[go: up one dir, main page]

Jump to content

Թեոֆան Նոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆան Նոլի
ալբ․՝ Fan Stilian Noli
Ծնվել էհունվարի 6, 1882(1882-01-06)[1]
Ծննդավայրİbriktepe, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 13, 1965(1965-03-13)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՖորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունլեզվաբան, քաղաքական գործիչ, քահանա, դիվանագետ, պատմաբան, թարգմանիչ, լրագրող, գրող, աստվածաշնչի թարգմանիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր
Լեզուանգլերեն և ալբաներեն
Քաղաքացիություն Ալբանիա,  Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Բոստոնի համալսարան
Изображение автографа
 Fan Noli Վիքիպահեստում

Թեոֆան Ստիլիան Նոլի, Ֆան Նոլի, Թեոֆան եպիսկոպոս (ալբ․՝ Peshkop Theofan, հուն․՝ Θεοφάνης Στυλιανού Μαυρωμάτης, հունվարի 6, 1882(1882-01-06)[1], İbriktepe, Օսմանյան կայսրություն - մարտի 13, 1965(1965-03-13)[1], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), ալբանա-ամերիկացի գրող, գիտնական, դիվանագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, հռետոր։ Ալբանիայի ուղղափառ եկեղեցու հիմնադիր, Ալբանիայի վարչապետ և գահապահ 1924 թ․ Հունիսյան հեղափոխության ընթացքում։

Ալբանիայում Ֆան Նոլին մեծարվում է որպես գրականության, պատմության, աստվածաբանության, դիվանագիտության, լրագրության, երաժշտության և ազգային միասնության առաջամարտիկ։ Համաշխարհային գրականության գլուխգործոցների իր բազմաթիվ թարգմանություններով կարևոր դեր է ունեցել Ալբանիայում ալբաներենի՝ որպես ազգային լեզվի միասնականացման մեջ[3]։ Բազմակողմանի ներդրում ունի նաև անգլալեզու գրականության մեջ՝ որպես Սկադենբերգի, Շեքսպիրի, Բեթհովենի մասին, կրոնական տեքստերի և թարգմանությունների մի շարք հրատարակությունների հեղինակ[3]։

Կրթությունը ստացել է Հարվարդի համալսարանում[4], 1908 թ․ ձեռնադրվել է վանական՝ ծառայության անցնելով ալբանական եկեղեցում և այդպիսով եկեղեցական կիրառության մեջ ներառելով ալբաներենը։ 1912 թ․ անկախության հռչակումից հետո կարճ ժամանակ ապրել է Ալբանիայում։ Առաջին աշխարհամարտից հետո Նոլին դիվանագիտական աշխատանքներ է տարել ԱՄՆ նախագահ Վիլսոնի հետ։ Ավելի ուշ Դիվանագիտական-քաղաքական գործունեության մեջ է եղել Ալբանիայում՝ Ալբանիան հաջողությամբ ուղղորդելով Ազգերի լիգայի անդամակցությանն ընդառաջ։

Լինելով հարգված անձնավորություն, ով քննադատում էր Ալբանիայի կառավարության կոռուպցիան և անարդարությունները, Ֆան Նոլիին խնդրում են գլխավորել 1924 թ․Հունիսյան հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո ծառայում է որպես վարչապետ, մինչև Ահմեդ Զոգուն ցրում է հեղափոխական կառավարությունը։ Նոլին աքսորվում է Իտալիա և մշտապես հաստատվում Միացյալ Նահանգներում 1930 թ․՝ ստանալով քաղաքացիություն և համաձայնվելով դադարեցնել քաղաքական ներգրավվածությունը։ Կյանքի մնացած մասն անցկացնում է որպես ակադեմիկոս, կրոնական առաջնորդ և գրող։

Ֆան Նոլին ծնվել է 1882 թ․ ալբանական Իբրիկ Թեփե համայնքում, Արևելյան Թրակիայում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր։ Ծննդյան անունը Թեոֆանուս Ստիլիանոս Մավրոմատիս է[5][6][7][8][9][10][11][12]։ Նա արևելյան ուղղափառ եկեղեցու հետևորդ ալբանացի էր[13][14], սակայն կան չճշտված պնդումներ, որ նաև հունական ծագում ուներ[15], վլախական ծագում[16], կամ ծնվել է բուլղարացի հրեա հորից և հույն մորից[17]։ Երիտասարդ հասակում ճամփորդել է միջերկրածովյան ավազանում, ապրել Աթենքում, Հունաստանում, Ալեքսանդրիայում, Եգիպտոսում, ինչպես նաև Օդեսայում՝ Ռուսաստանում, ապրելու միջոցներ է հայթայթել դերասանությամբ և թարգմանություններով։ Իմացել է բազմաթիվ օտար լեզուներ, ինչպես հունարեն, ալբաներեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն[18]։ Ալբանացի էմիգրանտների հետ ունեցած կապերի միջոցով դարձել է իր երկրի ազգայնական շարժման բուռն աջակից։

1906 թ․ մեկնել է ԱՄՆ։ Սկզբում աշխատելէ Բուֆալոյում, փայտասղոցարանում, հետո տեղափոխվել Բոստոն և աշխատել որպես թիթեղյա տուփերին պիտակներ փակցնող մեքենայի օպերատոր[18]։ Այնուհետև խմբագրել է թերթեր և առաջնորդել քաղաքական կազմակերպություններ։

1907 թ․ Նոր Անգլիայի ուղղափառ ալբանացիների ժողովը հռչակում է Ալբանական ուղղափառ եկեղեցու ինքնավարությունը ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ։ Ֆան Նոլին դառնում է նրա առաջին հոգևորականը․ 1908 թ․ փետրվարի 9-ին Ալեության և Հյուսիսամերիկյան արքեպիսկոպոս Պլատոն Պոժդեստվենսկին 26-ամյա Նոլիին կասկածելի հանգամանքներում[18] ձեռնադրում է սարկավագ Բրուքլինում, իսկ 1908 թ․ մարտի 8-ին ձեռնադրում է հոգևորական։

Թեոֆան Նոլին հունարենից ալբաներեն է թարգմանել Հովհան Ոսկեբերանի պատարագը։ Եկեղեցական գործունեության հետ մեկտեղ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել Ամերիկայի ալբանացիների մեջ։

Հոգևորական դառնալով՝ Նոլին շարունակում է ակտիվորեն մասնակցել ազգայնական շարժումներին։ 1912 թ․ հիմնում է «Վատրա» (Օջախ) համաալբանական ֆեդերացիան, որն աստիճանաբար ազդեցություն է ձեռք բերում սփյուռքում և Ալբանիայում։

Քանի որ Ուղղափառ եկեղեցին Ալբանիայում Հունաստանի ուժեղ ազդեցության տակ էր և դիմադրում էր ազգային-ազատագրական շարժմանը, Նոլին ալբանացի ազգայնականների հետ ձգտում էր ստեղծել անկախ Ալբանիայի Ուղղափառ եկեղեցի։

Միջազգային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թ․ Նոլին սկսում է սովորել Հարվարդի համալսարանում, որն ավարտում է 1912 թ․։ Վերադառնում է Եվրոպա՝ Ալբանիայի անկախության համար պայքարելու, կյանքում առաջին անգամ՝ 1913 թ․, այցելում է Ալբանիա։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նոլին վերադառնում է ԱՄՆ, գլխավորում ալբանական սփյուռքը։ Նրա դիվանագիտական ջանքերի շնորհիվ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը աջակցում է անկախ Ալբանիայի (հռչակումը՝ 1912 թ․) միջազգային ճանաչմանը, իսկ 1920 թ․ Ալբանիան ճանաչվում է Ազգերի Լիգայի անդամ։

1918 թ․ Թեոֆան Նոլին կուսակրոնություն է ընդունում և ձեռնադրվում ծայրագույն վարդապետ։

1919 թ․ Քլիվլենդի Երկրորդ Համաամերիկյան Եկեղեցական ժողովում ստեղծվում է Ալբանիայի Ուղղափառ թեմը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հյուսիսամերիկյան թեմության կազմում, որի մեջ մտնում էին Նոր Անգլիայի, Միջինատլանտյան և Մեծ լճերի տարածաշրջանների նահանգների թեմերը։ Ծայրագույն վարդապետ Թեոֆան Նոլին եպիսկոպոս է ընտրվում։

1921 թ․ Նոլին որպես լիբերալ բրիտանամետ «Ժողովրդի կուսակցության» ներկայացուցիչ մուտք է գործում Ալբանիայի խորհրդարան։ Խորհրդարական մյուս կուսակցություններն էին պահպանողական իտալամետ «Առաջադիմական կուսակցությունը», որը հիմնադրել էր Մեհդի Ֆրաշյորին և գլխավորում էր Ահմեդ Զոգուն, և Ջաֆեր Յուպիի «Ժողովրդական կուսակցությունը»։ Քաղաքական ասպարեզում գերիշխողը Զոգուի պահպանողականներն էին[19][20]։

Կարճ ժամանակ Նոլին արտաքին գործերի նախարար է ծառայում Ջաֆեր Իպիի կառավարությունում։ Այս ընթացքը պետության մեջ անկարգությունների շրջան էր լիբերալների և պահպանողականների համար։ Զոգուի դեմ անհաջող մահափորձից հետո պահպանողականները վրեժ լուծեցին մի այլ հայտնի լիբերալ գործչի՝ Ավնի Ռուստեմիի դեմ մահափորձով։ Ռուստեմի հուղարկավորության ժամանակ Նոլիի ճառն այնքան ազդեցիկ էր որ լիբերալների օժանդակողները ընդդիմացան Զոգուին և հարկադրեցին նրան փախչել Հարավսլավիա (1924 թ․ մարտին)։ .Կարճ ժամանակ Զոգուն հաջողություն ուներ իր աներոջ՝ Շեֆքեթ Վերլացի և լիբերալ քաղաքական գործիչ Իլիաս Վրիոնիի շնորհիվ։ 1924 թ․ հունիսի 17-ին Նոլին ստանում է վարչապետի և գահապահի կոչում։ 1923 թ․ օծվում է Ալբանիայի Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս։ Նոլին որպես կանոն վանական հագուստ չի կրել․ լուսանկարներում նա կոստյումով և փողկապով է։ Նոլին կրոնի և քաղաքականության կատարյալ տարանջատման կողմնակից էր։

Պարտություն և աքսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած երկիրը բարելավելու իր ճիգերին, Նոլիի «Քսան կետի ծրագիրը» ժողովրդականություն չվայելեց, և Զոգուին հավատարիմ խմբերը այդ տարվա նավակատիքին ցրեցին նրա կառավարությունը։ Երկու շաբաթ անց Զոգուն վերադարձավ Ալբանիա, և Նոլին մահապատժից փրկվեց Իտալիա փախչելով։ Գիտակցելով իր խախուտ դիրքերըմ Զոգուն ծայրահեղ միջոցներ ձեռնարկեց իշխանությունն ամրապնդելու համար։ Մինչև ձմռան ավարտը ընդդիմության գլխավոր առաջնորդները՝ Բայրամ Ցուռին և Լուիջ Գուրակուքին սպանվեցին, մյուսները բանտարկվեցին։ Նոլին Վիեննայում հիմնադրեց «Ազգային հեղափոխական կոմիտեն» (ալբ․՝ Komiteti Nacional Revolucionar), որը հայտնի է նաև KONARE անունով։ Կոմիտեն հրատարակում էր «Ազգային ազատություն» (ալբ․՝ Liria Kombëtare) պարբերականը։ Ալբանացի վաղ կոմունիստներից ոմանք, ինչպես Հալիմ Ջելոն կամ Ռիզա Ցերովան սկսեցին իրենց տպագրվել այնտեղ։ Կոմիտեն նպատակադրվել էր տապալել Զոգուին և վերականգնել դեմոկրատիան։ Սակայն չնայած գործադրված ջանքերին, նրանց ազդեցությունը և մուտքը Ալբանի սահմանափակ էր։ Հին կոմունիստ և KONARE անդամ Կոստանդին Բոշնյակուի միջամտությամբ կազմակերպությունը անսահմանափակ դրամական օգնություն էր ստանում Կոմունիստական ինտերնացիոնալից։ Նոլին և Բոշնյակուն հնարավոր դարձրեցին նաև այդպիսի դրամական օժանդակություն ստանալ աքսորի մեջ գտնվող Կոսովոյի ազգային պաշտպանության հանձնաժողովի անդամների համար[21]։

1928 թ․, KONARE-ը իր անունը փոխեց՝ դառնալով «Ազգային ազատագրման կոմիտե» (ալբ․՝ Komiteti i Çlirimit Kombëtar)։ Այդ ընթացքում Ալբանիայում, հանրապետականների իշխանությունից երեք տարի անց, «Ազգային խորհուրդը» Ալբանիան հայտարարեց Սահմանադրական միապետություն, և Ահմեդ Զոգուն թագավոր դարձավ[22]։ 1932 թ․ Նոլին վերադարձավ Միացյալ Նահանգներ և հանրապետական ընդդիմություն կազմավորեց Զոգուի դեմ, որն իրեն անվանում էր «Զոգ I թագավոր»։ Հետագա տարիներին Նոլին շարունակեց իր կրթությունը՝ սովորելով և հետագայում դասավանդելով Բյուզանդական երաժշտություն, և շարունակելով զարգացնել և առաջ տանել իր օգնությամբ հիմնադրված Ալբանիայի Ուղղափառ եկեղեցու ինքնավարությունը։ Աքսորի մեջ լինելով՝ կարճ ժամանակով դաշնակցել է Զոգ թագավորին, որը 1939 թ․ իտալացիների ներխուժումից հետո փախավ Ալբանիայից, սակայն չկարողացավ Առանցքի (Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դաշնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) դեմ ճակատ ձևավորել։ Պատերազմից հետո Նոլին կապեր հաստատեց Էնվեր Խոջայի կոմունիստական կառավարության հետ, որը իշխանության գլուխ էր եկել 1944 թ․։ Նոլին առանց որևէ հաջողության հասնելու ԱՄՆ կառավարությանը համոզում էր ճանաչել Խոջայի իշխանությունը, սակայն վերջինիս աճող հալածանքները բոլոր կրոնների հանդեպ թույլ չտվեցին Նոլիի եկեղեցուն կապեր պահպանել Ալբանիայում Ուղղափառ աստիճանակարգության հետ։ Չնայած Խոջային իշխանության հակակղերական ուղղվածությանը, Նոլիի բուռն ալբանական ազգայնականությունը իր վրա սևեռեց ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը։ ՀԴԲ-ի բոստոնյան գրասենյակը եպիսկոպոսին հետաքննության մեջ պահեց ավելի քան տասը տարի՝ առանց վերջնական եզրակացության հանգելու։

100 լեկ

1945 թ․ Ֆան Ս․ Նոլին Բոստոնի համալսարանում պատմական գիտությունների դոկտորի աստիճան ստացավ՝ դիսերտացիա գրելով Սկանդերբեգի մասին։ Այդ ընթացքում նա նաև ուսումնասիրություններ էր անցկացնում Բոստոնի համալսարանի երաժշտության ֆակուլտետում՝ հրատարակելով Լյուդվիգ վան Բեթհովենի կենսագրականը։ Նոլին նաև մեկ մասից կազմված «Սկանդերբեգ» անունով սիմոնիա է գրում 1947 թ․։ Կյանքի վերջում թոշակի է անցնում Ֆլորիդիայում՝ Ֆորտ Լոդերդեյլում, որտեղ էլ մահանում է 1965 թ․։ Նրա գլխավորած Ալբանիայի Ուղղափառ եկեղեցու մասնաճյուղը դառնում է Ամերիկայի Ուղղափառ եկեղեցու Ալբանիայի երքեպիսկոպոսություն։

Նոլին պատկերված է 100 ալբանական լեկի դարձերեսին, որը շրջանառության մեջ է դրվել 1996 թ․ և շրջանառությունից հանվել 2008 թ․ դեկտեմբերի 31-ին[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11907656X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Spahiu & Mjeku 2009.
  4. Thernstrom 1980, էջ. 26.
  5. Curtis 1994, էջ. 465: "Born Theophanus Stylianos Mavromatis in Imbrik-Tepe, a predominantly Albanian settlement in Thrace, then part of the Ottoman Empire, Fan Stylian Noli was educated in the Greek Gymnasium of Edirne (Adrianople)."
  6. Stavrou 1996, p. 40: "Fan Noli was born Theofanis Stylianou Mavromates in the village of Ibrik-Tepe of Adrianoupolis (Greek Thrace) in 1882."
  7. The Central European Observer 1943, p. 63: "But Theophanus Mavromatis, which was Fan Noli's original name, came in 1900, after assisting in an ironmonger's shop, to Adrianople, where the good teachers gave him an education."
  8. Baerlein 1968, p. 76: "...year 1900 his name was Theophanus Mavromatis, which is Greek."
  9. Free Europe 1941, p. 278: "The one personage as to whom Mr. Robinson seems to be misinformed is Bishop Fan Noli, who has for many years lived in the United States and whom Mr. Robinson probably did not meet...He says that this former Premier was born in the south of the country, was educated at Harvard and was consecrated a Bishop in Greece. The facts are that he was born near Adrianople and that his original name was Theophanos Mavromatis, which does not necessarily imply that he was Greek."
  10. Irénikon 1963, p. 266: "Il était connu alors sous le nom de Théophanis Mavromatis."
  11. Ekdotiki 2000, p. 538: "158 Stylianou Theophanes Noli or Mavrommatis."
  12. Giakoumēs, Vlassas & Hardy 1996, p. 184 "His full name was Theophanis Stylianos Mavrommatis, and he was born in Adrianople and studied in Athens and the USA. ... "
  13. https://books.google.am/books?id=1TPUAAAAQBAJ&pg=PA34&dq=theofan+noli+albanian&hl=en&sa=X&ei=p0JOU7jGEMndtAbxhIHQCQ&redir_esc=y "one of the mos colorfull Albanian politicians"
  14. https://books.google.am/books?id=4IK9AgAAQBAJ&pg=PA138&dq=fan+noli+albanian+family&hl=en&sa=X&ei=n0ROU9jMGMfBtQbGnIGwBw&redir_esc=y#v=onepage&q=fan%20noli%20albanian%20family&f=false It was from his family that Fan Noli received a sense of identity as an Albanian"
  15. Athene 1944, p. 49: "Some of the foremost nationalists of Albania like Bishop Fan Noli and C. Chekrezi whose early background is Greek and who knew not how to read nor write Albanian until their late years have great antipathy and fanaticism against Greece and anything that spells Greek."
  16. Binder 2004, pp. 115–124: "In more recent times, Albania's prime minister in 1924, Fan Noli (Theophan Stylian Noli), was reputedly of Vlach origin..."
  17. Naval Society 1928, p. 98: "The Bishop [Fan Noli] was an adventurer of true melodrama type. He claimed Albanian nationality, but though he was born in an Albanian village near Adrianople, his father was a Bulgarian Jew and his mother a Greek."
  18. 18,0 18,1 18,2 Austin 2012, էջեր. 3–4.
  19. Brisku 2013, p. 75: "Two political groupings: the proBritish People's Party, headed by the colourful leader, Fan Noli, and the pro—Italian Progressive Party, led by Mehdi Frashéri, came to dominate the political scene."
  20. Bogdani & Loughlin 2009, p. 122: "The first Albanian political parties, in the western meaning of the word, appeared in the early 1920s, the most prominent being: the Progressive Party led by Ahmet Zogu, the People's Party led by Fan Noli, and the Popular Party led by Xhafer Ypi."
  21. Vllamasi & Verli 2000, "Një pjesë me rëndësi e emigrantëve, me inisiativën dhe ndërmjetësinë e Koço Boshnjakut, u muarrën vesh me “Cominternin”, si grup, me emër “KONARE” (Komiteti Revolucionar Kombëtar), për t’u ndihmuar pa kusht gjatë aktivitetit të tyre nacional, ashtu siç janë ndihmuar edhe kombet e tjerë të vegjël, që ndodheshin nën zgjedhë të imperialistëve, për liri e për pavarësi. Përveç kësaj pjese, edhe emigrantët kosovarë irredentistë, të grupuar e të organizuar nën emrin “Komiteti i Kosovës”, si grup, u ndihmuan edhe ata nga "Cominterni"."
  22. Ersoy, Górny & Kechriotis 2010, էջ. 155.
  23. Bank of Albania (2004–2012). «Banknotes Withdrawn from Circulation». Bank of Albania. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆան Նոլի» հոդվածին։