Դուրբե
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դուրբե | |||||
լատիշ․՝ Durbe | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Ենթարկում | Երկրամասային քաղաք | ||||
Համայնք | Հարավային Կուրզեմե շրջան | ||||
Հիմնադրված է | 1893 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1263 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1893 թվականից | ||||
Մակերես | 1.6 կմ² | ||||
Բնակչություն | 592[1] մարդ (2011) | ||||
Խտություն | 370 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 634 | ||||
Փոստային ինդեքս | LV-3440[2] | ||||
Փոստային դասիչ | LV-3440 | ||||
Կոդ ATVK | 0640807[3] | ||||
Պաշտոնական կայք | durbe.lv | ||||
| |||||
Դուրբե (լատիշ․՝ Durbe), շատ փոքր քաղաք Լատվիայի բնակչության քանակով (մոտ 620 բնակիչ)։ 1997 թվականի տվյալներով լատիշները կազմում են 95% ։ Գտնվում է Դուրբե երկրամասում, Կուրզեմե քաղաքի հարավում՝ Դուրբե լճից ոչ հեռու։ Քաղաքի միջով անցնում է Ռիգա-Լիեպայա խճուղին։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը Լիեպայայի շրջանի մեջ էր մտնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական աղբյուրներում Դուրբե քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 1230 թվականին՝ կուրշների մկրտման պայմանագրում, որը կնքել են Հռոմի պապի ներկայացուցիչը` Բալդվինը Աուլնե աբբայությունից (ֆր.` Baudoin d’Aulne) և կրուշների տիրակալը` Լամեկինը։
1260 թվականի հուլիսի 13-ին Դուրբեի ճակատամարտում ժեմայտների և կուրշերի զորքերը համատեղ ուժերով պարտության մատնեցին Տևտոնական օրդենին` գերմանական ասպետական միաբանությանը։
Լիվոնյան օրդենի ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1287 թվականին։ 1701 թվականին, Հյուսիսային պատերազմի ընթացքում ամրոցը և նրա կողքին գտնվող քաղաքն ավերվել են շվեդների կողմից։ Դրանից հետո ամրոցը չի վերականգնվել։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հատիս Կրոնվալդս (1837-1875 թվականներ), մանկավարժ, լեզվաբան, հրապարակախոս
- Զիգֆրիդ Աննա Մեյերովից (1887-1925 թվականներ), քաղաքական գործիչ, դիվանագետ, Լատվիայի Հանրապետության առաջին արտգործնախարար
- Ֆրիդրիխ Գուլբիս (1894-1951 թվականներ), լատվիացի բանաստեղծ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիվոնյան օրդենի ամրոցի ավերակները XIII-XVII-րդ դարեր
- XVII—XVIII-րդ դարերի եկեղեցի
- Ամրոցի սարի վրա Դուռբեի ճակատամարտի հիշատակին նվիրված փայտից փորագրած հուշարկոթող է կանգնեցված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Численность жителей в самоуправлениях. 01.01.2013(լատիշերեն)
- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշերեն)
- ↑ Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011 (լատիշերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Дурбского края(լատիշերեն)
- Информация о Дурбе на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о Дурбе в топонимической базе данных(լատիշերեն)
- Карта города Արխիվացված 2009-10-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուրբե» հոդվածին։ |
|