Էդվարդ Գ. Ռոբինսոն
Էդվարդ Գ. Ռոբինսոն անգլ.՝ Edward G. Robinson | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա[4] |
Մահացել է | հունվարի 26, 1973[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Beth El Cemetery[5] |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1913)[6] և Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | Ռումինիայի թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, արվեստի կոլեկցիոներ, բնավորության դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Warner Bros. |
Ժանրեր | վեստեռն, գանգստերային ֆիլմ և քրեական ֆիլմ |
Ամուսին(ներ) | Gladys Lloyd Robinson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էդվարդ Գոլդբերգ Ռոբինսոն (անգլ.՝ Edward G. Robinson, իսկական անուն ազգանունը՝ Էմանուել Գոլդենբերգ (անգլ.՝ Emanuel Goldenberg); դեկտեմբերի 12, 1893[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[4] - հունվարի 26, 1973[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդ տեղում։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Գ. Ռոբինսոնը ծնվել է 1893 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հրեական ընտանիքում։ 1903 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք։ Սովորել է Նյու Յորքի միջնակարգ դպրոցներից մեկում, շարունակել ուսումը Քաղաքային քոլեջում, այնուհետև ընդունվել է դրամատիկ արվեստի Ամերիկյան երկամյա դպրոցը, որտեղ փոխել է անուն ազգանունը։
Դերասանական կարիերան սկսել է 1913 թվականից, 1915 թվականին նորամուտ է ունեցել Բրոդվեյ։ Առաջին մեծ ճանաչումը նրան բերեց «Փոքրիկ Կեսարը» (1931) ֆիլմում գանգստեր Ռիկո Բանդելլոի դերը, դրանից հետո էլ նա խաղացել է մեծամասամբ քրեական դրամաներում և նուար ժանրի ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերից են «Խելացի փողեր», «Գողացված զարդեր» (1931), «Կիդ Գալահադ» (1937), «Կրկնակի ապահովագրություն», «Կինը պատուհանում» (երկուսն էլ 1944), «Մեղքի փողոցը» (1945), «Օտարականը» (1946), «Կի-Լարգո» (1948), «Անծանոթների տունը» (1949), «Տասը պատվիրանները» (1956), «Ծակ գլխի մեջ» (1959), «Իմ Գեյշա» (1962), «Շայենների ամառը» (1964), «Ցինցինատի կիդ» (1965)։ Ընդհանուր թվով խաղացել է մոտ 100 ֆիլմում
1950—1952 թթ. կանչվել է ցուցմունք տալու հակաամերիկյան գործերով հետաքննության բյուրոյում։ Չնայած կոմունիսատական հայացնքերի մեջ մեղադրանքներին Սեսիլ Բլաունտ դե Միլլը նրան հրավիրում է «Տասը պատվիրաններ» նշանավոր էպիկական ֆիլմի նկարահումներին։
Էդվարդ Գ. Ռոբինսոնը ունեցել է արվեստի գործերի տեսականի, որը սակայն կնոջ Գլեդիսից ամուսնալուծվելու ժամանակ վաճառել է։ Կյանքի վերջին տարիներին կինոստուդիան ցանկանում էր նրան հրավիրել մասնակցելու «Կնքահայրը» ֆիլմի նկարահանումներին, սակայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան այդ դերում հաստատում է Մառլոն Բրանդոյի մասնակցությունը։
Վերջին դերերից մեկը կինոյում «Մակենայի ոսկին» նշանավոր վեստեռնն էր, որտեղ նա խաղացել է ծերունի Ադամսի դերը։
Կարիերիայի ընթացքում չի ներկայացվել Օսկար կինոմրցանակի, սակայն ստացել է այդ մրցանակը կինոյում ունեցած բացառիկ նվաճումների համար, ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ որպես լավագույն դերասան «Անծանոթների տունը» ֆիլմի համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բեթ Դեյվիսի հետ «Կիդ Գալահադ» ֆիլմում
-
Համֆրի Բոգարտի հետ «Կի-Լարգո» ֆիլմում
-
Ջոան Բեննեթի հետ «Մեղքի փողոցը» ֆիլմում
-
Ջոան Բեննեթի հետ «Կինը պատուհանում» ֆիլմում
-
«Տասը պատվիրանները» ֆիլմի պոստեր
-
1948 թ. լուսանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119056194 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Գ. Ռոբինսոն» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Բուխարեստ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1973 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Բեմական կեղծանուններ