[go: up one dir, main page]

Jump to content

Երկրաչափական ոճ (արվեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաչափական ոճ, հին հունական արվեստի զարգացման վաղ փուլերից մեկը (մ․թ․ա. 9-8-րդ դարեր)։ Երկրաչափական ոճի արվեստում մեծ վարպետության օրինակներ կան սափորանկարչության մեջ։ Այդ ոճի սափորների զարդը պարզ է ու կառուցիկ, կազմված ոլորանախշի, խաչերի, շրջանագծերի գոտիներից։ Զարգացման ավելի բարձր շրջանում (դիպիլոնյան սափոր, մ․ թ․ ա․ 8-րդ դար) կիրառվել են նաև մարդու երկրաչափականացված պարզունակ պատկերներ։ Նման բնույթի են ոսկերչական զարդարանքների արձանիկներն ու հարթաքանդակները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաչափական ոճ (արվեստ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 623