և
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɛv]
Դասական ուղղագրութեամբ՝ եւ
Արտասանություն
[խմբագրել]վանկեր՝ և
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *epi «վրա, մոտ». հմմտ. հին հնդկերեն ápi «նաև», հունարեն επί «վրա, մոտ», լիտվերեն apiẽ «շուրջը»։
Շաղկապ
- նախադասության բազմակի անդամները և համազոր նախադասություններն իրար միացնելու՝ կապելու համար ◆ Լևոնը և Սուրենը նստել էին պատուհանի մոտ։
- գործողությունների հաջորդականությամբ իրար հետ կապված նախադասությունները միացնելու համար ◆ Նրանք ողջագուրվեցին, ապա մեքենա նստեցին և սլացան դեպի տուն։
- պատճառական-հետևանքային կամ պայմանական-հետևանքային բնույթով կապված նախադասությունները միացնելու համար ◆ Ես զեկուցման էի գնացել և չկարողացա քեզ մոտ գալ։
- հակադրություն արտահայտող նախադասություններն ու նախադասության անդամները միմյանց կապելու համար ◆ Նորից կտրեց մսի մի փեռթ, և աղավնին նորից ծանր էր (Ավետիք Իսահակյան)
- նախադասության բազմակի անդամների թվարկման ժամանակ՝ իմաստն ուժեղացնելու համար (կարող է դրվել թվարկման վերջին անդամից առաջ, կամ էլ՝ բոլոր անդամներից առաջ՝ ուժգնության շեշտով) ◆ Տեսա մի մարդ արդեն հասուն, և՛ կենսախինդ, և՛ ամուր (Գարեգին Սևունց)
- իրար միտք լրացնող նախադասությունները կամ նախադասության անդամները միավորելու համար ◆ Ես քիչ եմ ապրել և այն էլ գերի ՅԼ
- իմաստի սաստկացման՝ զորացման համար, որևէ հանգամանք հատկապես շեշտելու համար՝ էլ, հենց նշանակությամբ ◆ Սենյան… հրաժարվում էր այլևս գնալ ծառահատման, որի համար և… նստած էր մեկուսարանում։ (Մկրտիչ Արմեն)
- թվարկումների ներառական իմաստ արտահայտելու համար՝ նաև, ևս նշանակությամբ ◆ Այնտեղ գնաց և Սուրենյանը։
- (հնացած) պատմողական նախադասությունների սկզբում՝ ոճաբանական որոշակի երանգ տալու համար ◆ Եվ տեսավ նույնպես, որ սատանան գրկած Լիլիթին՝ մխրճվեց երկրի մեջ… Եվ կուրացան Ադամի աչքերը… (Ավետիք Իսահակյան)
- (հնացած) զիջական երկրորդական նախադասությունների մեջ (առավելապես՝ անորոշ դերանունների հետ)՝ իմաստի զորացման համար՝ էլ, անգամ, նույնիսկ նշանակությամբ ◆ Ուր և դու գնաս, կհասնե քեզ իմ ծանր պատուհաս։ (Գ. Բարխուդարյան)
- հարցական նախադասությունների սկզբում՝ հարցման իմաստը սաստկացնելու համար՝ արդյոք, սակայն նշանակությամբ ◆ Եվ քեզանից ի՞նչ էի ակնկալում արդյոք ես, և ի՞նչ էի մտածում, ի՞նչ էի ուզում։ ԻԳ
- կրկնությամբ՝ և…և, իմաստի զորացման համար՝ թե… թե, ինչպես… այնպես նշանակությամբ ◆ Ծիծեռնակը բույն էր շինում, և՛ շինում էր, և՛ երգում(Ղազարոս Աղայան)
- թվականների միջև ցույց է տալիս հավելում՝ գումարում՝ գումարած նշանակությամբ ◆ 2 և երեք հավասար է հինգի։
- կապակցում է միջանկյալ նախադասությունը բուն նախադասության ետ ◆ Բոլորը գիտեին, որ Սահակը անձնական պայքարի է ելել, որպեսզի հասնի, -և դա ինքն էլ չէր թաքցնում, -ղեկավարության տապալմանը։
- հարցական և բացականչական նախադասությունների սկզբում՝ իմաստի սաստկացման համար ◆ Եվ ո՞վ են մարդիկ… (Ավետիք Իսահակյան)
- բառակազմության մեջ գործածվում է կցական բարդության բաղադրչները միմյանց կապելու համար (օրինակ՝ այրևձի, եռևեփ, առևտուր ևն)։
Շաղկապ
- (ժղ․) ինչ-որ չասվող՝ ծածուկ բան, ինչ-որ հանգամանք ◆ Այդտեղ մի և կա։
- (լեզվբ․) ժամանակակից հայերենի այբուբենի երեսունյոթերորդ տառը, որ գոյացել է անցյալի հայկական գրության մեջ հաճախակի միասին գործածվող ե և ւ տառայիյին բաղադրիչների ձուլումից, և որ այժմյան գրության մեջ կարող է արտահայտել էվ (արև, բարև) (և շաղկապը) հնչյունակապակցությունները
Հոմանիշներ
[խմբագրել]- և
- էլ, ալ
- (արհմրհ․) (հնց․),
- նաև, ևս
- անգամ, էլ, նույնիսկ
- արդյոք, ակայն
Արտահայտություններ
[խմբագրել]- եվ ահա - ահավասիկ
- եվ ահա թե - նույն է ահա թե, տե՛ս թե
- եվ այլն - և մյուսները, և նմանները, և այսպես շարունակ
- միջարկություն, որով լսողն ընդհատում է խոսողին չկամենալով, որ նա շարունակի
- և այն (հնց․) - այն էլ ինչպես
- և այսպես, և արդ (հնց․) - ուրեմն, այսպիսով, այսպես ուրեմն
- և դեռ - բացի դրանից, դեռևս
- և ոչ թե - արտահայտում է միավորյալ, նախադասության եկրորդ անդամի հակադրությունն առաջինին, ժխտելով կամ բացառելով երկրորդը ◆ մենք ենք հաղթում, և ոչ թե նրանք
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Եւ: |
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն շաղկապներ
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Գարեգին Սևունց
- Քաղվածք/Մկրտիչ Արմեն
- Քաղվածք/Ղազարոս Աղայան
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Հայերեն բառեր արհամարհական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Լեզվաբանական բառարան» գրքից