[go: up one dir, main page]

Jump to content

Լեսոթոյի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
00:32, 3 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լեսոթոյի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԼեսոթո
Նշան🇱🇸
Հարաբերություն3:2
Ընդունված էհոկտեմբերի 4, 2006
Գույներկապույտ, սպիտակ, կանաչ և սև
Պատկերված էդաշտ և մոկորոտլո

Լեսոթոյի դրոշ, Լեսոթոյի պետական խորհրդանիշներից։ Սահմանված է Լեսոթոյի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կանաչ, սև, սպիտակ և կապույտ գույներից՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 2006 թվականի հոկտեմբերի 4-ին։ Շերտերի լայնությունների հարաբերակցությունը միմյանց հետ 3:4:3 է։ Սպիտակ շերտի կենտրոնում պատկերված է սև մոկորոտլո (բասուտո ժողովրդի ավանդական գլխարկ), որի բարձրությունը կազմում է սպիտակ շերտի լայնության 92 %-ը[1]։

Նոր դրոշի օրինագիծն ընդունվել է երկրի անկախության հռչակման 40-ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի պատգամավորների 84 կողմ և 18 դեմ ձայներով։

Գույներից սպիտակը խորհրդանշում[2] է խաղաղությունը, կապույտը՝ ջուրը (անձրև), կանաչը՝ բարեկեցություն, բարգավաճում։

Դրոշի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բասուտո ազգային կուսակցության դրոշը

Լեսոթոյի առաջին դրոշը հաստատվել է 1966 թվականի սեպտեմբերի 30-ին, առաջին անգամ բարձրացվել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Լեսոթոյի անկախության հռչակման ժամանակ։

Դրոշի համար օգտագործվել են ժամանակվա իշխող Բասուտո ազգային կուսակցության գույները՝ մոկորոտլոյի սպիտակ պատկերի ավելացմամբ, որը բասուտո ժողովրդի ավանդական գլխարկն է։ Կոթի երկայնքով ձգվող կանաչ և կարմիր շերտերի լայնությունը կազմել է դրոշի երկարության 1/10 մասը։

Բասուտո ժողովրդի սուրբ լեռը՝ Կվիլոանեն, որի պատկերը հիմք է ծառայել մոկորոտլոյի ձևի համար

Երկրորդ դրոշն ընդունվել է 1987 թվականի հունվարի 17-ին՝ ռազմական հեղաշրջումից հետո, որի արդյունքում Բասուտո ազգային կուսակցության ներկայացուցիչները հեռացվել են իշխանությունից։ Դրոշը բաղկացած էր երեք գունավոր գունավոր հատվածներից․ ամենամեծ՝ սպիտակ հատվածն զբաղեցրել է դրոշի կեսը՝ դրոշի վերին ու կոթի կողմի մասերը։ Կանաչ հատվածը հարել է դրոշի ստորին և ազատ եզրերին, իսկ դրանց միջև եղել է կապույտ հատվածը։ Սպիտակ հատվածի վրա եղել է բասուտո ժողովրդի ավանդական ռազմական վահանի պատկերը՝ ասսեգաեմ նիզակի, մականի ու ավանդական գայիսոնի հետ։

Պատմական դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [https://web.archive.org/web/20070106194829/http://www.pcfm.co.ls/news/news_lesotho_12_09_06.php Արխիվացված 2007-01-06 Wayback Machine NATIONAL ASSEMBLY FAILS TO AGREE ON NATIONAL FLAG BILL քաղվ. ըստ։ http://flagspot.net/flags/ls.html
  2. «Flag Description». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսոթոյի դրոշ» հոդվածին։