[go: up one dir, main page]

Jump to content

Դելնիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դելնիցե
խորվ.՝ Delnice
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքՊրիմորսկո Գորանսկա
ՂեկավարՄարյան Պլեշե
Մակերես230,9 կմ², 24,4 կմ²
ԲԾՄ698 մ
Բնակչություն5952 մարդ (2011[1])
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ051
Փոստային ինդեքս51300
Փոստային դասիչ51300[2]
Ավտոմոբիլային կոդDE
Պաշտոնական կայքdelnice.hr
Դելնիցե (Խորվաթիա)##
Դելնիցե (Խորվաթիա)

Դելնիցե (խորվ.՝ Delnice), քաղաք Խորվաթիայում, Պրիմորսկո Գորանսկա ժուպանությունում, Սլովենիայի սահմանից ոչ հեռու, Ռիեկայից 30 կմ դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Զագրեբից 130 կմ հարավ–արևմուտք։

Ամենամեծ քաղաքը Գորսկի Կոտարն է, մայրցամաքային երկրի պատմական շրջան, որը գտնվում է Կուպա գետի և Ադրիատիկ ծովի միջև։ Քաղաքում ապրում է 5952 մարդ (2001)։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտով անցնում է A6 ավտոմայրուղին։ Դելնիցեն կապված է Զագրեբ, Ռիեկա և մերձակա քաղաքների հետ։

Քաղաքից ոչ հեռու գտնվում է «Ռիսնյակ» (Risnjak) ազգային պարկը։ Դելնիցեյի շրջապատը գեղատեսիլ է և ակտիվ հանգստի սիրահարների համար շատ հաճելի վայր է անգամ ձմռանը։ Այդ երկրամասում տարածված է որսորդությունը։ Վերջին տարիներին զարգանում և կատարելագործվում է զբոսաշրջությունը։

Դելնիցեի կենտրոնը

Հռոմեական կայսրության ժամանակ Գորսկի Կոտարը անցել է կայսրության ամրացված սահմանը։ Հռոմեական ժամանակաշրջանի հանքերի մնացորդները պահպանվել են Դելնիցեյի շրջակայքում մինչ այսօր։

Հին միջնադարում Դելինցեն և Գորսկի Կոտարը պատկանում էին Ֆրանկոպանների դինաստիային։ XVI դարում տարածաշրջանը անցավ մեկ այլ ազնիվ ֆեոդալական ընտանիքի՝ Զրնսկիներին։ XVII և XVIII դարերի վերջում Գորսկի Կոտարը դարձավ Ավստրիայի կայսրության մի մասը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Դելնիցեն գտնվում էր սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունում, իսկ ավելի ուշ՝ Հարավսլավիայի։

1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ քաղաքը դարձավ Խորվաթիայի մաս։

Քաղաքում կան լեռնադահուկային սպորտի, բոուլինգի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության և այլ ակումբներ։ Կան նաև մի քանի որսորդական ակումբներ, նույնիսկ ձկնորսության։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Population by Age and Sex, by Settlements, 2011 Census: Delnice". Census of Population, Households and Dwellings 2011. Zagreb: Croatian Bureau of Statistics. December 2012.
  2. List of Croatian settlements and delivery post offices — 2022.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելնիցե» հոդվածին։