[go: up one dir, main page]

Jump to content

Թերեզա Յոհաուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Յոհաուգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1988(1988-06-25)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր՝Dalsbygda, Ուս, Հեդմարկ, Նորվեգիա[2][3]
Ակումբ՝IL Nansen? և SK Vidar?
Հասակ՝162 սանտիմետր[4]

Թերեզա Յոհաուգ (նորվ.՝ Therese Johaug, հունիսի 25, 1988(1988-06-25)[1][2], Dalsbygda, Ուս, Հեդմարկ, Նորվեգիա[2][3]), նորվեգացի դահուկորդուհի, աշխարհի առաջնության յոթակի հաղթող, 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում փոխանցավազքի չեմպիոն, աշխարհի գավաթի առաջնության գավաթակիր ընդհանուր հաշվարկով, մոդել, սպորտային հագուստի դիզայներ։ Դահուկավազքում մասնագիտացել է երկար տարածությունների մրցավազքերում։

Թերեզան հանդիսանում է մրցավազքիաշխարհի դահուկավազքի յոթակի միակ չեմպիոնը (տարածության անցման ժամանակային առումով) Ալպե Չերմիս լեռան ստորոտում անցկացվող 9 կիլոմետրանոց հայտնի մրցաշարում։ Այն անցկացվում է «Տուր դե Սքի» մրցաշարի եզրափակիչ մրցափուլը։

2012 թվականին Թերեզա Յոհաուգին Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի կողմից շնորհվել է Porsgrunds Porselænsfabriks մրցանակ[12], որը տրվում է Օսլոյի 30 կիլոմետրանոց մարաֆոնը հաղթահարած կանանց։ 2013 թվականին Թերեզան դահուկային սպորտում բացառիկ հաջողությունների համար ստացել է «Հոմենկոլենի մեդալ»[13]։

Սպորտային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Յոհաուգը իր սպորտային կարիերան սկսել է սպորտային մարմնամարզությամբ[14], սակայն մեծանալուց հետո սկսում է զբաղվել դահուկասպորտով։ Անչափահաս տարիքում նրա կուռքերն էին նորվեգացի հռչակավոր դահուկորդուհիներ Մարիթ Բյորգենը և Բենթե Սքարին, որոնց ձգտում էր նմանվել Թերեզան։

Թերեզա Յոհաուգն մրցումներում առաջին անգամ հանդես է եկել Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո 2005 թվականի նոյեմբերի 26-ին նորվեգական Շուշեն առողջարանային հանգստավայրում անցկացված 10 կիլոմետրանոց մրցավազքում, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ Մինչև 2007 թվականը հանդես էր գալիս Նորվեգիայի առաջնության երկրորդ խմբում, որտեղ ցույց է տվել հաստատուն ցուցանիշ (10-րդ հորիզոնականից չի նահանջել), ինչի համար հրավիրվել է Նորվեգիայի դահուկասպորտի հիմնական հավաքական աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցելու համար։

2006/2007 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Յոհաուգի առաջին ելույթը աշխարհի գավաթի առաջնությունում տեղի ունեցավ 2007 թվականի հունվարի 27-ին էստոնական Օտեպյաե քաղաքում։ Թերեզան մասնակցեց 10 կիլոմետրանոց դասական ոճի վազքում, որի ժամանակ նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Նորվեգիայում անցկացված առաջնությունում Թերեզա Յոհաուգը նվաճեց բրոնզե և ոսկե մեդալներ համապատասխանաբար 15 կիլոմետրանոց և 30 կիլոմետրանոց դասական մարաֆոնում։ Դահուկորդուհու իրական առաջընթացը տեղի ունեցավ ճապոնական Սապորո քաղաքում անցկացված 2007 թվական աշխարհի առաջնությունը։ 30 կիլոմետրանոց դասական մարաֆոնում 18-ամյա դահուկարդուհի Թերեզան վստահորեն հաղթեց բրոնզե մեդալ՝ առաջ թողնելով միայն ֆին դահուկորդուհի Վիրպի Սարասվուոյին և ակումբային ընկերուհի նորվեգացի Քրիստին Սթեյրային։

Թերեզան մեդլներ նվաճեց նաև իտալական Տարվիզիո քաղաքում անցկացված դահուկասպորտի անչափահասների առաջնությունում՝ 10 կիլոմետրանոց դահուկավազքում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Աշխարհի դահուկասպորտի առաջնությունում Թերեզա Յոհաուգի առաջին ելույթը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 24-ին շվեդական Ֆալուն քաղաքում, որտեղ նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

2006/2007 մրցաշրջանի վերջնահաշվարկի վիճակագրական սանդղակում նորվեգացի դահուկորդը 92 միավորով զբաղեցնում էր 44-րդ հորիզոնականը։

2007/2008 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007/2008 մրցաշրջանում Թերեզա Յոհաուգի ցուցանիշները աճեցին։ Նորվեգական Բեյտոստոլենում անցկացված 2007/2008 աշխարհի գավաթի երկրորդ փուլի փոխանցավազքում Թերեզան դահուկորդուհիներ Աստրիդ Յակոբսենի, Վիբեկե Սկոֆտերուդի և Մարիթ Բյորգենի հետ միասին նվաճեց ոսկե մեդալ։ Երկու շաբաթ անց Թերեզան նմանատիպ հաղթանակ տոնեց շվեյցարական Դավոսում։

Այս մրցաշրջանում Յոհաուգը անցկացրեց իր առաջին բազմօրյակը «Տուր դե Սքիի» մրցաշարում, որտեղ կարողացավ դիմակայել մինչև վերջ և լուրջ մրցակցության պայմաններում իր համար բարձր 14-րդ հորիզոնականը։ Այդ մրցաշրջանում բազմօրյակում հաղթեց շվեդացի դահուկորդուհի Շարլոտա Կալլան, ում հետ մումուլը հաճախ էր Թերեզային համեմատում։

Իտալական Վալ Վենոստեյում անցկացված անչափահասների դահուկասպորտի աշխարհի առաջնությունում Թերեզան հաղթանակ տոնեց։

Մրցաշրջանի ավարտին հոգնածության հետևանքով Թերեզայի արդյունքները փոքր-ինչ նվազեցին, սակայն այդ հանգամանքը նրան չխանգարեց ընդգրկվել Նորվեգիայի ազգային հավաքականի հիմնական կազմում։

Վերջնական արդյունքային վիճակագրական սանդղակում Թերեզան 403 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

2008/2009 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գավաթի 2008/2009 մրցաշրջանը Թերեզա Յոհաուգի համար սկսվեց փոխանցավազքում հաղթանակով, ինչպես նաև ֆրանսիական Լա Կլյուզայում անցկացված մրցման 15 կիլոմետրանոց մրցավազքում ու փորձարարական կազմով (Քրիստիան Մյորեր, Ստեմլանդ, Բեթթի Էն Նիլսեն, Քրիստիան Սթյորմեր Սթեյրոյ) փոխանցավազքում երեք բրոնզե մեդալի նվաճումով։

«Տուր դե Սքի» բազմօրյա մրցաշարում Թերեզան սկսեց 26-րդ հորիզոնականով, այնուամենայնիվ, վազքի վերջում կարողացավ բարձրանալ 9-րդ վերջնական հաշվարկային հորիզոնական։ Այդ տարում նա առաջին անգամ հաղթեց Ալպե Չերմիս լեռան ստորոտում անցկացվող առաջնության 9 կիլոմետրանոց մրցավազքում։

Մրցաշրջանի երկրորդ հատվածում Թերեզայի համար ոչ այնքան հաջող դասավորվեց։ 2009 թվականին չեխական Լիբերեցում տեղի ունեցած աշխարհի դահուկասպորտի առաջնությունում նրան չհաջողվեց մեդալ նվաճել (լավագույն արդյունքը՝ փոխանցավազքով և մարաֆոնում չորրորդ հորիզոնական)։ Աշխարհի գավաթի առաջնությունում նույնպես գրանցեց ցածր արդյունքներ, բայց Ֆալունում անցկացված բազմօրյակում կարողացավ զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։

Մրցաշրջանի վերջնահաշվարկային վիճակագրական աղյուսակում նորվեգացի դահուկորդը 829 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

2009/2010 մրցաշրջան և Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերեզա Յոհաուգը «Տուր դե Սքի» մրցաշարի ժամանակ, 2010 թվականի հունվար

2009/2010 մրցաշրջանի սկիզբը Թերեզա Յոհաուգն անցկացրեց միջին ցուցանիշներով (միակ նվաճումը հանդիսացավ Բեյտոստոլենում անցկացված փոխանցումավազքի արծաթե մեդալը)։ «Տուր դե Սքիի» բազմօրյա մրցաշարում նա չկարողացավ հասնել վերջնակետ։ Այնուամենայնիվ, Թերեզան ցույց էր տալիս կայուն ցուցանիշներ, ինչն էլ մարզիչների մոտ հավատ ներշնչեց նրան ընդգրկել օլիմպիական խաղերի մրցակազմ։ 2010 թվականին Յոհաուգը մասնակցեց կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ մասնակցեց երեք մրցավազքերի։ 21-ամյա նորվեգացի դահուկորդուհին նորվեգական փոխանցավազքի քառյակի թիմով դարձավ օլիմպիական չեմպիոն։ Նրա թիմակիցներն էին Վիբեկե Սկոֆտերյուդը, Քրիստիան Ստրյոմեր Ստեյրոյը և Մարիտ Բյորգենը։ Օլիմպիական դահուկավազքի այլ տեսակներում նա զբաղեցրեց վեցերորդ և յոթերորդ հորիզոնականները։

Մրցաշրջանի ավարտը Թերեզայի համար հաջող դասավորվեց։ Նա կարողացավ Լախտիում անցկացված փոխանցավազքում զբաղեցնել առաջին հորիզոնականը, իսկ Ֆալունում անցկացված մրցաշարի 10 կիլոմետրանոց վազքում՝ երրորդ հորիզոնականը։

Մրցաշրջանի վերջնական հաշվարկային ցուցանիշների սանդղակում Թերեզա Յոհաուգը 372 միավորով զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը։

2010/2011 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերեզա Յոհաուգը բրոնզե մեդալով (աջից) և Մարիտ Բյորգենը ոսկե մեդալով Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ (2011 թվականի փետրվարի 26)

Դահուկավազքի գավաթի 2010/2011 մրցաշրջանը Թերեզա Յոհաուգի համար դարձավ իրական նվաճումների և բարձունքի տարի։ Շվեդական Էլիվերում անցկացված 10 կիլոմետրանոց մրցավազքում նա զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը, իսկ փոխանցավազքում տոնեց հաղթանակ։ Ֆիննական Կուսամոյում տեղի ունեցած բազմօրյա մրցումների մրցափուլերից մեկում դահուկորդը նույնպես հաղթանակ գրանցեց։

Դավոսում անցկացված աշխարհի գավաթում Թերեզան ևս մեկ բարձունք նվաճեց, իսկ Լա Կլյուզայում փոխանցավազքով դարձավ հաղթող։

«Տուր դե Սքիի» մրցաշարը Թերեզան սկսեց ցածր ցուցանիշներով՝ 22-րդ հորիզոնականով, այնուամենայնիվ, շնորհիվ իր յուրահատուկ հմտությունների և ընդունակությունների, մրցավազքն ավարտեց վերջնահաշվարկային երկրորդ հորիզոնականով՝ իրենից առաջ թողնելով միայն Յուստին Կովալչիկին, իսկ «մաքուր» ժամանակով նա դարձավ առաջինը՝ իր հաշվին ունենալով 33 րոպե 14,4 վայրկյան։ Այս ցուցանիշը մինչ օրս էլ համարվում է լավագույնը։

Մրցաշրջանի երկրորդ շրջանում Յոհաուգը կանոնավոր կերպով մտնում էր աշխարհի գավաթի լավագույն եռյակում, սակայն մինչև Օսլոյում անցկացված աշխարհի առաջնությունը որոշ մրցափուլեր բաց թողեց։ Օսլոյում Թերեզան դարձավ աշխարհի երկակի չեմպիոն փոխանցավազք և չմշկասայքի մարաֆոն դասակարգերում, ինչպես նաև դահուկավազքում նվաճեց բրոնզե մեդալ։ Մարաֆոնի դասակարգում նրա անհավատալի առաջխաղացումն ու մրցավազքի ավարտը ընդմիշտ մնաց դահուկասպորտի պատմության մեջ։

Չնայած աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում էական հաջողությունների՝ միայն այս տարի Յոհաուգը առաջին անգամ կարողացավ աշխարհի գավաթի առաջնությունում գրանցել իր միայնակ հաղթանակը։ Դահուկորդի այդ հաջողությունը տեղի ունեցավ Լահտիում մարտի 12-ին։

Ֆալունում մինի բազմօրյակում Թերեզան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

2010/2011 մրցաշրջանում Թերեզա Յոհաուգը վերջնական հաշվարկային ցուցանիշների սանդղակում 1173 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

2011/2012 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերեզա Յոհաուգը 2012 թվականի փետրվարին

2011/2012 մրցաշրջանը Թերեզա Յոհաուգի համար էլ ավելի հաջողակ էր, քան նախորդը։ 2012 թվականին նորվեգացի դահուկորդը մտավ աշխարհի գավաթի լավագույն եռյակ։

Մրցաշրջանը Թերեզան սկսեց Շուշենում տեղի ունեցած մրցաշարի փոխանցավազք դասակարգում հաղթանակով և 10 կիլոմետրանոց ազատ ոճի մրցավազքում յոթերորդ հորիզոնականով։ Կուսամոյում անցկացված մինի բազմօրյակում Յոհաուգը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Թերեզան «Տուր դե Սքիի» մրցաշարում հանդես եկավ հաջող՝ ցույց տալով, որ լեռնային դհուկավազքում նրան հավասարվելն անհնար է։ Այստեղ նա վերջնական հավարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն Յուստին Կովալչիկին և Մարիտ Բյորգենին։

Հետագա մրցաշարերում Թերեզան նույնպես հանդես եկավ, իսկ իր երկրորդ հաղթանակը աշխարհի գավաթի մրցումներում գրանցեց Ռիբինսկում անցկացված դահուկավազքում՝ մրցակիցներին շրջանցելով վերջին հարթակում։ Յուստին Կովալչիկի նկատմամբ Թերեզան ուներ 30 վայրկյան առավելություն։

Մրցաշրջանում Թերեզա Յոհաուգի հաղթանակները շարունակվեցին։ Լահտիում նա կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Ֆալունի եզրափակիչ մինի բազմօրյակում Յոհաուգը դարձավ չորրորդը։

Բացի աշխարհի գավաթի առաջնությունից այս մրցաշրջանում Թերեզան Նորվեգիայի առաջնությունում նվաճեց երկու արծաթե և մեկ ոսկե մեդալներ։

Մրցաշրջանի վերջնական հաշվարկային աղյուսակում 1787 միավորով նա զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

2012/2013 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012/2013 մրցաշարը Թերեզայի համար բարդ շրջան էր ընդհանուր առմամբ այն պատճառով, որ նրա մարզական ընկերուհի Մարիտ Բյորգենը հիվանդության պատճառով բաց թողեց մի շարք մրցափուլեր և «Տուր դե Սքին»[15]։

Յոհաուգը մրցաշրջանը սկսեց Բեյտոստոլենում երկու մրցավազքում հաղթանակ գրանցելով և Ելիվարում աշխարհի գավաթում առաջին և երկրորդ տեղերը նվաճելով։ Կուսամոյում նա փոքր-ինչ նահանջեց և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։

«Տուր դե Սքիի» մրցաշարը դահուկորդուհին բաց թողեց՝ նախընտրելով լեռնային պարապմունքները Վալ դե Ֆեմեյում սպասվելիք աշխարհի առաջնությանը։

Աշխարհի գավաթի մրցափուլերում, աշխարհի առաջնությունում Թերեզան 10 կիլոմետրանոց մրցավազքում գրանցեց ևս մեկ հաղթանակ, ինչից հետո դարձավ Վալ դի Ֆիմեյի համանման մրցավազքում բացահայտ ֆավորիտ։

Յոհաուգը աշխարհի առաջնությունից տուն տարավ չորս մեդալ, որոնցից երկուսը ոսկե (փոխանցավազք և 10 կիլոմետրանոց վազք), մեկը արծաթե (դահուկավազք) մեկը բրոնզե (դասական մարաֆոն)։ Թերեզան, յուրաքանչյուր մրցավազքում նվաճելով մեկ կամ մի քանի մեդալ, դարձավ ամենաարդյունավետ դահուկորդուհին։

Նորվեգացի դահուկորդուհու ևս մեկ աստղային հաջողություն է համարվում Օսլոյի 30 կիլոմետրանոց մարաֆոնը, որտեղ նա հատեց եզրափակիչ գիծը իրեն հետապնդողի նկատմամբ 50 վայրկյան ժամանակահատվածի առավելությամբ։ Յոհաուգը նաև ստացավ «Հոլմենկոլենի մեդալ» անձամբ Նորվեգիայի Հարալդ V թագավորից դահուկային սպորտում ակնհայտ նվաճումների համար։

Մրցաշրջանի վերջնահաշվարկային աղյուսակում Թերեզա Յոհաուգը 1507 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

2013/2014 մրցաշրջան և Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013/2014 մրցաշրջանում Թերեզան «Տուր դե Սքի» մրցաշարում հաղթանակ տոնեց։ Այդ մրցմանը չէն մասնակցում Յուստինա Կովալչիկը և Մարիտ Բյորգենը։ Վերջինը մասնակցեց միայն մրցաշարի սկզբնական մրցափուլերում։ Թերեզան դարձավ առաջին նորվեգացի դահուկորդուհին, ով հաղթեց «Տուր դե Սքի» մրցաշարում։ Այդ հաղթանակը որոակի կերպով նաև կանխատեսեց նրա հաղթանակը աշխարհի գավաթում և երկար տարածությունների մրցապայքարում, որտեղ Թերեզան հավաքեց համապատասխանաբար 1545 և 750 միավորներ։ Այնուամենայնիվ, Բյուրեղապակյա մեծ գլոբուսի ճակատագիրը վճռվեց Ֆալունի վերջին մեկնարկներում, որտեղ Բյորգենը ընդհանուր հավում շատ մոտ էր հաղթանակին, սակայն Թերեզան կարողացավ պահպանել իր առավելությունը։

«Տուր դե Սքի» մրցաշարի արդյունքը ազդեցություն ունեցավ նաև Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերումնրա արդյունքների վրա, որտեղ նա մնաց առանց ոսկե մեդալի՝ նվաճելով միայն արծաթե մեդալ ազատ ոճի դահուկավազքի 30 կիլոմետրանոց վազքում և բրոնզե մեդալ 10 կիլոմետր կանանց դասական դահուկային մրցավազքում։

2014/2015 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալունում անցկացված աշխարհի առաջնության գլխավոր մեկնարկում Թերեզան դարձավ գլխավոր հերոսուհին՝ հաղթելով երեք ոսկե մեդալ կանանց 7.5+7.5 դահուկավազքում, 30 կիլոմետրանոց դասական ոճի մրցավազքում և կանանց 4x5 փոխանցավազքում՝ այդպիսով աշխարհի առաջնության իր հաղթանակների քանակը հասցնելով յոթի։

Յոհաուգն ու սպրինտ ոճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկվազքում Թերեզա Յոհաուգի թույլ կողմը հանդիսանում է սպրինտ ոճի վազքերը։ Թերեզան յուրաքանչյուր անգամ լավացնում է երկար տարածությունների մրցավազքերում իր ցուցաբերած արդյունքները, սակայն յուրաքանչյուր անգամ ձախողվում է սպրինտ ոճի մրցավազքերում։ Այն նորվեգացի դահուկորդուհու խնդիրներից մեկն է բազմօրյաների ժամանակ, ինչի պատճառով նա նահանջում է բազմաթիվ հորիզոնականներով։ Հաճա նա չի հաղթահարում նույնիսկ նախընտրական փուլը և չի ընդգրկվում 13 լավագույն մարզիկների շարքին։

Դահուկորդուհու հայտնելով 2012 թվականի միջմրցաշրջանային ժամանակահատվածում հատուկ ուշադրություն է դարձրել սպրինտ ոճի մրցավազքին։

Աշխարհի գավաթի ժամանակ սպրինտի դասական ոճում Յոհաուգի լավագույն արդյունքը գրանցվել է 2012 թվականի հունվարի 21-ին էստոնական Օտեպում, որտեղ նա զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Բազմօրյակներում նրա լավագույն արդյունքը գրանցվել է ֆիննական Կուսամոյում 2011 թվականի նոյեմբերի 25-ին անցկացված մրցաշարում, որտեղ նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Խոշոր մրցումներում Թերեզան սպրինտ ոճով հանդես չի գալիս։

«Լեռան թագուհին»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական Ալպե դե Չերմիս լեռան վրա անցկացվող 9- կիլոմետրանոց դահուկավազքում լավագույն ժամանակային արդյունք գրանցած դահուկորդն ու դահուկորդուհին ստանում են իրավունք կոչվելու համապատասխանաբար «Լեռան թագավոր» և «Լեռան թագուհի»։ Թերեզա Յոհաուգը հանդիսանում է այդ մրցավզքի աշխարհի միակ յոթակի հաղթողը «մաքուր» ժամանակում տարածության անցումով։ Նրան է պատկանում վազքուղու ռեկորդը, որը սահմանվել է 2015 թվականին և կազմում է 32:16.4 րոպե։

Տարի Մասնակից Երկիր Ժամանակ
2007 Կատերժինա Նոյմանովա Չեխիա Չեխիա 34:24.5
2008 Վալենտինա Շևչենկո Ուկրաինա Ուկրաինա 34:06.2
2009 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 35:07.7
2010 Քրիստին Սթեյրա Նորվեգիա Նորվեգիա 35:49.8
2011 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 33:14.4
2012 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 34:17.7
2013 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 34:12.4
2014 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 34:19.8
2015 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 32:16.4
2016 Թերեզա Յոհաուգ Նորվեգիա Նորվեգիա 33:14.8

2016 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Թերեզայի դոպինգ-թեսթը տվել է դրական արդյունք անաբոլիկ ստերոիդ կլոստեբոլ (clostebol) ցուցանիշով, ինչը արգելված է Հակադոպինգային միջազգային գործակալության կողմից (WADA): Նույն օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Յոհաուգը հայտնեց, որ այդ նյութը հայտնվել է իր օրգանիզմում շրթունքների «Տրոֆոդերմին» (Trofodermin) անունով քսուքի օգտագործման հետևանքով սեպտեմբերի 4-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում[16]։ Դրական թեստ վերցվել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին։ Թերեզայի ասելով քսուքը իրեն է տվել բժիշկ Ֆրեդերիկ Ս. Բենդիկսենը, ով մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց, որ չի նկատել քսուքի մեջ արգելված նյութի առկայությունը[17]. Бендиксен ушёл со своего поста[18][19]:

Շվեդ լրագրող Լասե Անրելին, ով իր հրապարակումներում անդրադարձել էր Թերեզա Յոհաուգի դոպինգ-թեստի դրական արդյունքի և նորվեգացի մարզիկների կողմից դոպինգի կանոնավոր օգտագործման մասին, սպառնացել էին սպանել[20]։

Նորվեգիայի հակադոպինգային գործակալությունը պահանջում էր Յոհաուգի նկատմամբ կիրառել 14 ամսյա որակազրկում սկսած 2016 թվականին հոկտեմբերի 18-ից[21]։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ժամանակավոր որևակազրկումը երկարացվեց ևս երկու ամսով մինչև 2017 թվականի փետրվարի 19-ը[22]։ Արդյունքում Նորվեգիայի հակադոպինգային գործակալությունը Թերեզային որակազրկեց 13 ամսով։ Որակազրկման մեկնարկը համարվեց 2016 թվականի հոկտեմբերի 18-ը, ինչի շնորհիվ նա ստացավ հնարավորություն մասնակցել Հարավային Կորեայի Փհենչհան գավառում 2018 թվականին սպասվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին[23]։ 2017 թվականի հունիսին մարզուհու փաստաբանը հայտնեց, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի դոպինգային կոմիտեն ցանկանում է, որ Թերեզա Յոհաուգի որակազրկման ժամկետը երկարաձգվի մինչև 16-ից 20 ամսով[24]։

Թերեզայի մոտ դոպինգի հայտնաբերումից փոքր-ինչ ավելի վաղ նա 2016 թվականի սեպտեմբերին անձամբ լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի գիտությամբ հակաբորբոքային դեղահաբեր ընդունելու մասին՝ չնայած իր մոտ «հեղձուկի» դիագնոզ չկա[25]։

Թերեզան ծնվել է Թուրվալդի և Գրունի ընտանիքում[26]։ Նա հանդիսանում է տան չորս երեխաներից երկրորդը։ Նրա ավագ եղբայրը Յոհակիմն է, կրտսերը՝ Կարստեյնը (անունը ստացել է ի պատիվ պապիկի, դահուկասպորտով զբաղվում է 1992 թվականից) և քույրը Վերոնիկան է։

Մոդելի և հագուստի դիզայների կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դահուկասպորտից Թերեզա Յոհաուգը զբաղվում է նաև իրեն պատկանող «Johaug» ֆիրմայի սպորտային հագուստի ձևավորմամբ[27], մասնակցում է մոդելային պարբերականների լուսանկարչական ցուցադրություններին, իրականացնում է բարեգործական միջոցառումներ[28] և Տրոնհեյմի բիզնես դպրոցում ուսումնասիրում է տնտեսագիտություն։ Թերեզան նաև հանդիսանում է Schwartzkopf ընկերության «GLISS» մազերի խնամքի ապրանքանիշի ներկայացուցիչը[29]։

Թերեզա Յոհաուգն ունի առանձնահատուկ նորդիստական արտաքին և պահանջված է մոդելյերների և հագուստի դիզայներների կողմից։ Հաճախ լուսանկարվում է հեղինակավոր մոդելային պարբերականներում։ Նրա լուսանկարները հրապարակվել են այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են EGER, Donald, Løv, .no և այլն։ Հանդիսանում է Dale հագուստի ընկերության մշտական ցուցադրող։ Dale-ն հանդիսանում է Նորվեգիայի ազգային հավաքականի պաշտոնական հագուստ մատակարարողը աշխարհի և այլ կարգի առաջնություններում։

2012 թվականից Թերեզան իրեն պատկանող «Johaug» ֆիրմայի շրջանակներում զբաղվում է հագուստի սեփական ոճի ստեղծման նախագծերով։ 2013 թվականի հոկտեմբերին տվել է սեփական համացանցային խանութի մեկնարկը[30]։

Նորվեգիայի ամենահայտնի կին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգական լրատվամիջոցների տվյալներով Թերեզա Յոհաուգը Մարիտ Բյորգենի հետ հանդիսանում է Նորվեգիայի ամենահայտնի դահուկորդուհին և կինը[31]։ Որոշ պարբերականներ փաստեր են ներկայացնում, որ նա ավելի հեղինակավոր է, քան ուղղափառ դահուկորդ Պետեր Նորտուգը։

Թերեզան մասսայական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիլեհամեր» հեռուստասերիալի 3-րդ սերիայի 19-րդ րոպեյին ոստիկանության սպա Արվի Էսթլին TV2 հեռուստատեսությամբ դիտում է Թերեզա Յոհաուգի մասին ռեպորտաժ։

Հեռուստատեսությունում հայտնվելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Յոհաուգը հազվադեպ է մասնակցում նորվեգական հեռուստատեսություններով հեռարձակվող երեկոյան հաղորդումներին։ 2010 և 2012 թվականներին նա մասնակցել է TV2 հեռուստատեսությամբ ցուցադրվող «Senkveld» հեռուստաշոուին։ Նույն թվականին մասնակցել է նաև շվեդական SVT24 հեռուստատեսության հաղորդմանը։

2011 թվականին NRK հեռուստատեսույթունը Դալսբյուգդա լեռնային գյուղում Թերեզա Յոհաուգի կյանքի մասին նկարահանել է ֆիլմ[32]։

Թերեզան ակտիվ մասնակցություն է ունեցել 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը Օսլոյում անցկացնելու արշավին, սակայն նորվեգական մայրաքաղաքի հայտը ետ է կանչվում։

Աղյուսակի ծանոթագրություն՝ ՍՊ՝ սպրինտ ԱՍ՝ ակումբային սպրինտ Փոխ՝ փոխանցավազք Սկի՝ սկիատլոն 10/15F՝ 10/15 կիլոմետր ազատ ոճ 10/15С՝ 10/15 կիլոմետր դասական ոճ М՝ բազմօրյայում դիրքը ընդհանուր հաշվարկով

Աշխարհի գավաթում հանդես գալու արդյունքներ
2013/14
Արդյունք
Ֆինլանդիա
Կուսամո
Նորվեգիա
Լիլեհամեր
Շվեյցարիա
Դավոս
Իտալիա
Ասայո
Եվրոպա
Տուր դե Սքի
Չեխիա
Նովոյե Մեստո
Լեհաստան
Շկլյարսկա Պորեբա
Իտալիա
Տոբլախ
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Դրամմեն
Նորվեգիա
Օսլո
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ 15M 10C փոխ 15F ՍՊ ՍՊ ԱՍ ՏդՍ ՍՊ ԱՍ ՍՊ 10С 10С Сп ՍՊ 10F ՍՊ 30С 25М
2012/13
Արդյունք
Շվեդիա
Ելիվարե
Ֆինլանդիա
Կուսամո
Կանադա
Քվեբեկ
Կանադա
Կենմոր
Եվրոպա
Տուր դե Սքի
Չեխիա
Լիբերեց
Ֆրանսիա
Լյա Կլյուզա
Ռուսաստան
Սոչի
Շվեյցարիա
Դավոս
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Դրամմեն
Նորվեգիա
Օսլո
Շվեդիա
Ստոկոհոլմ
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ 10F Փոխ 15М ԱՍ ՍՊ 10С ՍՊ Սկի ՏդՍ ՍՊ ԱՍ 10С Փոխ ՍՊ Սկի ԱՍ ՍՊ 10F ՍՊ 10С ՍՊ 30F ՍՊ 25М
1503 2 2 1 4 2 2 1 1 49 4 1 2
2011/12
Արդյունք
Նորվեգիա
Շուշեն
Ֆինլանդիա
Կուսամո
Գերմանիա
Դյուսելդորֆ
Շվեյցարիա
Դավոս
Սլովենիա
Ռոգլա
Եվրոպա
Տուր դե Սքի
Իտալիա
Միլան
Էստոնիա
Օտեպյա
Ռուսաստան
Մոսկվա
Ռուսաստան
Ռիբինսկ
Չեխիա
Նովոյե Մեստո
Լեհաստան
Շկլյարսկա Պորեբա
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Դրամմեն
Նորվեգիա
Օսլո
Շվեդիա
Ստոկոհոլմ
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ 10F Փոխ 15М ՍՊ ԱՍ 15F ՍՊ 10С ՍՊ ՏդՍ ՍՊ ԱՍ ՍՊ 10С ՍՊ 10F Սկի 15С Փոխ ՍՊ 10С Սկի ՍՊ ՍՊ 30С ՍՊ 25М
1787 3 7 1 2 3 2 50 3 20 3 4 1 3 1 3 1 3 4
2010/11
Արդյունք
Շվեդիա
Ելիվարե
Ֆինլանդիա
Կուսամո
Գերմանիա
Դյուսելդորֆ
Շվեյցարիա
Դավոս
Ֆրանսիա
Լյա Կլյուզա
Եվրոպա
Տուր դե Սքի
Չեխիա
Լիբերեց
Էստոնիա
Օտեպյա
Ռուսաստան
Ռիբինսկ
Նորվեգիա
Դրամմեն
Ֆինլանդիա
Լահտի
Շվեդիա
Ստոկոհոլմ
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ 10F Փոխ 15М ՍՊ ԱՍ 10С ՍՊ 15F Փոխ ՏդՍ ՍՊ ԱՍ 10С ՍՊ 10М ՍՊ Փոխ 10С ՍՊ 10М ՍՊ ՍՊ 25М
1174 4 9 1 10 3 13 1 2 3 4 1 3
2009/10
Արդյունք
Նորվեգիա
Բեյթոստոլեն
Ֆինլանդիա
Կուսամո
Գերմանիա
Դյուսելդորֆ
Շվեյցարիա
Դավոս
Սլովենիա
Ռոգլա
Եվրոպա
Տուր դե Սքի
Էստոնիա
Օտեպյա
Ռուսաստան
Ռիբինսկ
Կանադա
Կենմոր
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Դրամմեն
Նորվեգիա
Օսլո
Շվեդիա
Ստոկոհոլմ
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ 10F Փոխ ՍՊ 10С ՍՊ ԱՍ 10F ՍՊ ՍՊ 15С ՏդՍ 10С ՍՊ ՍՊ 15М ԱՍ 10F ՍՊ 15М Փոխ ՍՊ 30F ՍՊ ՍՊ 25M
372 17 17 2 22 28 25 DNF 3 1 3 53 7
2008/09
Արդյունք
Շվեդիա
Ելիվարե
Ֆինլանդիա
Կուսամո
Ֆրանսիա
Լյա Կլյուզա
Շվեյցարիա
Դավոս
Գերմանիա
Դյուսելդորֆ
Եվրոպա
Տուր դե Սքի
Կանադա
Վանկուվեր
Էստոնիա
Օտեպյա
Չեխիա
Լիբերեց
Ռուսաստան
Ռիբինսկ
Իտալիա
Վալդիդենտրո
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Թրոնհեյմ
Շվեդիա
Ստոկոհոլմ
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ 10F Փոխ ՍՊ 10С 15F Փոխ 10С ՍՊ ՍՊ ԱՍ ՏդՍ ՍՊр 15М ԱՍ 10С ՍՊ 10F ՍՊ ՍՊ 10С ՍՊ 10F ՍՊ 10C ՍՊ 30C ՍՊ 25M
829 8 4 1 13 3 3 6 5 17 10 33 7 2
2007/08
Արդյունք
Գերմանիա
Դյուսելդորֆ
Նորվեգիա
Բեյթոստոլեն
Ֆինլանդիա
Կուսամո
Շվեյցարիա
Դավոս
Ռուսաստան
Ռիբինսկ
Եվրոպա
Տուր դե Սքի
Կանադա
Կենմոր
Էստոնիա
Օտեպյա
Չեխիա
Լիբերեց
Շվեդիա
Ֆալուն
Շվեդիա
Ստոկոհոլմ
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Դրամմեն
Նորվեգիա
Օսլո
Իտալիա
Բորմիո
Միավոր Տեղ ՍՊ ԱՍ 10F Փոխ ՍՊ 10С 10С Փոխ 15F ՍՊ ՏդՍ 15М ՍՊ 10F ՍՊ 10C ՍՊ 10F Փոխ 7,6F ԱՍ ՍՊ ՍՊ 10С ՍՊ 30С 3,3F 10C 10F
403 18 10 1 6 20 1 14 3 4 19 21
2006/07
Արդյունք
Գերմանիա
Դյուսելդորֆ
Շվեդիա
Ելիվարե
Ֆինլանդիա
Կուսամո
Իտալիա
Կոնե
Ֆրանսիա
Լյա Կլյուզա
Եվրոպա
Տուր դե Սքի
Ռուսաստան
Ռիբինսկ
Էստոնիա
Օտեպյա
Շվեյցարիա
Դավոս
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Չանգչուն
Ֆինլանդիա
Լահտի
Նորվեգիա
Դրամմեն
Նորվեգիա
Օսլո
Շվեդիա
Ստոկոհոլմ
Շվեդիա
Ֆալուն
Միավոր Տեղ ՍՊ ԱՍ 10F Փոխ ՍՊ 10С 10С 15F Փոխ ՏդՍ 15F ՍՊ 10C ՍՊ 10F Փոխ ՍՊ 10F ՍՊ 10C ՍՊ 30С ՍՊ 15М Փոխ
92 44 8 33 8 3 4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FIS database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. http://www.olympiatoppen.no/om_olympiatoppen/aktuelt/media41483.media
  5. 5,0 5,1 https://www.vg.no/sport/langrenn/i/yQ0J2/therese-johaug-faar-holmenkollmedaljen
  6. 6,0 6,1 https://www.retten.no/lokal-sport/viste-fram-bygda-i-ruskevar/s/1-25-5560926
  7. 7,0 7,1 https://www.tv2.no/a/3805603
  8. 8,0 8,1 https://www.ostlendingen.no/sport/vinteridrett/nord-osterdal/johaug-tildeles-kulturprisen/s/2-2.2757-1.7650661
  9. 9,0 9,1 https://finansavisen.no/nyheter/livsstil/2011/12/johaug-faar-dialektpris
  10. 10,0 10,1 https://www.aftenposten.no/sport/meninger/i/3JwVE9/det-er-ikke-synd-paa-therese-johaug-men-hun-fortjener-denne-prisen
  11. 11,0 11,1 https://www.skiforbundet.no/langrenn/nyhetsarkiv/2020/12/therese-johaug-tildelt-egebergs-arespris-2020/#:~:text=Therese%20Johaug%20(f%C3%B8dt%2025.06.1988,hvor%20alle%20smittevernforskrifter%20kunne%20overholdes.
  12. Թերեզա Յոհաուգը ստացել է Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի հատուկ մրցանակ:(ռուս.)
  13. Триумф Йохауг в Холменколлене-2013.(ռուս.)
  14. Թերեզա Յոհաուգի մասին տեղեկատվություն պաշտոնական կայքում: Արխիվացված 2017-09-07 Wayback Machine(նորվ.)
  15. Бьорген пропустит «Тур де Ски» из-за проблем с сердцем.(ռուս.)
  16. «Пойманная на допинге лыжница Йохауг отказалась признать свою вину». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  17. ЙОХАУГ ГРОЗЯТ ЧЕТЫРЕ ГОДА ДИСКВАЛИФИКАЦИИ
  18. Johaug har testet positivt på forbudt stoff (13 October 2016)
  19. Терезе Йохауг сдала положительный допинг-тест на клостебол
  20. Журналисту, написавшему о допинге Терезы Йохауг, угрожали убийством, 25/10/2016
  21. Норвежское антидопинговое агентство потребовало для лыжницы Йохауг 14 месяцев дисквалификации.
  22. Отстранение олимпийской чемпионки лыжницы Йохауг продлено до 19 февраля.
  23. Тереза Йохауг дисквалифицирована на 13 месяцев, 10/02/2017
  24. FIS хочет увеличить срок дисквалификации Терезы Йохауг до 16-20 месяцев, 07/06/2017
  25. Йохауг не считает применение препаратов от астмы здоровыми спортсменами этической проблемой, 5 сентября 2016
  26. О семье Терезы Йохауг (норв.)
  27. Йохауг выпустит собственную линию одежды.
  28. Тереза Йохауг: «Моя семья пострадала от рака».
  29. Johaug fronter Schwartzkopf GLISS(չաշխատող հղում)
  30. Интернет-магазин Терезы Йохауг (открытие в октябре 2013 года).
  31. Тереза Йохауг популярнее Нортуга.
  32. документальный сюжет.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Յոհաուգ» հոդվածին։