[go: up one dir, main page]

Jump to content

Էմիսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմիսիա, նոր արժույթի կամ արժեթղթերի՝ շրջանառության մեջ բացթողումն է ժամանակի որոշակի պահին։

Հասկացությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժույթի էմիսիան իրականացնում է Կենտրոնական բանկը։ Էմիսիայի դեպքում շրջանառության մեջ բաց թողնվող արժույթն ավելացնում է փողի զանգվածը տնտեսության մեջ։ Դրամաշրջանառության կարգավորումը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներից է։ Այն ներառում է միջոցառումների այն ամբողջությունը, որով կարգավորվում է շրջանառության մեջ դրամական աճը։ Այսպիսով էմիսիան կարգավորում է դրամաշրջանառությունը և դրամավարկային քաղաքականության իրականացումը և, ըստ էության, ներկայացնում է շրջանառության մեջ դրամանիշների թողարկման սահմանված օրենսդրական կարգը։

Էմիսիայի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիսիան կարող է լինել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ։ Եթե կանխիկի էմիսիան իրականացնում է Կենտրոնական բանկը, ապա ոչ կանխիկինը՝ բանկային համակարգը՝ վարկերի տեսքով։ Չհաշվարկված, չպատճառաբանված Էմիսիան կարող է բերել ինֆլյացիայի մակարդակի ավելացման տնտեսության մեջ։ Մյուս կողմից, Էմիսիայի բացակայությունը կարող է խոչընդոտել տնտեսական հետագա զարգացումը։ Գործնականում Կենտրոնական բանկն է, որը պետական մարմինների հետ համաձայնեցված որոշում է շրջանառության մեջ դրամական զանգվածի ավելացման չափը կանկրետ չափորոշիչների շրջանակներում։

Վարկային էմիսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկային էմիսիան կատարվում է առևտրային բանկերի միջոցով։ Վարկային էմիսիան բանկերի կողմից երկրի փողային զանգվածի ավելացումն է, բանկերի վարկառուների համար վարկի տրամադրման ժամանակ նոր հաշվեհամարներ բացելու ճանապարհով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 46