Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեմիա (մ. թ. ա. 670, Անաթոթ, Հուդայի թագավորություն - մ. թ. ա. 586, Եգիպտոս), «մեծ մարգարեներից» երկրորդը հուդայականության մեջ։
Երեմիայի մարգարեությունը նվիրված է Հուդայի թագավորության քաղաքական դրությանը։ Հաշվի առնելով Բաբելոնի հզորությունը՝ խաղաղություն է քարոզել այդ պետության հետ, որի համար հալածվել է, իսկ Հուդայի թագավորության անկումից հետո, մ․թ․ա․ 586 թվականին բռնությամբ տարվել է Եգիպտոս։ Երեմիան նվիրվածություն է քարոզել Եհովային։ Կանխատեսել է Հուդայի ազատագրումը և ժողովրդի վերադարձը հայրենիք։ Երեմիան հին կտակարանի գրքի հեղինակ է, որ կրում է «Երեմիայի մարգարեություն» անունը։ Վերջինս կարևոր սկզբնաղբյուր է մ․թ․ա․ VII-VI դարերում Մերձավոր Արևելքի պատմության ուսումնասիրության համար։ «Երեմիաի մարգարեությունում» հիշատակվում են նաև «Արարատի» և «Ասքանազի» թագավորությունները, որոնց հեղինակը պատերազմի է կոչում ընդդեմ Բաբելոնի։ Համարվում է հին կտակարանի գրքերից մեկի՝ «Ողբ Երեմիաի» հեղինակը։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
---|
| GND: 118557394 · ISNI: 0000000097224246 · LCCN: n80067482 · LNB: 000150996 · NKC: jx20060822001 · LIBRIS: 331928 · SUDOC: 027266842 · VIAF: 69721584, 89066795, 84363158, 1167021133152870982, 152696705, 107527124, 14156809454945121276, 5446160668237503560007, 788154381058630292203, 246159474328027662864, 194167803165617771950 · WorldCat VIAF: 69721584, 89066795, 84363158, 1167021133152870982, 152696705, 107527124, 14156809454945121276, 5446160668237503560007, 788154381058630292203, 246159474328027662864, 194167803165617771950 |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 546)։
|