Զեն
Զեն, Մահայանա Բուդդիզմի դպրոցներից մեկն է, որը ծագել է Չինաստանում Տան հարստության օրոք, որպես Չան Բուդդիզմ։ Զեն դպրոցի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տաոիզմը և այն զարգացել է որպես Չինական Բուդդիզմի առանձին դպրոց։ Չինաստանից Չան Բուդդիզմը տարածվել է հարավ՝ դեպի Վիետնամ, հյուսիս՝ դեպի Կորեա և արևելք՝ դեպի Ճապոնիա, որտեղ անվանվել է Ճապոնական Զեն,իսկ Կորեայում՝ Սեոն բուդդիզմ[1]։
Զեն տերմինը ծագել է չինարեն 禪 (Չան) բառի ճապոներեն արտասանությունից, որի արմատները հասնում են Դհայանա (մեդիտացիա) հնդկական պրակտիկա։ Զենը նշանակություն է տալիս խիստ ինքնակառավարմանը, մեդիտացիայի պրակտիկային, բուդդայականության էության ընկալմանը, և ամենօրյա կյանքում այս ընկալման արտահայտմանը, հատկապես այլոց շահերի համար (Բոդհիսատվա)[2][3]։ Այսպիսով, այն զրկում է շեշտադրումից սուտրաների մասին ուղղակի գիտելիքը և տեսությունը[4][5] և կարևորում է ուղղակի ըմբռնումը զազենով և համագործակցությունը լիարժեք ուսուցչի հետ[6]։
Զենի ուսմունքները ներառում են Մահայանա մտքի տարբեր աղբյուրներ (մասնավորապես Յոգաչարա, Տաթագատագարբա սուտրաներ և Հուայան դպրոց) և դրանց շեշտադրումը բուդդայականության էությանը, ամբողջականությանը և Բոդհիսատվա-իդեալին։ Պրայնապարամիտայի գրականությունը և Մադհիամական նույնպես ազդեցություն են ունեցել Զեն-ավանդության "պարադոքսալ լեզվի" ստեղծման գործընթացի վրա։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեն բառը ծագել է (dʑjen) չինարեն 禪 (Չան) բառի (Միջին Չինաստան) ճապոներեն արտասանությունից, որն իր հերթին ծագել է Սանսկրիտի դհայանա բառից[7], որը կարող է մոտավորապես թարգմանվել որպես կլանվածություն կամ մեդիտատիվ վիճակ[8]։
Զեն պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենում կենտրոնական է դհայանայի պրակտիկան կամ մեդիտացիան։
Շնչառության դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիտացիայի ընթացքում պրակտիկները հաճախ նստում են այնպիսի դիրքերով, ինչպիսիք են լոտուսը, կիսալոտուսը, Բուրմեսը, կամ սեյզան՝ օգտագործելով Դհայանա մուդրան։ Մտածողությունը կարգավորելու համար ուշադրությունը ուղղվում է դեպի շնչառության հաշվարկը, դիտումը կամ դեպի պորտի ներքևի էներգիայի կենտրոնը[web 1]։ Նստելու համար հաճախ օգտագործվում է քառակուսի կամ կլոր բարձ, որը դրված է հաստ գորգի վրա։ Երբեմն կարող է օգտագործվել աթոռ։ Այս պրակտիկան կոչվում է նստած դհայանա կամ զուօչան (坐禅) չինարենում, զազեն (坐禅) ճապոներենում, ջվասոն կորեերենում։
Մտքի դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոտոյի Զենի դպրոցում պրակտիկայի հիմնական տեսակը առանց առարկաների կամ բովանդակության մեդիտացիան է։ Մեդիտատորը փորձում է ուշադիր լինել մտքերի հոսքին, թույլ տալով դրանց ծագել և անցնել առանց ընդհատումների։ Այս պրակտիկայի բովանդակալից տեքստային, փիլիսոփայական և ֆենոմենոլոգիական արդարացումը կարելի է գտնել Դոգենի Շոբոգենզոյում, օրինակ «Զազենի հիմունքներում»[web 2] և «Զազենի ընդհանուր առաջարկվող կանոններում»[web 3]։ Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Շիկանտազա։
Ինտենսիվ խմբային մեդիտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտենսիվ խմբային մեդիտացիան իրականացվում է ժամանակ առ ժամանակ որոշ տաճարներում։ Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Սեշին։ Մինչդեռ ամենօրյա կանոնակարգը պահանջում է վանականներից մեդիտացիա անել ամեն օր մի քանի ժամ։ Ինտենսիվ ժամանակաշրջանում նրանք գրեթե ամբողջությամբ նվիրում են իրենց մեդիտացիայի նստած պրակտիկային։ 30-50 րոպե տևող բազմաթիվ մեդիտացիաները ընդհատվում են հանգստի, ճաշի և աշխատանքի ընդմիջումների կարճ ժամանակահատվածներով, որոնք իրականացվում են նույն մտահայեցությամբ։ Գիշերային քունը տևում է յոթ ժամ կամ ավելի քիչ։ Ժամանակակից բուդդայական պրակտիկայում Ճապոնիայում, Թայվանում և արևմուտքում աշխարհիկ ուսանողները մասնակցում են այս ինտենսիվ պրակտիկ հանդիպումներին, որոնք սովորաբար տևում են 1, 3, 5, 7 օր։ Այս հանդիպումները տեղի են ունենում բազմաթիվ Զեն կենտրոններում հատկապես Բուդդայի Անուտտարա Սամյակսամբոդհիի ձեռքբերման արարողության ժամանակ։ Խմբային Զեն մեդիտացիայի տարբերակող կողմերից է կիյոսակուի օգտագործումը, որը տափակ, փայտե շերտաձող է մեդիտատորներին հարվածելու համար՝ նրանց կենտրոնացված և ուշադիր պահելու նպատակով։
Կօան պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կօան մեթոդը հայտնի դարձավ Սոնգ հարստության սկզբում, մինչդեռ մյուսները կիրառում էին «լուռ լուսավորումը»[9]։ Սա պատճառ դարձավ Լինջի և Կաոդոնգ դպրոցների միջև որոշակի տարբերությունների ծագմանը։
Կօանը (բառացիորեն «հասարակական խնդիր») պատմություն է կամ երկխոսություն, որը նկարագրում է Զեն մասնագետի և ուսանողի միջև փոխհարաբերությունը։ Այս պատմվածքները ներկայացնում են ուսուցչի ինսայթը։ Կօանը շեշտադրում է ինսայթը, որին ուղղված են բուդդայական ուսմունքները:Կօանները կարող են օգտագործվել «մեծ կասկած» առաջացնելու համար և Զեն պրակտիկայում աշակերտի առաջընթացը ստուգելու համար։
Կօան-հարցումը կարող է կիրառվել զազենի (նստած մեդիտացիա), կինհինի (քայլող մեդիտացիա) ընթացքում և ամենօրյա կյանքի յուրաքանչյուր գործունեության ժամանակ։ Կօան պրակտիկան մասնավորապես կարևորվում է ճապոնական Ռինզայի դպրոցի կողմից, բայց այն հանդիպում է նաև Զեն այլ դպրոցներում և ճյուղերում, կախված ուսուցման գծից[10]։
Տվյալ կօանում Զեն աշակերտի վարպետությունը ներկայացվում է ուսուցչին անհատական հարցազրույցում։ Չնայած այն հանգամանքին, որ կօանի միանշանակ պատասխան գոյություն չունի, պրակտիկանտները պետք է ցույց տան Զենի ընկալումը իրենց պատասխանների միջոցով։ Ուսուցիչը կարող է հաստատել կամ հերքել պատասխանը և ցույց տալ աշակերտին ճիշտ ճանապարհը։ Զեն ուսուցչի հետ համագործակցությունը կենտրոնական տեղ է գրավում Զենում, բայց միևնույն ժամանակ դարձնում է Զենը խոցելի(թյուրիմացություն և շահագործում)[11]։
Զեն երգեցողություն և պատարագ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեն վանքերի և կենտրոնների մեծամասնությունում կատարվում է ամենօրյա պատարագ։ Պատարագ մատուցողները երգում են գլխավոր սուտրաները, ինչպիսիք են «Սրտի Սուտրան», «Լոտուս Սուտրայի» 25-րդ գլուխը (հաճախ անվանվում է «Ավալոկիտեսվարա Սուտրա»), «Սամադհի թանկարժեք հայելու երգը», «Նիլականտա Դհարանին» և այլ երկրորդական մանտրաներ։
Բութսուդանը վանքի զոհասեղանն է, որտեղ իրականացվում են զոհաբերություններ Բուդդայի կամ բոդհիսատվայի պատկերներին։ Նույն եզրույթը օգտագործվում է ճապոնական տների զոհասեղանների համար, որտեղ աղոթում և հաղորդակցվում են ընտանիքի մահացած անդամների հետ։ Այսպիսով, Զենում պատարագ մատուցելը կարող է նշանակել որպես անցյալի Բոդհիսատվաների հետ կապվելու միջոց։ Հիմնականում պատարագը օգտագործվում է հուղարկավորությունների, հուշ-երեկոների և այլ հատուկ միջոցառումների ժամանակ որպես գերբնական ուժերից օգնություն խնդրելու միջոց։
Երգեցողությունը հիմնականում կենտրոնանում է գլխավոր բոդհիսատվաների վրա, ինչպիսիք են Ավալոկիտեսվարան և Մանջուշրին։ Համաձայն Մահայանա Բուդդիզմի՝ բոդհիսատվաները էակներ են, ովքեր երդվել են մնալ սամսարայում, որպեսզի օգնեն մնացած էակներին ազատվել դրանից։ Քանզի Զեն իրականացնորղների նպատակը բոդհիսատվայի ճանապարհն անցնելն է, երգեցողությունը կարող է օգտագործվել որպես այս էակների հետ կապվելու և կատարելությունը ինքնուրույն գիտակցելու միջոց։
Աշխարհիկ ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ արևմտյան Զենը շեշտադրություն է կատարում զեն-մեդիտացիայի և ամենօրյա կյանքում Զեն-ուսմունքի կիրառման վրա, ճապոնական Զենը նույնպես ծառայություն է իրականացնում հասարակական կրոնում։ Հուղարկավորությունները կարևոր դեր են խաղում որպես վանականների և աշխարհիկ մարդկանց միջև հաղորդակցման կետ։ Սոտո դպրոցի կողմից հրատարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սոտոյի աշխարհիկ մարդկանց 80 տոկոսը այցելում են իրենց վանքը միայն հուղարկավորությունների և մահվան հետ կապված գործողությունների իրականացման համար։ Տասնյոթ տոկոսը այցելում է հոգևոր պատճառների համար և 3 տոկոսը այցելում է Զեն քահանային անձնական դժվարության կամ ճգնաժամի ժամանակ[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Harvey, 1995, էջ 159–169
- ↑ Yoshizawa, 2010, էջ 41
- ↑ Sekida, 1989
- ↑ Poceski, Year unknown
- ↑ Borup, 2008, էջ 8
- ↑ Yampolski, 2003a, էջ 3
- ↑ Dumoulin, 2005a, էջ xvii
- ↑ Kasulis, 2003, էջ 24
- ↑ Blyth, 1966
- ↑ Loori, 2006
- ↑ Lachs, 2006
- ↑ Bodiford, 1992
Համացանցի աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sheng, Yen. «Fundamentals of Meditation».
- ↑ Sōtō Zen Text Project. «Zazengi translation». Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Sōtō Zen Text Project. «Fukan Zazengi». Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ 禪 Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Տես՝ 禅 Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Տես՝ zen Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- thezensite
- Zen Buddhism WWW Virtual Library
- Chart of (Asian) Zen schools
- Sweeping Zen: Who's who in Zen
- Glossary of Japanese Zen terms
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեն» հոդվածին։ |
|