Էսկալոպ
Էսկալոպ | |
ռուս-ֆրանսիական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | սննդամթերք, միս և մսային ուտեստ |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | միս |
Էսկալոպ, հարթ, կլոր մսի կտոր ռուս-ֆրանսիական խոհանոցում։ Էսկալոպ էր կոչվում, մասնավորապես, միլանյան օսսի-բուկին, որը Պետերբուրգի խոհարարները փոխառել են ֆրանսիական խոհանոցից։ Էսկալոպը կտրվում էր 1 սմ հաստությամբ, այնուհետև ծեծվում էր (մինչև 0.5 սմ), ընդ որում չէր համեմվում և խորովվում էր ցանցի վրա։ Այս տեխնոլոգիական հնարն էլ հետագայում դարձավ ուտեստի հիմնական բնորոշիչ գիծը։ Այսպիսով, էսկալոպը հարթ, կլոր, բարակ մսի կտորն է, որը ենթարկվում է ջերմային մշակման՝ առանց մակերևույթը համեմելու։ Էսկալոպ պատրաստելու համար մսի 10-15 սմ կտորը թեթև ծեծում են, աղ, պղպեղ ցանում և տապակում երկու կողմից։ Միսը մատուցում են խավարտի հետ։
Հորթի էսկալոպ գերմանական ձևով
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 6-ական կտոր հորթի միս, յուրաքանչյուրը՝ միջինը 130 գրամ
- 100 գրամ խոզի ճարպ
- 1 ձու
- Լիմոնի 6 կտոր
- Պաքսիմատ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մսի կտորները ծեծելով բարակեցնել, ցանել վրան աղ և պղպեղ, ապա՝ հարած ձվի մեջ թաթախել։ Միսը պաքսիմատի փշուրների մեջ գլորել և տապակել մեծ քանակությամբ եռացող ճարպի մեջ։ Էսկալոպը պետք է լինի չոր։ Ցանկալի է մատուցելիս ափսեի վրա դասավորել կտրատված լիմոն[1]։
Էսկալոպ ֆրանսիական ձևով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական ձևով պատրաստված էսկալոպը մատուցում են թե տոնական օրերին և թե հանգստյան օրերին։ Որպեսզի միսը ձիգ չստացվի, նախընտրելի է վերցնել պատրաստի էսկալոպ[2]։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոխը կտրտել կիսաշրջանաձև, խաշել։ Պանիրը քերել, թթվասերը խառնել մայոնեզին, ավելացնել աղ, համեմունքներ, խառնել։ Էսկալոպը դնել տարայի մեջ, վրան լցնել սոխը, թթվասերի և մայոնեզի խառնուրդը, պանիրը։ Եփել ջեռոցում մոտ 1.5-2 ժամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հորթի էսկալոպ՝ գերմանական ձևով, ռուսերեն». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Էսկալոպ՝ ֆրանսիական ձևով». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.