Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևներն ամբողջական են, ամբողջաեզր, տարբեր ձևերի։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ դեղին, կարմրավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կողքերից թեթևակի սեղմված է, նեղ կողերով, հարթ կամ կնճռոտ, գոգավորություններում՝ 1 կամ 3-5 յուղանցքերով։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ածխաջրեր, սապոնիններ, ֆենոլային միացություններ, կումարիններ, ֆլասվոնիդներ և այլն։ Արմատների եփուկն օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող, վերքերն ապաքինող միջոց։
Եզնակող Կոզո-Պոլյանսկին (Bupleurum kosopoljanskyi) բնաշխարհիկ է, հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի անտառներում ու մացառուտներում,
Եզնակող սակավաճաճանչը-(Bupleurum pauciradiatum)՝ Տավուշի և Սյունիքի մարզերի անտառների բացատներում և թփուտներում,
Եզնակող Սոսնովսկուն (Bupleurum sosnowskyi)՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի լեռնատափաստաններում և անտառի բացատներում։ Նշված տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։