[go: up one dir, main page]

Jump to content

Զգեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զգեժ
լեհ.՝ Zgierz
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքZgierz County?
Հիմնադրված է1161 թ.
Մակերես42,33 կմ²
ԲԾՄ40±1 մետր
Բնակչություն55 079 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքumz.zgierz.pl
Զգեժ (Լեհաստան)##
Զգեժ (Լեհաստան)

Զգեժ (լեհերեն՝ Zgierz), քաղաք Լեհաստանում՝ Լոձի վոևոդությունում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մտնում է Լոձի ագլոմերացիայի մեջ։ Գտնվում է Բզուրա գետի ափին;

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգեժը քաղաքի կարգավիճակ է ստացել դեռևս 1288 թվականին և տարածաշրջանի հնագույն քաղաքներից մեկն է համարվում[2]։ Եղել է Լեհաստանի թագավորական քաղաքներից[3], 16-րդ դարում գտնվել Լեչիցա վոևոդության Լեչիցա գավառի կազմում[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների տիրապետության շրջանում վերանվանվել է Görnau: Աշխարհամարտի ավարտից տասնամյակներ անց դարձել է ապրելու համար ամենահարմար բնակավայրերից մեկը Լեհաստանում, այդտեղ բնակարաններ են ձեռք բերում նաև Լոձի արհեստավարժ մասնագետները։ Զգեժում է գտնվում «Նոր Գդինյա» խոշորագույն հանգստյան բազան, որտեղ կան մի քանի լողավազան, թենիսի դաշտեր, նիստերի դահլիճներ, հարմարավետ հյուրանոց։

Զգեժը զբաղեցնում է 42,33 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 56.690, խտությունը՝ 1349 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[5][5][6][6][7]։

Պատմական փաստաթղթերում հանդիպում են քաղաքի անվանման Zguyr, Sguir, Segey և Shegrz տարբերակները[8]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գուստավ Շլյոսեր (1860-1934), Schlösserֆիրմայի հիմնադիր
  • Վլոդիմեժ Չեշլյակ – ըմբշամարտիկ
  • Դավիդ Ֆրիշման – հրեա գրող
  • Տոմաշ Կլոս – լեհ ֆուտբոլիստ
  • Ադոլֆ Պավինսկի – լեհ պատմաբան
  • Վլադիսլավ Շեյբալ – դերասան, ռեժիսոր
  • Յան Ստոպչիկ – հոկեյիստ
  • Մարեկ Շվարց – հրեա նկարիչ և քանդակագործ
  • Տադեուշ Տեոդորչիկ – դերասան
  • Ավգուստ Ռոբերտ Վոլֆ – գրահրատարակիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/051011520031-0959263?var-id=1639616&format=jsonapi
  2. { |tytuł = Archiwalna Miasto Zgierz - Historia |data dostępu = 2019-04-18 |opublikowany = cms.miasto.zgierz.pl |url = http://cms.miasto.zgierz.pl/index.php?page=historia&hl=pol}}
  3. Magazin für die neue Historie und Geographie Angelegt, t. XVI, Halle, 1782, s. 14.
  4. Województwo sieradzkie i województwo łęczyckie w drugiej połowie XVI wieku. Cz. 2, Komentarz, indeksy, Warszawa 1998, s. 65.
  5. 5,0 5,1 {https://www.polskawliczbach.pl/Zgierz |titulo=Zgierz (Łódź) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-02-05 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  6. 6,0 6,1 https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-02-05 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
  7. |tytuł=Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2013 r.|url=http://stat.gov.pl/obszary-tematyczne/ludnosc/ludnosc/powierzchnia-i-ludnosc-w-przekroju-terytorialnym-w-2013-r-,7,10.html%7Cczasopismo=(չաշխատող հղում) Powierzchnia i Ludność w Przekroju Terytorialnym |wydawca=Główny Urząd Statystyczny|miejsce=Warszawa|data=2013-07-26|issn=1505-5507}}
  8. |tytuł = Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich, Tom XIV - wynik wyszukiwania - DIR |data dostępu = 2019-12-13 |opublikowany = dir.icm.edu.pl |url = http://dir.icm.edu.pl/Slownik_geograficzny/Tom_XIV/576}}(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զգեժ» հոդվածին։