Էլբֆիլհարմոնիա
Էլբֆիլհարմոնիա Elbphilharmonie | |
---|---|
Էլբֆիլհարմոնիա (օգոստոս, 2016) | |
Երկիր | Գերմանիա |
Նախագծի հեղինակ | Herzog & de Meuron |
Շինարարության սկիզբ | 2007 |
Շինարարության վերջ | 2016 |
Կարգավիճակ | գործող |
🌐 | elbphilharmonie.de(գերմ.)(անգլ.) |
Էլբֆիլհարմոնիա (գերմ.՝ Elbphilharmonie), համերգասրահ Համբուրգում՝ տեղակայված Էլբայի Գրասբրոոկ կղզու վրա։ Աշխարհի ամենամեծ և լավ ակուստիկա ունեցող համերգասրահներից մեկն է։
Նոր ապակեպատ կառույցը, որը հիշեցնում է առագաստ, ծովի ալիք կամ քվարցի բյուրեղ, կառուցվել է հին շենքի վերնամասում (Kaispeicher A, կառուցված 1963 թվականին)։ Շենքը գտնվում է պատմական Շպայխերշտադտի մոտ և նախագծվել է Herzog & de Meuron ճարտարապետական ընկերության կողմից[1][2]։ Այն, 108 մ բարձրությամբ, համարվում է Համբուրգի ամենաբարձր բնակելի շենքը[3]։
Էլբֆիլհարմոնիան պաշտոնապես բացվել է 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով և լուսային շոուով[4][5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ապրիլի 2-ին Kaispeicher A-ում դրվեց համերգասրահի առաջին քարը՝ Համբուրգի այդ ժամանակվա քաղաքապետ Օլե ֆոն Բոյստի, Hochtief ընկերության գործադիր տնօրեն Հեններ Մահլշտադտի, Hochtief-ի նախագծի համակարգող Հարտմուտ Վագների, Համբուրգի մշակույթի նախարար Կարին ֆոն Վելկի և ճարտարապետ Պիեռ դե Մորոնի ներկայությամբ։
2007 թվականին նախատեսվում էր համերգասրահի շինարարությունն ավարտել 2010 թվականին, որի ծախսը պետք է կազմեր 241 մլն եվրո[7][8]։ 2008 թվականի նոյեմբերին նախնական պայմանագրում փոփոխություններ մտցվեցին, և նախագծի արժեքը կազմեց 450 մլն եվրո[9]։ 2012 թվականի օգոստոսին ծախսերը վերահաշվարկվեցին և գերազանցեցին 500 մլն եվրոն, որը պետք է փակեր նաև տանիքի ծախսը։ Շինարարությունը պաշտոնապես ավարտվեց 2016 թվականի հոկտեմբերի 31-ին, որի վերջնական ծախսը կազմեց 787 մլն եվրո[10]։
Առաջին փորձնական համերգն Էլբֆիլհարմոնիայում տրվեց 2016 թվականի նոյեմբերի 25-ին[11]։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով՝ Տոմաս Հենգելբրոկի ղեկավարությամբ[12]։ Առաջին երաժշտական կատարումը «Pan»-ն էր Բենջամեն Բրիտտենի «Օվիդիուսի 6 մետամորֆոզներ»-ից[12]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը նախագծվել է որպես մշակութային և բնակելի համալիր[3]։ Նախկինում պահեստ հանդիսացող Kaispeicher A-ի 1966 թվականի աղյուսե ճակատը պահպանվեց շենքի հիմքում։ Սրա վրա հենվում է ապակեպատ արտաքին հարդարանքը և ալիքաձև տանիքը։ Մոտ 1000 ապակյա լուսամուտ է դրված[13]։ Շենքն ունի 26 հարկ, որից առաջին 8 հարկը գտնվում է աղյուսե ճակատային մասում։ Արևմտյան հատվածում այն հասնում է իր ամենաբարձր կետին՝ 108 մ[3]։ Շենքի մակերեսը 120 000 մ² է։ Կոր շարժասանդուղքը արևելյան կողմում գտնվող գլխավոր մուտքը կապում է աղյուսե հատվածի վերնամասի՝ 8-րդ հարկի հետ։ Այստեղ է գտնվում նաև Պլազան, որը բաց է հանրության առջև։ Այնտեղից տեսարան է բացվում դեպի Համբուրգ և Էլբա։ Պլազայից երևում է նաև համերգասրահի նախասրահը։
Էլբֆիլհարմոնիան ունի 3 համերգային դահլիճ։ Մեծ համերգասրահը կարող է տեղավորել 2100 այցելու, որտեղ կատարողները համերգասրահի կենտրոնում են՝ շրջապատված հանդիսականներով։ Ակուստիկան նախագծվել է Յասուհիսա Տոյոտայի կողմից, որը տեղադրել է մոտ 10000 գիպսակարտոնե սալիկ՝ ձայնային ալիքները ցրելու համար[13]։ Մեծ համերգասրահում 69 ռեգիստրով երգեհոն է տեղադրված, որը պատրաստել է Klais Orgelbau ընկերությունը։ Մենահամերգային սրահը նախատեսված է մենահամերգների, կամերային և ջազային համերգների համար․ այն կարող է տեղավորել է 550 հանդիսատես[3]։ Բացի այս, այստեղ է գտնվում նաև Kaistudio-ն, որը տեղավորում է 170 այցելու և նախատեսված է ուսումնական միջոցառումներ կազմակերպելու համար[13]։
Շենքի ծայր արևելյան հատվածը վարձակալել է Westin-ն իր Westin Hamburg Hotel հյուրանոցի համար, որի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 4-ին[14]։ Հյուրանոցն առաջարկում է 244 սենյակ, որոնք տեղակայված են 9-20-րդ հարկերում։ 8-րդ հարկում գտնվող նախասրահ կարելի է մուտք գործել Պլազայից։ Համերգասրահի արևմտյան հատվածում գտնվող վերին հարկերում տեղակայված է 45 շքեղ բնակարան։ Համալիրում կա նաև կոնֆերանս սրահներ, ռեստորաններ, բարեր և սպա։ 433 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղին ևս համալիրի մասն է կազմում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագիծը քննադատվել է իր բյուջեն գերազանցելու համար[15][16]։ Այնուամենայնիվ, շինարարության ավարտից հետո Der Spiegel ամսագիրը վերլուծության արդյունքում հայտարարեց, որ բյուջեի գերազանցումը համեմատաբար «համեստ» է՝ համեմատած այլ միջազգային մեգանախագծերի[17]։
Հասարակական տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ երկաթուղային կայանը Baumwall-ն է՝ 450 մ հեռավորության վրա։ Մոտակա ավտոբուսի կանգառը Am Kaiserkai-ն է՝ 150 մ հեռավորության վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համբուրգը 1882 թվականին
-
Kaiserpeicher, կառուցված 1875 թվականին, ավերված 1963 թվականին
-
Kaispeicher A՝ նախագծված 2005 թվականին ճարտարապետ Վերներ Կալմորգենի կողմից (կառուցված 1963 թվականին)
-
Էլբֆիլհարմոնիայի մանրաքանդակը
-
Էլբֆիլհարմոնիայի շինարարությունը, դեկտեմբեր, 2009
-
Տեսարան թռիչքի բարձրությունից, սեպտեմբեր, 2010
-
Էլբֆիլհարմոնիայի շինարարությունը, հուլիս, 2013
-
Ճակատային հատված, փետրվար, 2015
-
Տեսարան նավահանգստից, հուլիս, 2015
-
Տեսքն առջևից, օգոստոս, 2016
-
Գուստավ Ադոլֆի եկեղեցին և Էլբֆիլհարմոնիան, հունիս, 2016
-
Ավարտված շինարարությունը, հոկտեմբերի 31, 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Staff (2007-04-05), River Tunes: Elbe Philharmonic Hall by Herzog & de Meuron, ArchNewsNow, Վերցված է 2008-08-23-ին
- ↑ Jaeger, Falk (May 2008), Waterfront Living and Working: Hamburg's HafenCity, Goethe-Institut, Արխիվացված է օրիգինալից 2008-06-02-ին, Վերցված է 2008-08-23-ին
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «230 - Elbphilharmonie Hamburg». Herzog & de Meuron. 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Elbphilharmonie Opening: NDR Elbphilharmonie Orchester». Official Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Finally, a Debut for the Elbphilharmonie Hall in Hamburg». New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Germans cheer new landmark as Hamburg concert hall opens». Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Start für Entkernung der Elbphilharmonie» (գերմաներեն). Die Welt. 2007 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Hamburgs Wahrzeichen wird gebaut» (գերմաներեն). Die Welt. 2007 թ․ ապրիլի 7. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Mischke, Joachim (2008-11-27), «Preis des Prestigeprojekts steigt weiter», Hamburger Abendblatt (գերմաներեն), Վերցված է 2009-03-12-ին
- ↑ Opening concert for Elphi on 11/12 January 2017 Արխիվացված 3 Նոյեմբեր 2016 Wayback Machine, web.de
- ↑ Hillers, Holger (2016 թ․ դեկտեմբերի 6). «Geht rein und hört selbst!». abendblatt.de. Hamburger Abendblatt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. «Als einer von rund 1400 Zuschauern hatte ich das große Glück, beim ersten öffentlichen (Test-)Konzert im großen Saal der Elbphilharmonie am 25.11. dabei gewesen zu sein. Der Hamburger Sängerin Miu und ihrer neunköpfigen Band gebührte die Ehre, als erste Künstlerin vor Publikum die Elbphi ihrer musikalischen Jungfräulichkeit zu berauben.»
- ↑ 12,0 12,1 «Eröffnung der Elbphilharmonie "Ein Juwel der Kulturnation Deutschland"» (German). Der Spiegel. 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 13,0 13,1 13,2 Elbphilharmonie - The Building
- ↑ «Starwood Hotels & Resorts». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Schwarz, Reinhard (2010 թ․ մայիսի 31). «Elbphilharmonie mit Dissonanzen» (German). Neues Deutschland. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Maak, Niklas (2015 թ․ փետրվարի 14). «Der grosse Eisberg über der Stadt» (German). Frankfurter Allgemeine Zeitung. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fast schon bescheiden» (German). Der Spiegel. 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլբֆիլհարմոնիա կատեգորիայում։ |