[go: up one dir, main page]

Jump to content

15&

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15&
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2012
ԼեյբլJYP Entertainment
Կայք15and.jype.com

15& (կորեերեն՝ 피프틴앤드, ավելի հայտնի է ինչպես Fifteen And), հարավկորեական դուետ, ստեղծվել է 2012 թվականին, JYP Entertainment-ի հովանու ներքո։ Դուետը կազմվել է Փակ Ջիմինի և Բեկ Յերինի կողմից։ Դուետը իր դեբյուտային սինգլը` «I Dream» թողարկել է 2012 թվականի հոկտեմբերի 5-ին[1]։ «Somebody» սինգլը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 17-ին։

2012 թվականին Փակ Ջիմինը դարձել է հարավկորեական տաղանդների ռեալիթի-շոու՝ «K-pop Star»-ի հաղթող։ Հնարավորություն ունենալով պայմանագիր կնքել երեք խոշոր ձայնագրման ընկերությունների հետ (YG Entertainment, SM Entertainment և JYP Entertainment), մայիսի 21-ին նա պայմանագիր է կնքել JYP Entertainment հետ։

Երբ Բեկ Յերինը 10 տարեկան էր, նա ներկայացրել է ինչպես «Հանճար R&B»` Star King հեռուստաշոուում։ 2008 թվականին նա լսումների է մասնակցել Բիյոնսեի «Listen» երգով և ընդունվել է որպես ստարժոր, 2РМ-ի Ույոնի և Beast-ի Ջուջոնի հետ։ Յերինը JYP-ում ավելի քան չորս տարի ստարժոր էր, մինչև պաշտոնապես առաջնելույթ է ունեցել Ջիմինի հետ։

2012—2013: Առաջնելույթ I Dream-ի և Somebody-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտային «I Dream» սինգլը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 5-ին։ Առաջնելույթը պաշտոնապես տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 7-ին, SBS հեռուստաալիքի Inkigayo երաժշտական հաղորդման ժամանակ։ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին, դուետը մի քանի համերգներ է ունեցել դպրոցներում։ Աղջիկները հանդես են եկել Չհոնդամ, Օննամ միջնակարգ դպրոցներում, Սոնիլի տեղեկատվական ավագ դպրոցում և Տանգուկ համալսարանում։ Ընդհանուր առմամբ 15& դուետը ութ ժամվա ընթացքում, յուրաքանչյուր դպրոցում անականկալ համերգ է իրականացրել, կատարելով իրենց դեբյուտային երգը, ինչպես նաև Ալիշա Քիզի «Put It in a Love Song» և «Ma Boy» Sistar19 երգերի քավր տարբերակները։ Միջոցառումը գրավել է 5000 հանդիսատեսի։ Համերգին ներկա են գտնվել ոչ միայն ուսանողներ, որոնք հաճախել են դպրոց, նաև մոտակայքում ապրող բնակիչներ, ովքեր լսել էին ազատ համերգի մասին լուրը։

15&-ի երկրորդ սինգլը` «Somebody» թողարկվել է 2013 թվականի ապրիլի 7-ին։ 2013 թվականի ապրիլի 7-ին, 15& իրագործվել են իրենց վերադարձը K-pop Star 2-ի եզրափակչին «Somebody» երգով։ Նույն օրը, երգը բարձրացել է Olleh, Melon, Daum և այլ երաժշտական շքերթների գլխավոր հորիզոնականներ։

2014 — 2015: Can’t Hide It, Sugar և Love is Madness

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետի երրորդ սինգլը` «Can’t Hide It» (կորեերեն՝ 티가 나나봐) թողարկվել է ապրիլի 13-ին։ Այդ օրը նրանք վերադարձել են այդ երգով K-pop Star 3-ի եզրափակչին[2]։ Ավելի ուշ, հայտարարվել է, որ առաջին ալբոմի թողարկումը պլանավորում է 2014 թվականի մայիսին։ Sugar ալբոմը թողարկվել է 2014 թվականի մայիսի 26-ին։ 2014 թվականի մայիսի 29-ին դուետը վերադարձել է, ելույթ ունենալով M! Countdown երաժշտական հեռուստահաղորդման ժամանակ։

2015 թվականի փետրվարի 8-ին նրանք թողարկել են չորրորդ սինգլը` «Love Is Madness» (կորեերեն՝ 사랑은 미친짓) Troy խմբի անդամ Կանտոյի մասնակցությամբ։ Թվային սինգլը մեծ հաջողություն ունեցավ, զբաղեցնելով կորեական չորս հիմնական հիթ շքերթների առաջին և երկրորդ հորիզոնականները[3]։ 2015 թվականի փետրվարի 14-ին նրանք առաջին անգամ կատարել են այդ երգը իրենց համերգին` Սուրբ Վալենտինի օրը[4]։

Մենակատարի գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 31-ին Փակ Չին Յոնը հայտարարել է, որ Փակ Չիմինը լինելու է առաջին մասնակիցը, ով իրականցրել է իր մենակատարային առաջնելույթը[5]։ Ապրլի 5-ին նա թողարկել է իր սինգլը և տեսահոլովակը՝ «Hopeless Love»[6] և այդ նույն օրը առաջնելույթ է ունեցել K-pop Star 4-ի եզրափակչում[7]։

Նոյեմբերի 25-ին JYP Entertainment-ը հրապարակել է Պեկ Ե Րինի ալբոմի լուսապատկերը, հայտարարելով նրա սոլո առաջնելույթի մասին, իր համախմբակցից յոթ ամիս հետո[8]։ Նոյեմբերի 30-ին թողարկվել է նրա երաժշտական տեսահոլովակը «Across The Universe»-ի համար, ինչպես նաև իր գրած FRANK մինի-ալբոմը[9]։

2016 թվականի հունիսի 20-ին Պեկ Ե Րինը թողարկել է թվային «Bye Bye My Blue» սինգլը։ Ալբոմում առկա է երեք երգ, նեռարված է նաև համանուն սինգլը։ Դեկտեմբերի 7-ին նա թողարկել է տոնական «Love You on Christmas» երգը։

2016 թվականի օգոստոսի 10-ին JYP Entertainment հաստատել է, որ Փակ Չի Մինը պատրաստ է վերադառնալ օգոստոսոի կեսերին[10] Օգոստոսի 16-ին Չի Մինը թողարկել է 19 to 20 մինի-ալբոմի թիզերը։ Գլախվոր երգը «Try» (կորեերեն՝ 다시) թողարկվել է օգոստոսի 23-ին[11]։ Նոր ալբոմը աղջիկը անվանել է իր պատմությունը, հույս ունենալով, որ իր երկրպագուները կարող են միանալ իրեն և ամուր կապ կառուցել նրա առաջին ալբոմի հետ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Ալբոմի մասեր Դիրքը-շքերթներում Վաճառված
KOR
[12]
Sugar 9

2,000+[13]

Տարի Անվանում Դիրքը-շքերթում Վաճառված Ալբոմ
KOR
Gaon

[14]
KOR
Hot 100

[15]
2012 «I Dream» 6 11

823,170+[16]

Sugar
2013 «Somebody» 3 10

746,025+[17]

2014 «Can't Hide It» (կորեերեն՝ 티가 나나봐) 1 3

671,971+[18]

«Sugar» 17 36

189,829+[19]

2015 «Love is Madness» 2

635,283+[20]

нет альбома

Զվարճալի շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Ալիք Նշումներ
2012 1000 Song Challenge SBS Հյուր
Beatles Code 2 Mnet Հյուր
2013 Master Chef Korea Celebrity O'live Հյուր ( Փակ Չին Յոն-ի, Մեն Ջիայի, Վան Ֆեիի, Պեկ Ա Յոնի հետ )
1000 Song Challenge SBS Հյուր
People Looking for a Laugh SBS Հյուր
Weekly Idol MBC Every1 Հյուր (էպիզոդ 96)
Global We Got Married MBC Every1 Հյուր (2PM-ի հետ)
Kpop Star 2 SBS Հյուր (ներկայացնել «Somebody»)
2014 Kpop Star 3 SBS Հյուր (ներկայացնել «Can’t Hide it»)
After School Club Arirang Հյուր
Hashtag 1theK Հյուր
Wide Guerrilla Mini Concert Mnet Հյուր
MEET&GREET Mwave Հյուր
The Singer Game Mnet Հյուր (Փակ Ե Ընի հետ)
Challenge! Golden Bell KBS Հյուր
2015 Immortal Songs 2 KBS Հյուր
2016 Kpop Star 5 SBS Կամեո

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Երաժշտություն
2012 «I Dream»
2013 «Somebody»
2014 «Sugar»
2014 «Can’t Hide It»
2015 «Love Is Madness»

Մրցանականեր և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Նագրադա Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
2013 Seoul Music Awards Լավագույն նոր կատարող[21] Չկա տվյալ Առաջադրված
2015 Seoul Music Awards Награда Понсан «Can't Hide It» Առաջադրված
Մրցանակ համբավի համար Առաջադրված
Հատուկ մրցանակ Հալյու Առաջադրված
Melon Music Awards Լավագույն R&B / Սոուլ երաժշտություն[22] «Love is Madness» (feat. Канто из Troy)
(Սեր – դա խելագարություն է)
Առաջադրված
2016 Seoul Music Awards Փոնսան մրցանակ Առաջադրված
Մրցանակ համբավի համար Առաջադրված
Հատուկ մրցանակ Հալյու Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Официальный сайт 15&».
  2. «15& releases 'Can't Hide It' digital single!». allkpop. 2014 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  3. «15& release digital single 'Love Is Madness' + tops 5 music charts». allkpop. 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  4. «15& welcome you to their Valentine's Day concert with a poster». allkpop. 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  5. «15&'s Park Ji Min to make her solo debut!». allkpop. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  6. «15&'s Park Ji Min Will Blow You Away with "Hopeless Love" MV». Soompi. 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  7. «박지민(Jimin Park) "Hopeless Love" Comeback Stage @ SBS KPOP STAR 4 2015.04.05». JYP Entertainment. 2015 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  8. «15& 백예린, 솔로 데뷔…열아홉 소녀의 심오한 감성». OSEN. 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  9. «Baek Ye Rin longs to go 'Across the Universe' in her new MV». allkpop. 2015 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  10. «15&'s Park Ji Min to make a solo comeback this month!». Allkpop.com. 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  11. «Park Ji Min drops teaser for solo comeback for 'Try'». Allkpop.com. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  12. «Gaon Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Gaon Album Chart - 2014년 5월 (May 2014)». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Gaon Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Korea K-Pop Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  16. Cumulative sales for "I Dream":
  17. «Gaon Download Chart - 2013년». Gaon Chart (Korean). KMCIA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «2014년 Download Chart». Gaon Chart (Korean). KMCIA. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Sales by month:
  20. «2015 Download Chart». Gaon Chart (Korean). KMCIA. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «22nd Seoul Music Awards Nominees». hype. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  22. «Nominees & vote rankings of 2015 Melon Music Awards». K-pop, K-fans. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]