[go: up one dir, main page]

Jump to content

Դիօքսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
դիօքսիդ

Դիօքսան (1,4-դիօքսան, դիէթիլենդիօքսիդ), ցիկլավոր եթեր։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 11,8 °C, եռմանը 101,3 °C, խտությունը՝ 1033,75 կգ/մ³։ Խառնվում է ջրի, սպիրտի, եթերի հետ։ Ջրի հետ առաջացնում է 87,8 °C-ում եռացող ազեոտրոպ խառնուրդ (81,6% դիօքսիդ)։ Հատկություններով նման է ալիֆատիկ եթերներին, կայուն է թթուների, ալկալիների, նատրիումի և ամոնիակի նկատմամբ։ Դիօքսիդի արտադրության մեջ ստանում են, օրինակ, էթիլենգլիկոլը թորելով ծծմբական թթվի հետ. :

Դիօքսիդում լավ լուծվում են ացետիլթաղանթանյութը, խեժերը, կաուչուկը, ճարպերը։ Դիօքսանը թունավոր է. թույլատրելի խտությունը օդում՝ 0,01մգ/լ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 414
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիօքսան» հոդվածին։