այնպիսի ժողովրդների մասին ինչպես կիմմերներն են, սկյութները, սարմատները։ Սկյութների ժամանակաշրջանում Հյուսիսային Մերձազովյան շրջաներում առաջացել են բազմաթիվ բնակավայրեր, որոնք հետագայում մեծ դեր են խաղացել շրջանի զարգացման և վերականգնման վրա։ Դրանցից է նաև Տագանրոգի բանկավայրերը, Էլիզաբեթի ամրոցը, հունական Մեծ գաղութը, բոսպորյան Տանաիս քաղաքը և այլք։
1559 թվակյանին Ազովը պաշարել է Դմիտրի Վիշնեվեցկին։ 1637 թվականի դոնի և զապարոժեի կազակները գրավել են Ազովը և զավթած է եղել մինչև 1642 թվականը(այսպես կոչված Ազովյան պաշարում)։ 1695-1695 թվականներին կազակները մասնակցել են Ազովյան արշավանքներին, որի արդյունքում Ազովն անցել է Ռուսաստանին։ 1709 թվականից Ազովը դարձել է նահանգային քաղաք։ 1711 թվականի պրուտական արշավանքի ժամանակ, շրջափակման արդյունքում հանձնվել է։ Պրուտական խաղաղության կնքման արդյունքում Ռուսաստանը օսմանյան կայսրության է զիջում Ազովը։
1735-1739 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1736 թվականին ամրոցը գրավվում է գեներալ Լասսի կողմից։ 1739 թվականին Բելգրադի պայմանագրի կրկին վերադարձվել է օսմանյան կայսրությանը, սակայն պայամանագրի համաձայն քանդվել է ողջ պաշտպանիչ ամրությունները։ 1769 թվականի մարտին, ռուս-թուրքական պատերազմի սկզբին, քաղաքը կրկին գրավվել է Վոլոգոդյան գնդի և Դոնի կազակների կողմից` դրանից հետո քաղաքը ընդմիշտ մնաց Ռուսաստանի կազմում։
1775 թվականից Ազովը դարձավ Ազովյան նորաստեղծ վարչական մարզի կենտրոն։ 1782 թվականից երբ վարչական կենտրոնը տղափախվեց Եկատիրինոսլավ, Ազովը կրկին դարձել է ամրոց, 1810 թվականի մարտի 31-ից դարձել է Եկատիրինոսլավի արվարձան, իսկ 1888 թվականից քաղաքը միացվել է Դաոնսկի Շրաջանի Բանակին և անցել է կազակների կառավարմանը։
XIX դարի վերջին գյուղում եղել է չորս արական գիմնազիա, ինչպես նաև կանանց և տղամարդկանց ուսումնարան, առևտուրը զգալիորեն անկում է ապրել։
Կիլման չափավոր ցամաքային է։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -4°С է, հուլիսինը` +22°С +24°С՚: Տարեկան միջին տեղումները 400-650 մմ է՚
Բնորոշ է ջերմաստիճանի ավռավելոսւթյամբ, ղոնավության պակասով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 123)։