Դակեր (լատին․՝ Daci, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈd̪aːkiː]]]; հին հունարեն՝ Δάκοι,[1] Δάοι,[1] Δάκαι[2]), հյուսիսային թրակիական ցեղերի խումբ[3][4][5]։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Դանուբի հյուսիսից մինչև Կարպատների ճյուղավորությունն ընդգրկող տարածքում (գլխավորապես այժմյան Տրանսիլվանիայում)։ Մ․ թ․ ա․ I դարի կեսին դակերը և նրանց ազգակից գետեները միավորվել են՝ իրենց ազդեցությունը տարածելով Դանուբի աջափնյա շրջանների և արևմտապոնտական հունական մի շարք քաղաքների վրա։ Շուտով այդ միությունը քայքայվել է, սակայն նորից հզորացել մ․ թ․ I դարի վերջին՝ Դեցեբալի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 1 - մ․ թ․ 1-ին դարերի ընթացքում հռոմեացիները արշավանքներ են ձեռնարկել դակերի դեմ։ Տրայանոսի ժամանակ, 101-102 և 105-106 թվականների պատերազմների հետևանքով դակերը կորցրել են իրենց անկախությունը, և երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Դակիա անունով։
Даки / Маяк И. Л. // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 246. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
Crossland, R.A.; Boardman, John (1982). Linguistic problems of the Balkan area in the late prehistoric and early Classical period. The Cambridge Ancient History. Vol. 3. CUP. ISBN978-0521224963.
Roesler, Robert E. (1864). Das vorromische Dacien. Academy, Wien, XLV.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 265)։