[go: up one dir, main page]

Jump to content

Էմբաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էմբաբա
արաբ․՝ إمبابة‎‎‎
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՀամայնքԱլ-Գիզա
ԲԾՄ26±1 մետր
Բնակչություն625 271 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Էմբաբա (Եգիպտոս)##
Էմբաբա (Եգիպտոս)

Էմբաբա[2] (Էմբաբախ[3], Իմբաբա[4][5], Ինբաբա[6][7][8], արաբ․՝ إمبابة‎‎‎), Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի խիտ բնակեցված, ծայրամասային շրջան[3][4]։ Միաժամանակ հանդիսանում է Էլ-Գիզա քաղաքի հյուսիսային արվարձանը։ Ընկած է Նեղոսի դելտայի վերին մասում, գետի ձախ ափին, Կահիրեի Բուլակ շրջանի դիմաց և մի փոքր դեպի հյուսիս[7][8], Գեզիրա (Էզ-Զամալիկա) կղզուց դեպի հյուսիս-արևմուտք, եգիպտական բուրգերից 12—15 կիլոմետր հեռավորության վրա։ Նույնանուն մարկազայի (مركز‎, շրջանի) վարչական կենտրոնն է։ 1970 թվականին բնակչության թվաքանակը եղել է 226.3 հազար[9], 2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը հասել է մոտավորապես 1,1 միլիոնի[10]։

Նապոլեոն Բոնապարտի եգիպտական արշավանքի ժամանակ՝ 1798 թվականի հուլիսի 16-ին Էմբաբայի մերձակայքում՝ Շուբրախիթի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ֆրանսիական զորքը հաղթանակ է տարել մամլուքների նկատմամբ, որից հետո Մյուրատի կարգադրությամբ սկսվել է ամրությունների գծի կառուցումը Էմբաբայից մինչև Բաշթիլ (արաբերեն՝ بشتيل)[11]: Օրեր անց՝ հուլիսի 21-ին Էմբաբայի մոտ տեղի է ունեցել «բուրգերի ճակատամարտը», որտեղ դարձյալ ֆրանսիացիները հաղթել են մամլուքներին[6]։

2011 թվականի մայիսի 7-ին Էմբաբայի քրիստոնեական ղպտիական եկեղեցիները ենթարկվել են մի շարք դաժան գրոհների, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.webcitation.org/69rYPjwRN
  2. Карта|H-36
  3. 3,0 3,1 Азимов, А. Жилищное строительство в Объединённой Арабской Республике // Жилищное строительство. — М.: Стройиздат, 1965. — № 7. — С. 28.
  4. 4,0 4,1 Надим Зуауи, Маргарита Кислова (2017 թ․ օգոստոսի 2). «Реновация по-египетски: как в Каире жители трущоб отстаивают свои дома». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 Зуауи, Надим (2011 թ․ մայիսի 8). «Жертвами столкновений христиан и мусульман в Египте стали 9 человек». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  6. 6,0 6,1 Абдуррахман аль-Джабарти Удивительная история прошлого в жизнеописаниях и хронике событий / Акад. наук СССР. Ин-т народов Азии; Пер., предисл. и примеч. Х. И. Кильберг. — М.: Изд-во вост. лит., 1978. — Т. 2: Египет в канун экспедиции Бонапарта (1776-1798). — С. 20. — 495 с. — (Памятники литературы народов Востока. Переводы; 4).
  7. 7,0 7,1 Комм. И. М. Фильштинского в кн. Абдуррахман аль-Джабарти Удивительная история прошлого в жизнеописаниях и хронике событий / Акад. наук СССР. Ин-т народов Азии; Пер., предисл., и примеч. И. М. Фильштинского. — М.: Изд-во вост. лит., 1962. — Т. 3, ч. 1: Египет в период экспедиции Бонапарта. (1798-1801). — С. 481. — 540 с. — (Памятники литературы народов Востока. Переводы; 4).
  8. 8,0 8,1 Комм. Х. И. Кильберг в кн. Абдуррахман аль-Джабарти Удивительная история прошлого в жизнеописаниях и хронике событий / Акад. наук СССР. Ин-т народов Азии; Пер., предисл. и примеч. Х. И. Кильберг. — М.: Изд-во вост. лит., 1978. — Т. 2: Египет в канун экспедиции Бонапарта (1776-1798). — С. 429. — 495 с. — (Памятники литературы народов Востока. Переводы; 4).
  9. Egypt – urban population, [dostęp 25.02.2008]
  10. «Imbaba, Egypt's most 'fertile' neighborhood, says report». Daily News Egypt (անգլերեն). 2008 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  11. Абдуррахман аль-Джабарти Удивительная история прошлого в жизнеописаниях и хронике событий / Акад. наук СССР. Ин-т народов Азии; Пер., предисл., и примеч. И. М. Фильштинского. — М.: Изд-во вост. лит., 1962. — Т. 3, ч. 1: Египет в период экспедиции Бонапарта. (1798-1801). — С. 57. — 540 с. — (Памятники литературы народов Востока. Переводы; 4).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբաբա» հոդվածին։