[go: up one dir, main page]

Jump to content

Դայսյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայսյո թուրը պատվանդանի վրա, Էդո դարաշրջան

Դայսյո (ճապ.՝ 大小, բառացիորեն թարգմանվում է որպես «մեծ-փոքր»[1]), սամուրայի զույգ թրեր, որոնք բաղկացած են սյոտո (կարճ թրից) և դայտո (երկար թրից)։ Դայտո թրի երկարությունը 66 սմ-ից ավելի է, իսկ սյոտո թրի երկարությունը` 33—66 սմ։ Դայտո թուրը սամուրայի հիմնական զենքն էր, իսկ սյոտո թուրը` լրացուցիչ զենք։

Դայսյոն օգտագործվում էր բացառապես սամուրայական դասի կողմից։ Այդ օրենքը սրբորեն պահպանվում էր և բազմիցս հաստատվում ռազմական առաջնորդների և սյոգունների կողմից։

Դայսյոն սամուրայի համազգեստի բաղկացուցիչ մասն էր կազմում, նրա դասային վկայականը։ Ռազմիկներն իրենց զենքի հետ վարվում էին համապատասխան կերպով` հետևում էին նրա վիճակին, իրենց մոտ էին պահում նույնիսկ քնելու ժամանակ։ Այլ դասերը կարող էին օգտագործել միայն վակիձասի կամ տանտո տիպի թրերը։

Սամուրայական էթիկան պահանջում էր տուն մտնելիս հանել երկար թուրը (որպես կանոն, այն մնում էր ծառայի մոտ կամ հատուկ պատվանդանի վրա), իսկ կարճ թուրը սամուրայները միշտ կրում էին իրենց հետ և օգտագործում էին այն որպես անձնական զենք։

Դայտո և սյոտո։ Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 14-րդ դարը կատանա անվանում էին երկար դաշույնը կամ կարճ թուրը, որը կրում էին գոտկատեղի վրա։ Այդ ժամանակ կատանան կատարում էրսյոտո թրի դերը, իսկ որպես դայտո օգտագործվում էր տատի թուրը։

14-15-րդ դարերում կատանա սկսեցին անվանել երկար թուրը (համապատասխանաբար, կատանան սկսեց կատարել դայտո) թրի դերը։ Որպես սյոտո սկսեց օգտագործվել կարճ թուր վակիձասին։

Այսպիսով, դայտոն և սյոտոն համարվում են թրերի դաս, բայց ոչ թե որոշակի զենքի անվանում։ Այդ հանգամանքը դարձել է տերմինների սխալ օգտագործման պատճառ։ Օրինակ, եվրոպական և ռուսական գրականության մեջ կատանա սխալմամբ կոչվում է միայն երկար թուրը (դայտո

Սովորաբար մարտի ժամանակ օգտագործվում էր դայսյո թրերից միայն մեկը։ Երկու թրերով մարտը դասվում էր Ռյոտո էկզոտիկ տեխնիկային (ճապ.՝ 両刀術), որը համարվում է Տենսին Սյոդեն Կատորի Սինտո-ռյու դպրոցի մասը։ Նմանատիպ տեխնիկան համարվում է նաև Խյոխո Նիտեն Իտի-ռյու դպրոցի մասը (ճապ.՝ 兵法二天一流), որը ստեղծել է Միյամոտո Մուսասին։

Հետաքրքրաշարժ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ըստ առասպելի առաջին սամուրայական թուրը (կլորացված ձևով) ձուլել է Ամակունին և նրա որդի Ամակուրան[2].
  • Սովորական դարբինն իր կյանքի ընթացքում պատրաստել է միջինը մոտ հարյուր թուր[2]։
  • Չնայած նրան, որ դարբինների մեծ մասը պատկանում էր արհեստագործների դասին, թրերի ձուլման գործընթացի ժամանակ նրանց թույլատրվում էր հագնել պալատական արիստոկրատիայի` կուգեի հագուստը[2]։
  • Որոշ դարբիններ պատկանում էին վերին խավերին, որոնցից առավել հայտնի է Կայսր Գո-տոբան, ով իր ձեռքով պատրաստել է մի քանի թուր[2]։
  • Հայտնի դարբինները տիտղոսներ էին ստանում, երբեմն` պալատական կոչումներ[2]։
  • Գերմանիայում երկկոթանի թուրը հաճախ կրում էին կարճ թրի հետ միասին, որը կոչվում էր կացբալգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Japanese sword, Kanzan Satō, Kodansha International, 1983 p.68
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 К. С. Носов «Вооружение Самураев»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]