Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրինի աստղադիտարան (իտալ.՝ Osseratorio astronomico di Torino), Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտին (INAF) պատկանող աստղադիտարանը։ Աստղադիտարանը գտնվում է Իտալիայի Պինո Տորինեզե քաղաքի բլրի վրա։ Աստղադիտարանը հիմնադրվել է 1759 թվականին։ 1913 թվականին աստղադիտարանը տեղափոխել են նոր վայր։ Հին տեղամասը ստացել է աստղադիտարանի «475» ծածկագիրը։ Թուրինի աստղադիտարանում աշխատել է Վինչենցո Զապալան[1]։
Թուրինի աստղաֆիզիկական աստղադիտարանը Պիեմոնտեզի մայրաքաղաքի կարևորագույն հետազոտական ինստիտուտներից մեկն է, որի պատմությունը սկսվում է 18-րդ դարի կեսերից։
1759 թվականին հայր Ջովանի Բատիստա Բեկկարիան հետազոտել և չափել է Թուրինի միջօրեական աղեղը։ Թագավորը իր միջոցներով վերականգնել է կենտրոնական Վիա Պոյի շենքի տանիքը, որտեղ Բեկարիան տեղադրեց իր աստղագիտական գործիքները։
Առաջին իսկական աստղադիտակը կառուցվել է 30 տարի անց Գիտությունների ակադեմիայի շենքի վրա և մնացել է այստեղ մինչև 1822 թվականը, երբ Ջովանի Պլանան կարողացել է ավարտել նոր աստղադիտարանի կառուցումը Պալացցո Մադամայի արևմտյան աշտարակի վրա։ Աստղադիտարանը Ջովաննի Բոկկարդիի ջանքերով 1912 թվականի վերջին Պորրոյից տեղափոխվել է Պինո Տորինեզե, որը գտնվում է Թուրինից մոտ 15 կմ հեռավորության վրա[2]։
Անվանում
|
Հայտնագործման օր
|
Հայտմագործող(ներ)
|
1107 Լիկտորիա
|
մարտի 30, 1929
|
Լուիջի Վոլտա
|
1115 Սաբաուդա
|
դեկտեմբերի 13, 1928
|
Լուիջի Վոլտա
|
1191 Ալֆատորնա
|
փետրվարի 11, 1931
|
Լուիջի Վոլտա
|
1238 Պրեդապիա
|
փետրվարի 4, 1932
|
Լուիջի Վոլտա
|
1332 Մարկոնիա
|
հունվարի 9, 1934
|
Լուիջի Վոլտա
|
(30768) 1983 YK
|
դեկտեմբերի 29,1983
|
Ջուզեպպե Մասոնե և Ջովանի դե Սանկտիս
|