[go: up one dir, main page]

Jump to content

Արիդ կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
02:32, 11 Մարտի 2024 տարբերակ, Սահակ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Արիդ կլիմա (լատին․՝ aridus - չոր), չոր կլիմա, բնորոշվում է տարեկան և օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով և մթնոլորտային տեղումների համեմատ գոլորշունակության գերազանցմամբ։ Հայաստանում Արիդ կլիմայի ձևավորումը պայմանավորված է խոնավության աղբյուրների հեռավորությամբ և Առաջավոր Ասիայի անապատների հարևանությամբ։ Դիտվում է Արարատյան դաշտում և Արփայի ավազանում՝ մինչև 1200 մ, Սյունիքում՝ մինչև 600-700 մ բարձրություններում։ Ամռանը գերակշռում են չոր, շոգ եղանակները։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին 24-26 °C է, առավելագույնը՝ 40-42 °C, նվազագույնը՝ -25-ից -32 °C։ Օդի հարաբեր, խոնավությունը իջնում է մինչև 30%։ Լանդշաֆտը կիսաանապատային է, հաճախակի են խորշակները։ Երկրագործությունն առանց արհեստ, ոռոգման անհնարին է։ Պայմանները նպաստավոր են ոռոգովի խաղողագործության, պտղաբուծության, հացահատիկային և ջերմասեր բույսերի մշակության համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիդ կլիմա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։